Posted in Քիմիա

Ջրածին

Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Սովորական  ջուր, ծանր  ջուր և ռադիոակտիվ  ջուր:

Ջրածինը պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։ Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։ Իզոտոպները 
1/1H-պրոտիում (ըստ զանգվածի 99,98 %), 2
2/1H-դեյտերիում (ըստ զանգվածի 0,02 %)։ Արհեստական եղանակով ստացվել է 3
3/1H տրիտիում։ Ատոմական համարը՝ 1, ատոմական զանգվածը՝ 1.008։ Ամենաթեթև տարրն է պարբերական համակարգում։ Երկրի կեղևի ամբողջ զանգվածի, ներառյալ ջուրը և օդը ջրածնին բաժին է ընկնում ընդամենը 1%։ Ջրածինը 14 անգամ թեթև է օդից։

Սովոևական ջուր։ Անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։ Ծանր ջուր։ Ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի Օ16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18 իզոտոպներով։ Ծանր ջուր ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D2O միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական հատկություններով ծանր ջուրը շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են:

Posted in Կենսաբանություն

Գործնական աշխատանք

1. Բնական և արհեստական ընտրություն, միկրո և մակրոէվոլյուցիա նկարագրել
2.Գոյության կռիվ , թվարկել տեսակներ և նկարագրել
3. Արոմորֆոզ, իդիոադապտացիա, դեգեներացիա նկարագրել՝ բերելով օրինակներ
4. Արտաքին միջավայրին հարմարվելու հարմարաքներ՝ հովանավորող , նախազգուշացնող գունավորում, միմիկրիա, արտաքին միջավայրին հարմարվելու ունակություն ՝ բերել օրինակներ բոլորից

1․ Բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։ Արհեստական ընտրություն։ Ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն։ Այսինքն մարդը կատարել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Posted in Գրականություն

Թումանյանի հոդվածներ «Մի՞թե դժվար է»

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Այդ երևույթը այնքան լավ էր ազդել շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել Թումանյանի վրա, որ չի իմանում ինչպես հայտնի իր վիշտը։

Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

 Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Posted in Կենսաբանություն

Էկոլոգիան որպես գիտություն

Էկոլոգիան կենսաբանության բաժին է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են։ Հետաքրքրությունների առարկա են կենսաբազմազանությունը, տարածվածությունը, կենսազանգվածը և օրգանիզմների պոպուլյացիաները, նույն կամ տարբեր տեսակների միջև գործող համագործակցությունն ու մրցակցությունը։ Էկոհամակարգերը օրգանիզմների՝ դինամիկ փոխհարաբերվող համակարգեր են՝ օրգանիզմների կազմած համայնքերը և միջավայրի անկենդան բաղադրիչները։ Էկոհամակարգերում ընթացող գործընթացները՝ առաջնային արտադրությունը, պեդոգենեզը, սննդանյութերի շրջապտույտը և էկոլոգիական խորշի կառուցումը կարգավորում է շրջակա միջավայրի միջով ընթացող էներգիայի և նյութի հոսքը։ Այս գործընթացները իրականացնում են էվոլյուցիայի ընթացքում տարբեր հատկանիշներ ձեռք բերած օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը տեսակների, գեների և էկոհամակարգերի բազմազանությունն է, որը նպաստում է որոշ էկոհամակարգային ծառայությունների իրականացմանը։

Posted in Հայոց պատմություն

Փետրվարի 17-21 Առաջադրանքներ.

1. 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները

Միջնադարում հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները:Նաև Նարեկի,Անիի,Նոր գետիկի վարդապետարանները:Նաև Գլաձորի,Տաթևի,Սսի համալսարանները: Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, նաև իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, և ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Հայաստանում «համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։

2. Հայ պատմագրության նշանավոր ուղղություններն ու հեղինակները

Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։

Posted in Կենսաբանություն

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են էգի, տարածքի կամ սննդի համար: Միջտեսակայինը կռիվը տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև պայքարն է: Գոյություն ունի նաև կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել ցրտի դեմ:

Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն։ Այսինքն մարդը կատարել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Բնական ընտրություն։ Բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։

Posted in Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների փոփոխությունն է ժամանակի ընթացքում:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:

Ըստ Դարվինի տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների համար:

Արհեստական ընտրությունը  կենդանիների նոր ցեղատեսակների և մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմանան գործնթացն է , որը պարբերաբար ընթանում է որոշակի արժեքավոր հատկանիշներով և անհատների բազմացման ճանապարհով:

Այն գործնթացը որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում, կոչվում է բնական ընտրություն :Բնության մեջ անընդհատ կատարվում է մի խումբ առանձնյակների կողմից միյուսներին ոչնչացնելու և բազմանալու ընտրողական գործնթաց ,որը Դարվինը անվանել է բնական ընտրություն:

Posted in Հայոց լեզու

Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):

ոսկեվառ – բարդ բառ, ոսկի + ա + վառ( ի + ա = ե)։

գինեվաճառ – բարդ բառ, գինի + ե + վաճառ

գերեվաճառ – բարդ բառ, գերի + ա + վաճառ

գերեվարել – բարդ բառ, գերի + ա + վարել

ոսկեվազ – բարդ բառ, ոսկի + ա + վազ

հոգեվարք – բարդ բառ, հոգի + ա + վարք

կարեվեր – բարդ բառ, կար + ե + վեր

բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

ոսկևորել – ածանցավոր բառ, ոսկ(ոսկի) + ավոր + ել

գոտևորել – ածանցավոր բառ, գոտ(գոտի) + ավոր + ել

ուղևոր – ածանցավոր բառ, ուղի + ավոր

ուղևորվել – ածանցավոր, կրավորական սեռ, ուղի + ավոր +(վ)ել

սերկևիլ – պարզ բառ

հևիհև – բարդ բառ, հև + ի +հև

Posted in Քիմիա

Անհատական աշխատանք “ճարպեր”

