Posted in Կենսաբանություն

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիան զբաղվում է բնության մեջ գոյություն ունեցող օրգանիզմների տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։

Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։

Ես տատիկիցս լսել եմ, որ դեռ ԽՍՀՄ ժամանակ Արմավիրի մարզում մեր գյուղի՝ Արևիկի տարածքում , ինչպես նաև այլ շրջաններում եղել են այսպես կոչված փորձադաշտեր, որտեղ աճեցրել և խաչասերել են տարբեր տեսակի ծառեր, բույսեր՝ նոր սորտեր ստանալու նպատակով։

Այժմ ես մեր ֆերմայում տեսնում եմ թե անասնաբույժը ինչպես է տեղական կովերին արհեստական ճանապարհով բեղմնավորում արտասահմանից բերված լավ կաթնակվություն ունեցող անասունի սերմնահեղուկով, և արդյունքում ծնվում են մեր բնակլիմայական պայմաններին ավելի լավ հարմարվող և միևնույն ժամանակ բարձր սորտի, կաթնատու կովեր։ Սրանց խնամքը ավելի հեշտ է, այդքան ջանք չի պահանջում ինչքան որ հենց Հոլանդիայից ներմուծված ցեղատեսակները։ Ահա մեր ֆերման և նոր ծնված հորթուկները, որոնք սովորականի համեմատ ավելի փարթամ են՝ բոյով և քաշով։ Տեղական հորթը 1ամսեկան հասակում նոր դառնում է <<նոր ստացված>> ցեղականի նոր ծնվածի չափ /քաշ և բոյ/։

Posted in Կենսաբանություն

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ

Գենային մուտացիաները և նրանց առաջացման պատճառները․Մուտացիաների դասակարգման ձևերը

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Գենային մուտացիաները կամ տրանսգենացիաները շոշափում են գենի կառուցվածքը և ուղեկցվում են ԴՆԹ-ի համապատասխան հատվածի առանձին նուկլեոդիտների քանակի ավելացմամբ կամ նվազումով։

Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։

Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի ներմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։

Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորմ,ան թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։

Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտություննէ գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ), ինչպես նաև ռեկորդային կաթնատվության կամ մթերատվության այլ տեսակի ցուցանիշների դրսևորումը կաթնասունների մոտ։

Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։

Նեոմորֆ մուտացիաներն «առաջադեմ» թն և դոմինանտ ելակետային ձևի նկատմամբ։ Դրանք նպատում են նոր հատկանիշների ձևավորմանը և զարգացմանը։

Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

Միջքրոմոսոմային մուտացիայի օրինակ են ոչ հոմոլոգ քրոմոսոմների միջև մասերի փոխանակությունը, որը կոչվում է տրանսլոկացիա։ Քրոմոսոմային վերակառուցումներնը սովորաբար պայմանավորված են իոնային ճառագայթներով կամ համապատասխան նյութերի ազդեցությամբ։ Գենոմային մուտացիաներ, պոլիպլոիդա։ Քրոմոսոմների թվի ամենափոքր փոփոխությունը հանդիսանում է փոփոխականության աղբյուր, որն ուղեցում է սելեկցիայի և էվոլոյուցիայի գործընթացին։

Մուտացիաների դասակարգման ձևերը

Գենային մուտացիաներն լինում են տարբեր բնույթի, որը պայմանավորված է ֆունկցիոնալ գենետիկական դասակարգմամբ։Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։Ժամանակակից գիտական գրականությունում օգտագործվում է առավել ֆորմալ դասակարգում, որը հիմնված է առանձին գեների, քրոմոսոմների և ամբողջական գենոմի կառուցվածքի փոփոխության բնույթի վրա։ Այդ դասակարգման շրջանակներում տարբերում են հետևյալ մուտացիաները. ԳԵՆՈՄԱՅԻՆ, ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ, ԳԵՆԱՅԻՆ

