Posted in Աշխարհագրություն

Հայաստանի կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողնաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը: Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայաստանն ամբողջապես գտնվում է տաք բարեխառն գոտում: Նրա կլիման ցամաքային է, տեղումներով սակավ և ունի ջերմաստիճանների մեծ տատանումներ: Համեմատաբար բավարար տեղումներ են ստանում երկրի միայն հյուսիս-արևելյան, հյուսիս, հյուսիս-արևմտյան և մասամբ հարավային լեռնային ծայրաշրջանները:

Երկրի կենտրոնական մասում համեմատաբար բավարար տեղումներ են սըանում միայն Հայկական պարի, Ծաղկանց լեռների, Սիփանի և այլ լեռների բարձրադիր լանջերը: Երկրում անհամաչափ է տեղաբաշխված նաև ջերմությունը: Ամռանը լինում են խիստ շոգ օրեր, իսկ ձմռանը` ցրտեր: Երկրի ամենաշոգ շրջանները Արարատյան դաշտն ու Արևմտյան Տիգրիսի հովիտն են, որտեղ ամռանը ստվերում ջերմաստիճանը երբեմն անցնում է 41 աստիճանից: Ցրտի կենտրոնը Կարսի շրջանն է: Այստեղ արձանագրվել է մինչև -42 աստճան սառնամանիք: Հայաստանի ցրտության այդ բևեռը իր հերթին սառեցնում է և հարևան շրջանների օդը:

Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է: Նրա քարտեզը զարդարում են մի քանի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ: Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային բազմապիսի ջրերով:

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները:

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:  Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։ Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը ՀՀ տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հազար կմ2 (տարածքի 76 %-ը) և Կուրի՝ 7,2 հազար կմ2 (24 %) ավազանների միջև։ ՀՀ-ում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ. նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմց ավելի։ Գետային ցանցի միջին խտությունը 0,8 կմ/կմ2 է, առանձին վայրերում՝ 2,5 կմ/կմ2: Գետերը հիմնականում սկիգբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք, բնականաբար նաև մեծ ջրաէներգետիկ պաշաղներ, թույլ կամ միջին հանքայնացում։

Posted in Հայոց լեզու

Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

1.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևիցէ, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ

2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթեթալ

3.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն

4.Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)      տզզալ, կանք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)      ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)      Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)      ֆի-ական, խ-ալ, հո-երգություն, բա-ադ

5)      ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ

6)      ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

5.Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուս()յակ, սյունյակ, պայուսակ, Օֆելյայի

6.Տրվածտեքստումքանի՞ուղղագրականսխալկա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

7.Ո՞ր շարք իբոլոր բառերում չի գրվում յ:

1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա

2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ

3. բամ-ա, վերարկու-ի, ծի-ածան, երգե-ի

4. միմ-անց, օվկ-անոս,  միլ-արդ, ժան-ակ

Posted in Գրականություն

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Վերլուծություն

Մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ՝ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները: Գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին։Առաջին մայրին ասաց, որ կուզենար գահ դառնալ, և նրա վրա բազմեր մի հզոր տիրակալ: Երկրորդ մայրին ուզում էր այնպիսի սարքի մի մասնիկ դառնալ, որը՝ չարը բարու կվերածեր։ Իսկ երրորդը ուզում էր, որ նրան նայելիս Աստծուն հիշեին։ Անցան տարիներ ու տարիներ, և, ահա, անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:  Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին,իսկ երրորդ ծառի գերանները սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:   Ժամանակն անցավ, և մի գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին: Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց: Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ Մարդու և Աստծու միջև միությանը: Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Առաջին մայրուց պատրաստված մսուրի վրա պարկացրին նորածին Հիսուսին, և իր երազանքը կատարվեց։ Երկրորդ մայրուց պատրաստվաո սողանի շուրջ՝ իմ կարծիքով, նստած էր Հիսուսը, որը օրհնում էր հացը և գինին՝հացը դարձնելով աստծո մարմինը, իսկ գինին նրա արյունը։ Դրանք ուտելով չար մարդը դառնում էր բարի։ Այստեղ երկրորդ մայրին հասկացավ, որ իր երազանքը նույնպես կատարվեց։ Երրորդ մայրու վրա գամել էին Հիսուսին, և դրանից հետո նրան նայելիս Աստծուն և նրա զավակին էին հիշում։ եվ ահա երրորդ մայրու երազանքը նույնպես կատարվեց

Posted in Հայոց լեզու

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշղատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշղատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշղատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշղատանք

Posted in Գրականություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Գրականություն

<<Անհաղթ Խալիֆան>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Երջանկության իմաստը>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Ծուղրուղու>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

<<Ծիծաղը>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» – Վերլուծություն

Posted in English

Hometask for 13/12

Essay ” How do you celebrate your New Year?”

I spend the New Year with my family. We all decorate the Christmas tree together. Everyone waits impatiently at midnight. The needles are eagerly awaiting when Santa Claus will come and hand out presents to everyone. And here it is at midnight. We all gathered around a beautifully decorated table and cupped champagne glasses and celebrated the New Year in a happy environment.

Posted in English

Hometask for 12/12

New Inside Out Intermediate – page 39 ex 1, 4, 5

1) Work with a partner. Decide which particle in each list does not go with take to form a phrasal verb. Cross it out.

a) about, after, in, on, up

b) apart, at, down, off, out

c) back, over, through, to, without

4) Complete the sentences with phrasal verbs from Exercise 3.

a) I’m a nervous flyer: I don’t mind taking off but I hate landing.

b) I usually take out travel insurance when I go abroad.

c) I’m going to take up jogging one of these days.

d) When I realise that I’m wrong about something, I always take it back

e) I find that explanations in English are sometimes difficult to take in.

f) If I don’t take down some notes in class, I can never remember what the lesson is about.

5) Look at the sentences. Decide which alternative is not possible in each case. Cross it out.

a) People say I take after my mother / father / dog.

b) My career / business / car never really took off.

c) I’ve never taken out a rent / mortgage / bank loan.

d) Recently, I’ve taken to wearing a suit / walking to work / having a baby.

e) I’d like to take up swimming / sleeping / yoga.