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։ Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։ Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով։19-րդ դարի սկզբին Շևրելը հաստատել է, որ ճարպերը հիմքի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ճեղքվում են՝ առաջացնելով գլիցերին և ճարպաթթուներ։ Կենդանական և բուսական ճարպերը մշակելով, նա նկատեց, որ ճարպերի օճառացման ժամանակ առաջացած նյութերի կշիռը, մոտ 5 %-ով գերազանցում է ելանյութային ճարպի կշռին։ Ընդ որում ածխածնի կշիռը մնում է անփոփոխ, իսկ թթվածնի և ջրածնի կշռային քանակությունները մեծանում են այն նույն հարաբերությամբ, ինչ հարաբերութթյամբ որ նրանք պարունակվում են ջրի մեջ։ Այստեղից Շևրելը ենթադրեց, որ ճարպերի օճառացման ժամանակ տեղի է ունենում ջրի միացում։

Posted in Հայոց լեզու

Վահան Տերյան Տերյանական բառարան

մենություն

բացատրություն – միայնություն, մենակություն

հոմանիշ – մենակություն, միայնակություն, մենավորություն, առանձնություն, միայնություն, մինություն

ռուսերեն թարգմանություն – одиночество

անգլերեն թարգմանություն – loneliness, solitude, seclusion

մեռնել

բացատրություն – ապրելուց դադարել, մահանալ, նույնը՝ բույսերի մասին, չորանալ, սպանվել

հոմանիշներ – մահանալ, անշնչանալ, անէաեալ, վախճանվել, սպանվել, գնդակահարվել, դիտնալ, դիակնանալ

հականիշներ – վերածնվել, ապրել, վերակենդանանալ, ծնվել, հարություն առնել

ռուսերեն թարգմանություն – умирать, умереть

անգլերեն թարգմանություն – die,dead,expire,drop,breath one’s last,draw the last breath,go hence,go west,to be dead

դարձվածքներ – ես մեռնեմ թե

տրտնջալ

բացատրություն – դժգոհություն՝ անբանականություն հայտնել մի բանից՝ մեկից, դժգոհել սրտնեղություն արտահայտել, ցավից՝ վշտից ևն գանգատվել

հոմանիշներ – գանգատվել, քրթմնջալ, քրթմնջել, տրտնջել, տռտռալ, մրմռալ, մըրթմրթալ, մռմռալ, մռթմռթալ, փնթփնթալ. դժգոհել, դժկամակել, դժկամել, թոնթորալ, թունթունալ, մոռմոքալ, մա մշել, ղնդղնդալ, խնթխնթալ, կռլտալ, պռկքտատել, պթպթալ, փորւտատել, վսվսալ, քութքութալ, ժնգալ, լախլխվել, լալխռնել, թաթրտալ, ժնգժնգալ, ճճգոհսղ, դժգոհ լւինել, դժգոհ մնալ

ռուսերեն թարգմանություն – роптать, сетовать

անգլերեն թարգմանությո – lament

անիծել

բացատրություն – անեծք տալ, չարիք մաղթել, չայրույթ՝ ստրջանք հայտնել մի բանի դեմ, դատապարտել

հոմանիշներ – նզովել, բանադրել էգրավորլ, չանչել, փշտռկել, ժանգ վեր ածել, մճիկ հանել, կնդիչը բարձրացնել, դժոխքի բաժին դարձնել, սատանային հանձնել, սատանայի բաժին դարձնել, աստծու երեսից գցել

հականիշներ – օրհնել

ռուսերեն թարգմանություն – клясть, проклинать, проклясть

անգլերեն թարգմանություն – curse,damn,imprecate,execrate,ban

մութ

բացատրություն – մութի և մթան

հոմանիշներ – խավար, աղջամուղջ, մթություն, մթար, գիշեր

հականիշներ – լույս, պարզ, արշալույս

ռուսերեն թարգմանություն – темнота, тьма, мрак

անգլերեն թարգմանություն – dark, dark,fishy

բախտ

բացատրություն – կյանքի հանգամանքներով պայմանավորված վիճակ

հոմանիշներ – ճակատագիր, նախասահմանություն

ռուսերեն թարգմանություն – судьба, рок

անգլերեն թարգմանություն – fortune,lot

համր

բացատրություն – խոսելու ունակությունից զուրկ

հոմանիշներ – անխոս, անբարբառ, լուռումունջ

հականիշներ – խոսուն, ասուն

ռուսերեն թարգմանություն – немой, безмолвный, тихий

անգլերեն թարգմանություն – dumb man

հանդարտ

բացատրություն – խաղաղ, հանգիստ, անդորր

հոմանիշներ – խաղաղ, անդորր, հանգիստ, անխռով, անվրդով, անշարժ, հանդարտիկ, մեղմիկ, մեղմ, կամաց, համր, ծանր, հուշիկ, հեզասահ

հականիշներ – հուզված, խրոխտ, խիստ, թունդ

ռուսերեն թարգմանություն – тихий, спокойный, ровный

անգլերեն թարգմանություն – quiet,peaceful,low