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝ ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների հավաքածուներ և աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում , ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Քրոմոսոմային վերակառուցումները բաժանվում են հետևյալ խմբերի` ներքրոմոսոմային և միջքրոմոսոմային:

Ներքրոմոսոմային մուտացիաների ժամանակ տեղի է ունենում քրոմոսոմների վերակառուցում, որը ուղեկցվում է տվյալն բջջի գործառույթի փոփոխմամբ` ազդելով առաջացող օրգանիզմի վրա։ Ներքրոմոսոմային մուտացիաները, արտահայտվում են քրոմոսոմի որևէ մասի պակասով (դեֆիշներ և դելեցիաներ) կամ քրոմոսոմի այս կամ այն մասի կրկնապատկմամբ, բազմապատկմամբ (դուպլիկացիա)։ Այդ խմբերին են պատկանում նաև ինվերսիաները, որի ժամանակ քրոմոսոմի առանձին մասերը շրջվում են 1800-ով։ Քրոմոսոմային պակասները կարող են լինել տարբեր մեծության և քրոմոսոմների տարբեր մասերում կամ առանձին ուսերում, որի արդյունքում քրոմոսոմի ուսը կարող է կարճանալ։ Այս վերակառուցումները խախտում է քրոսոմում գենետիկական ամբողջ համակարգը և առաջացնում ֆենոտիպային փոփոխություններ։ Քրոմոսոմների խոշոր հատվածների պակասները կարելի է դիտել գենետիկական կամ բջջաբանական մեթոդով։ Ինվերսիան կարելի է նկատել գիգանտ (հսկա) քրոմոսոմներում։ Ինվերսիաներն լինում են երկու տիպի, պայմանավորված նրանով, թե շրջված հատվածն ներառում է ցենտրոմեր (պերիցենտրիկ), թե ոչ (պարացենտրիկ ինվերսիա)։

Գենային մուտացիա

Սրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։

Հնարավոր են գենային մուտացիաների հետևյալ գենետիկական հետևանքները.

  • կոդոնի իմաստի պահպանում՝ գենետիակական կոդի ընդարձակվածության պատճառով (նուկլեոտիդի հոմանիշային փոփոխություն),
  • կոդոնի իմաստի փոփոխություն, որը հանգեցնում է պոլիպեպտիդային շղթայի համապատասխան մասում ամինաթթուների փոխարինման (միսսենս-մուտացիա),
  • անիմաստ կոդոնի առաջացում (նոնսենս- մուտացիա)։
  • Երեք անիմաստ կոդոն՝ ամբեր – UAG, օխր- UAA և օպալ- UGA (սրանց համապատասխան էլ ստացվում են մուտացիաների անվանումները, որոնք բերում են անիմաստ տրիպլետների առաջացմանը՝ ամբեր-մուտացիա) հետադարձ փոփոխություն։

Ըստ գեների արտահայտման (էքսպրեսիայի) վրա ազդեցության՝ մուտացիաները բաժանվում են 2 կատեգորիայի՝

  1. հիմքերի զույգերի փոփոխման տիպի մուտացիաներ
  2. հաշվառման շրջանակի շեղման տիպի (frameshift)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են դելեցիաներ կամ նուկլեոտիդների մեջբերումներ, որոնց թիվը բազմապատիկ չէ երեքի, ինչը կապված է գենետիկական կոդի եռահյուսման հետ։

Առաջնային մուտացիան հաճախ անվանում են ուղիղ մուտացիա, իսկ գենի ելակետային կառուցվածքը վերականգնող մուտացիան՝ հակառակ մուտացիա կամ ռեվերսիա։ Մուտանտ օրգանիզմի մոտ ելակետային ֆենոտիպի վերադարձը մուտացիոն գործառույթի՝ վերականգնման հետևանքով, տեղի է ունենում ոչ թե իրական ռեվերսիայի հաշվին, այլ նույն գենի կամ մեկ ուրիշ՝ ոչ ալլելային գենի այլ հատվածում մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում հետադարձ մուտացիան անվանում են սուպրեսսորային։ Այն գենետիկական մեխանիզմները, որոնց շնորհիվ տեղի է ունենում մուտանտ ֆենոտիպի սուպրրեսիան, խիստ բազմազան են։

