Posted in Հայոց պատմություն

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 – մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար․ մ.թ.ա. 522-331 թվականներ։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր․ մ.թ.ա. 331 թվական, իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը մ.թ.ա. 220 թվական:

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար։

Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր: Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը: Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում Այրարատն էր։համաձայն՝ Մովսես Խորենացու շփոթում է Վանի թագավոր Արամին (Արա Գեղեցիկի հայր) Երվանդական Արամանիի հետ, ում նա նույնպես Արամ է կոչում: Վերջինս պայքար է սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել Արմավիրի պարսպի աշտարակին։ Արամանին, ով իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը, հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի հատկություններ։ Դաշնակցելով մարերի հետ՝ գրավեց Ասորեստանի դաշտի մեծ մասը։ Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ Կեսարիա) քաղաքը և հայոց պետության սահմանները հասցնում մինչև Սև ծովի ափերը։ Ռազմական և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Երվանդականների թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի կարևոր պետության։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին)՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերի Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ Երվանդ Ա Սակավակյաց Հայկազյանի (մ.թ.ա. 570-560) անունով: Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը: Վերջինս նշում է, որ հայոց արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000 հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»: Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585 թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535 թթ.): Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ: Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն:

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց, 11-1 դասարան

Leave a comment