Մուտացիոն փոփոխականությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի`

  1. Ըստ մուտացիա կրած բջիջների տիպի. Մուտացիաներ կարող են առաջանալ բազմաբջիջ օրգանիզմների ցանկացած հյուսվածքի բջիջներում և նրա զարգացման տարբեր փուլերում։Մուտացիաներն կարող են զարգանալ չհասունացած և հասունացած սեռական բջիջներում`
    1. Գեներատիվ,
    2. Սոմատիկ։Սոմատիկ և գեներատիվ մուտացիաները իրենց բնույթով չեն տարբերվում միմյանցից։Սոմատիկ մուտացիաները դրսևորվում են խայտաբղետությամբ։ Անհատները, որոնք կրում են մուտացիայի ենթարկված հյուսվածքներ, կոչվում են խիմերներ։
  2. Ըստֆենոտիպի փոփոխության
    1. Ձևաբանական,
    2. Կենսաքիմիական,
    3. Ֆիզիոլոգիական։
  3. Ըստ հարմարվողականության.
    1. Լետալ,
    2. Կիսալետալ,
    3. Չեզոք,
    4. Օգտակար։
  4. Տնտեսական և կենսաբանական մուտացիաներ, օրինակ իմունիտետ, բերքի որակն և քանակը։
  5. Ըստ գենոտիպի փոփոխության.
    1. Գենային,
    2. Քրոմոսոմային,
    3. Գենոմային,
    4. Ցիտոպլազմատիկ։

Ֆենոտիպային մուտացիաներն ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական դրսևորման հիմք։

Ձևաբանական մուտացիաները տեսանելի են և պայմանավորված են օրգանի կառուցվածքի կամ ձևի փոփոխմամբ , օրինակ կարճաոտությունը կենդանիների մոտ, անաչք և անթև միաջատներ, գիգատիզմ, գաճաճություն, ալբինիզմ։ Մուտացիաներն կարող են ազդել ներբջջային գործընթացների վրա, ինչպես օրինակ, մեյոզում քրոմոսոմների վարքագծի վրա։

Կենսաքիմիական այն մուտացիաներն են, որի արդյունքում փոփոխվում է քիմիական այս կամ այն նյութի քանակը և որակը օրգանիզմում։ Գույություն ունեն գեների դասակարգման մի շարք տարբերակներ։ Օրինակ, տարբերում ենք ալելային և ոչ ալելային գեներ, դոմինատ և ռեցեսիվ, լետալ և կիսալետալ և այլն։

Posted in Руский язик

А. Чехов “ Злоумышленник”

Главный герой рассказа “Злоумышленник” зовут Денис Григорьев, он одет весьма просто, по-крестьянски, стоит босиком. И несмотря на то, что его ум не отличается остротой, Григорьев готов утверждать и доказывать свою невиновность. В чем же его обвиняют? Этот простой мужик пытался всего лишь открутить гайки с рельс железной дороги, чтобы сделать грузы для невода. Оказывается, сам по себе невод не тонет, и соответственно, им очень трудно ловить рыбу. Что на это говорит суд? Конечно, судье трудно принять такие доводы, и он объясняет Григорьеву, что из-за открученных гаек может произойти крушение поезда и тогда погибнут люди. Но Денис Григорьев уверяет судью, что такого умысла у него быть не могло, все дело в неводе. А вскоре становится ясно, что Григорьев такой не один. Почти вся деревня мужиков делает то же самое, и мало того – готовые неводы у них покупают господа. Что может сделать судья? Он приказывает отправить мужика обратно в камеру, а удивлению Григорьева нет предела?

  1. Слово «злоумышленник» образовано путем слияния основ слов зло и умысел. О каком же злом умысле идет речь в рассказе?

В рассказе не было злова умисла. Денис просто хотел открутить гайки с рельс железной дороги, чтобы сделать грузы для невода.

2. Какое наказание ждет злоумышленника?

Его атправляют в тюрьму.

3. О чем заставляет задуматься рассказ?

Рассказ заставляет задуматься о том, как много зависит от одной гайки.

4. В чем состоит особенность юмора А.П. Чехова?

Posted in English

Homework 4/22/2020

Ինչու՞ ես բղավում, Ջոն,- հարցրեց մայրիկը որդուն: -Աստված կարող է լսել քեզ անգամ երբ դու ցածրաձայն ես խոսում:

-Գիտեմ,- ժպիտով պատասխանեց խելացի տղան,  -բայց պապիկս մյուս սենյակում է, և նա հնարավոր է՝ չի լսի ինձ:

Why are you crying, John,-ask mother to her son,- God can hear to you, when you speak slowly.

-I know, -answered the clever boy with a smile,- but my grandpa is in the next room, and may be he wouldn’t hear me.

Direct  / indirect

  1. “He works in a bank” She said. She said that he worked in a bank.
  2. “I didn’t go to the party” She told me. She told me that she hadn’t gone to the party.
  3. “We went out last night” She told me. She told me that they had gone out last night.
  4. “I was waiting for the bus when he arrived” She told me. She told me, that she had been waiting for the bus when he had arrived.
  5. “Who was that beautiful woman?” She asked me. She asked me who that beautiful woman had been.

​Հետո նա ասաց Թիմին.

-Խնդրում եմ, գնա և ջուր բեր:

-Ոչ, չեմ գնա, չեմ ուզում հագուստս կեղտոտել,- պատասխանեց Թիմը, և Ջիմն ինքը բերեց ջուրը:

Ապա Ջիմն ասաց.

-Ճաշը պատրաստ է, արի ուտելու:

-Այ դա ես կանեմ, պատասխանեց Թիմը, -հո ամեն անգամ «ոչ» չե՞մ ասելու:

Then he said to Tim.

-Please , go and bring me a water.

-No ,I don’t go,  I don’t want to get my clothes dirty,- answered Tim and Jim brought water for himself. Then Jim said.-The dinner is ready, come to eat .

-That, I’ll do, answered Teem,- Every time I am not going to say “not”.

  1. “How often do you go to the cinema?” She asked me. She asked me, that how often I  went to the cinema.
  2. “Do you live in London?” She asked me. She asked me if I lived in London .
  3. “Did he arrive on time?” She asked me. She asked me if he had arrived  on time.
  4. “Please help me carry this” She asked me. She asked me to help her carry that.
  5. Could you please open the window?” She asked me. She asked me to open the window.
  6. Անգլիացին զարմացավ՝ լսելով դա:

-Իհարկե,-ասաց նա,- բայց արևի վրա չափազանց շոգ է մարդկանց համար:

Իռլանդացին ծիծաղեց և պատասխանեց.

-Իռլանդացիները հո հիմար չեն, մենք արև ցերեկով չենք գնա, այլ կգնանք այնտեղ գիշերով:

The Englishman was surprised.

-Of course, said he,-but it is too hot on the sun for people.

The Irish laughed and answered.

Irish people aren’t stupid, we shouldn’t go to the sun in the afternoon, so we are going to go there at night.

  1. “Go to bed!” She told me. She told me to go to bed.
  2. “Do your homework!” She told me. She told me to do my homework.
  3. “Don’t smoke!” She ordered me not to smoke.
  4. “Don’t make a mess!” She ordered me not to make a mess.
  5. Do the washing-up!” She told me to do the washing-up.

Ուրբաթ օրը տղաները դպրոց եկան ժամը 9-ին և նստեցին ավտոբուս: Նրանք այցելեցին Քոնվեյի ամրոցը և տուն վերադարձան:

-Դե ի՞նչ,-ասաց Դեյվի մայրիկը նրան, երբ տուն մտավ,- հավանեցի՞ր ամրոցը:

-Ոչ այդքան,- պատասխանեց Դեյվը,- հիմար մարդիկ այն երկաթգծին շատ մոտ են կառուցել:

On Friday the boys came to school at 9 o’clock and set to the bus. They visited to the castle of Conway and came back home.

-So, did you like the castle?-said Dave’s mother.

-Not so much.-answered Dave,- Stupid people have built it too near the railway.

  1. “Where do you want to eat tonight?” She asked me, where I wanted to eat tonight.
  2. “I usually drink coffee in the mornings” She said that she usually drank coffee in the morning.
  3. “Could you give me the glass on the table, please?” She asked if I could to give her the glass on the table.
  4. “Please buy some bread on your way home” She said to buy some bread on my way home.
  5. “Do you like studying English?” She asked. She asked if I liked to study English.
Posted in English

Homework

Ահա ձին, պարո՛ն Լոյդ,- ասաց բժիշկը,- ես հանել եմ նրան ձեր ստամոքսից և այն այլևս ձեզ չի անհանգստացնի:Սկզբում պարոն Լոյդը ուրախացավ, բայց հետո կրկին նայեց ձիուն և ասաց.– Բայց… բժի՛շկ, իմ ձին սպիտակ էր, իսկ այս մեկը շագանակագուն է:

“Here’s a horse, Mr. Lloyd,” said the doctors. ” I have taken out it from your stomach, so it will not worry you anymore?” At first Mr. Lloyd was happy, but he looked at the horse again, and he said. “But, doctor, my horse was white, this one is brown”

Task 2. Use the verbs in the brackets in the correct tense form:

  1. He met his wife when he was working in Brussels.
  2. – My father went to the bank. He’ll be back soon.
  3. My students weren’t listening when I gave the instructions.
  4. Gonzalo is thirsty! I ‘ll get him a glass of water.
  5. If it isn’t raining we’d lie on the beach.

Հաջորդ օրը բժիշկը ճաշի ժամին այցելեց օրիորդ Գրինին: Օրիորդը շատ զարմացավ՝ տեսնելով նրան:

-Օրիո՛րդ Գրին,- ասաց բժիշկը,- ինչո՞ւ եք  կարտոֆիլ և հաց ուտում: Դրանք ձեր դիետայի մեջ չեն մտնում:

-Բայց, բժի՛շկ,- պատասխանեց օրիորդ Գրինը,- ես նախաճաշին եմ հետևել իմ դիետային: Սա իմ ճաշն է:

The next day, the doctor visited to miss Green at lunch. Miss surprised very much to see him.

-Miss Green,- said the doctor,- Why are you eating potato and bread. These aren’t enter to your diet?

-But doctor, -answered miss Green,- I’ve followed to my diet at breakfast․ This is my lunch.

-Մենք հիմա ձեզ կվճարենք £27,- ասաց կառավարիչը,- իսկ երեք ամիս հետո՝ £30:

Ռոզը մի քանի րոպե մտածեց և ասաց:

-Շատ լավ, այդ դեպքում ես երեք ամսից կսկսեմ աշխատել:

Now we’ll pay you £27,- said the manager,- £30 after three months. Rose thought some minutes and said.

-OK. That time I’ll starting to work at three months.

Passive

  1. Letters is delivered by the postman at 8 every day.
  2. This bag was found  in the  bus  yesterday.
  3. This dress couldn’t wash in hot  water.
  4. Is repaired your motorbike yet .
  5. The message will be sent tomorrow.

Change into passive

  1. She pays a lot of money. A lot of money is paid by me.
  2. I draw a picture. – A picture is drawn by me.
  3. He doesn’t open the book. The book doesn’t opened by him.
  4. You do not write the letter. – The letter don’t written by you.
  5. They wear blue shoes. Blue shoes is worn by them.
Posted in English

Choose Present Continuous or Present Simple 1

Choose the present simple or the present continuous – it could be positive, negative or question

1)Are you coming tonight?Check
Show
2) Does he eat rice every day?Check
Show
3) I’m working at the moment.Check
Show
4) Does he coming to London often?Check
Show
5) He is playing tennis now.Check
Show
6) Are you coming to the cinema later?Check
Show
7) They aren’t coming to the party tomorrow.Check
Show
8) He isn’t playing golf now.Check
Show
9) Do you play tennis this Sunday?Check
Show
10) They go to a restaurant every Saturday.Check
Show
11) She doesn’t go to the cinema very often.Check
Show
12) You usually arrive late.Check
Show
13) He normally eats dinner at home.Check
Show
14) Do you study every night?Check
Show
15) Do they work late usually?Check
Show
16) You aren’t going out later.Check
Show
17) I am not working tonight. Check
Show
18) Is she working at the moment?Check
Show
19) I don’t drink coffee very often.Check
Show
20) Julie is sleeping now.Check
Show
Posted in Հայոց պատմություն

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո հայկական մշակույթը նոր վերելք ապրեց։Բացի վանքերից զարգացան նաև մի շարք քաղաքներ՝ Անին, Վանը, Դվինը, Կարսը, Արանան, Տարսոնը, Սիսը։ 10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կայն նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Դպրոցները հիմնականում եկեղեցու տնորինության տակ եին։ Կային ծխական, վանական և տաճարային դպոցներ, որոնց հիման վրա ձևավորվեցին վարդապետարաններ։Կրթական համակարգը բաղկացախ էր տարրական և բարձրագույտ տիպի դպրոցներից։Բարձրագույն դպրոցներում սօվօրում էին 7-8 տարի։ Նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհոննս Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։ Նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները, Նարեկի վարդապետարանը։ 12-րդ դարից սկսվում էբարձրագույն դպոցներիվերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետն էր Հովհաննես Իմաստասերը։ Կարևոր էր Գլաձորի համալսարանի դերը։ 1280-ական թթ․ հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ Գլաձորի համալսարան անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը, որը ղեկավարում էին Հոհնան Վորոտնեցին և Գրիգր Տաթևացին։ Հռչակավոր էր Սիսի համալսարանը։ Հայտնի էր Սկևռայի դպրոցը Կիլիկյան հայաստանում։ Մանրանկարչության, գրչության արվեստի և երաժշտուրյան զառգացման գործում մեծ դեր խազաց Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Պատմագրություն։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրուրյան նոր ժանրեր՝ տիեզերական պատմագրություն և տարեգրություն։ Տարեգրություն դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրոկան հերթականության։ Հայոց պետմության շարքը շարունակում է կաթողիկոս Հովոանես Դրասխանակերտցին։ Հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Գրել է հայ-բուզանդական հարաբերությունները, սելյուկյան արշավանքները։ 13-րդ դ․ պատմագիր է Կիրակոս Գանձակեցին, ով գրել է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թթ․։ Ստեփանոս Տարոնեցին գրել է <<տիեզերայան պատմություն>> աշխատությունը։ Վարդան Արևելցին 13-րդ դ․ գրեց <<տիեզերական պատմություն>> աշխատությունը՝ <<անսկիզբ>> ժամանակներից մինչև 1267թ․։ Թովմա Արծրունին գրել է Վասպուրական նահանգի և Արծրունիների տոհմի պատմուրյունը։ 13-րդ դ․ Ստեփանոս Օրբելյանը գրել է<<Պատմություն նահանգին սիսական>> աշխատությունը սյունիքի նահանգի մասին։ Մատթեոս ՈՒռհաեցին ներկայացնում է Առաջավոր Ասիայի 10-12-րդ դդ․ պատմությունը <<Ժամանակագրություն>> աշխատությունում։ Սմբատ Գուն դստաբլը իր <<Տարեգիրք>> աշխատությունում շարադրում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադաձությունները, Կիլիկյան Հայաստանի պատմությունը։

Posted in Հայոց պատմություն, Գրականություն

Իմ գերդաստանի պատմությունը

Ողջու՛յն… Ես Ալբերտն եմ, և հիմա կփորձեմ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ձեզ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը։ 
Իմ արմատները սերում են Վանից, ինչպես Արարատյան դաշտավայրում ապրող մեզանից շատերինը։ Արդեն 105 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, որի հետևանքով մեր պապերը թողել են իրենց հարազատ բնակավայրերը, տուն ու տեղ և, բռնելով գաղթի ճամփան, հայտնվել օտարության մեջ, ոմանք մեն-մենակ, ոմանք էլ մեկ-երկու հարազատի հետ։ Իմ պապի պապն էլ իր մոր և երկու եղբայրների հետ 1915թ․ բռնելով գաղթի ճամփան՝ անցել է Արաքսն ու եկել Էջմիածին։ Նրա անունը Արամայիս էր։ Այդ ժամանակ նա 15 տարեկան է եղել, այսինքն ճիշտ իմ տարիքին։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար այդ տարիքում անցնել դժոխքի միջով և Էջմիածնում նոր կյանք սկսել՝ պատասխանատվություն կրելով 2 փոքրիկ եղբայրների՝ 5 և 7 տարեկան Վարդանի ու Գուրգենի համար։ Մոր անունը եղել է Փիրուզ: Ասում են՝ նրա բարությունն այնքան անսահման էր, որ նոր հաստատված վայրում՝ Արբատում և հետագայում Արևիկում , նրան Մարե են կոչել, ասել է թե՝ Մեծ մայր։ Փիրուզ տատից մեզ է հասել մի շատ գեղեցիկ արծաթե գոտի, որը փոխանցվել է սերնդե սերունդ՝ հասնելով մինչև ավագ հարսին, որի մասին ես արդեն պատմել եմ Թաքցրած իրեր նախագծում։ 
Արամայիս պապը ևս մեկ եղբայր էլ է ունեցել, ով իրենից մեծ է եղել՝ Հմայակը։ Այն ժամանակ մեծ ընտանիքին օգնելու համար նա գնացել է արաբական երկրներ աշխատելու, 7 տարի մնացել է օտարության մեջ, ապա իր վաստակած ոսկիները բեռնած ձիուն ելել է Էրգիր, սակայն Եփրատն անցնելիս ձին իր աշխատած ոսկիներով քշել-տարել է, իսկ խեղճը, չդիմանալով այդ ցավին, մահացել է:
 Վերադառնանք Արամայիս պապին։ Նա իր նոր տունն է ստեղծել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, ուր մինչև այժմ էլ ապրում են նրա սերունդները։ Նա պատմել է, որ նույնիսկ հանդիպել է Անդրանիկ Զորավարին իր քաջերի հետ։ Ցավոք, մանրամասներ ինձ հայտնի չեն։ Նրա եղբայրները, մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, ցավոք, զոհվել են։ Նա ամուսնացել է Հայկուշ անունով մի աղջկա հետ, ունեցել մեկ տղա՝ Վարազդատը։ Երբ տղան եղել է 4 տարեկան, Հայկուշ տատը մահացել է, իսկ Արամայիս պապը նորից է ամուսնացել, այս անգամ Սևանի Նորաշեն գյուղից մի կնոջ՝ Անահիտի հետ, ով այդ ժամանակ  ուներ 2 աղջիկ։ Տատս պատմում է,  որ Անահիտ տատը շատ բարի և լավ կին է եղել։ Վարազդատն էլ ունեցել է 4 տղա և 1 աղջիկ՝ Ալբերտ, Աշոտ, Էդվարդ, Յուրա և Հայկուշ։ Ես այս մեծ գերդաստանից Վարազդատ պապի մեծ տղայի՝ Ալբերտի ավագ որդու ավագ որդին եմ՝ Ալբերտը…Ահա այսքանը իմ գերդաստանի մեծ պատմությունից։

Posted in Քիմիա

Թեմատիկ հարցեր

*1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերն են ազոտը N, ֆոսֆորը P, արսենը As, անտիմոնը Sb, բիսմուտը Bi, որոնց ատոմների հատկությունները իրար նման են։ Դրանք բոլորն էլ P տարրեր են, արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական Էլեկտրոն։

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

Ազոտի մեջ ավելի ուժեղ է արտահայտված ոչ մետաղական հատկությունները, քանի որ այն անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է, որի մեծ մասը մթնոլորտում է։ Ֆոսֆորի մեծ մասը գտնվում է երկրակեղևում։ 2-ն էլ կենսական կարևոր նշանակություն ունեն։

5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ատոմների շառավիղները կարգաթվի մեծացման հետ մեծանում է , Էլեկտրաբացասականությունը՝ փոքրանում, ուստի մետաղական հատկություններն ուժեղանում են ․ ազոտն ու ֆոսֆորը տիպական ոչ մետաղներ են։ Ազոտի մոլեկուլը երկատոմ է N2 իսկ ենթախմբի մյուս տարրերինը հիմնականում 4-ական ատոմից են կազմված Р4։

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

Ազոտը և Ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր քանի որ նրանք հենց կենսածին տարրեր են, նրանք առկա են սպիտակուցների, նուկլեինաթթուների հեմոգլոբինի և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի մոլեկուլների, լիպիդների բաղադրության մեջ։ Դրանցով պատրաստված պարարտանյութերով հարստացվում են հողը և այդպիսով հողից սնվում են բույսերը, բույսերից կենդանիները և ապա մարդիկ։

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

Բույսերի աճման համար անհրաժեշտ է ջերմություն, լուսավորություն, խոնավություն, տվյալ բույսի համար նախատեսված կլիմայական պայմաններ և պարարտ հող։ Անհրաժեշտ է մոտ 22 քիմիական տարր, կարևոր է կալիում, ածխախին, ազոտ, ֆոսֆոր , թթվածին և ջրային տարրերի նշանակությունը։

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Այն նյութերը, որոնք պարունակում են մ3 կարևորագույն սննդարար տարրեր N P K և ընդունակ են հողային լուծույթում դիսոցվելու իոնների, օգտագործվում են որպես հանքային պարարտանյութեր։ Հանքային պարարտանյութերը բաժանվում են պարզ և կոմպլեքս պարարտանյութերի Կան ազոտային պարարտանյութեր, ֆոսֆորային պարարտանյութեր։

Կալիումական սիլիտրան, նիտրոֆոսը, ամոֆոսը, կոմպլեքս պարարտանյութեր են, Պարզ են կալիումի քլորիդը և կալիումի սուլֆատը, հասարակ սուպերֆոսֆատը, պրեցիպիտատը։

Posted in Քիմիա

Ազոտ, Ֆոսֆոր

1․ 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։

5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերն են ազոտը N, ֆոսֆորը P, արսենը As, անտիմոնը Sb, բիսմուտը Bi, որոնց ատոմների հատկությունները իրար նման են։ Դրանք բոլորն էլ P տարրեր են, արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական Էլեկտրոն։

2․ Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։

Ազոտ (լատ.՝ Nitrogenium – ածուխ ծնող), քիմիական տարր, պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։ Մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է։ Բնության մեջ ազոտը կազմված է 14N (խառնուրդում բաղադրությունը՝ 99.63%) և 15N կայուն նուկլիդներից։ Արտաքին էլեկտրոնային մակերեսի կարգը 2s²2p³: Ազոտի նեյտրալ ատոմի շառավիղը 0.074 նմ է, իոններինը. N3- – 0.132, N3+ – 0.030 և N5+ – 0.027 նմ։ Պարզ նյութ ազոտը (CAS-համարը 7727-37-9) բավականին իներտ գազ է, որը կազմում է երկիր մոլորակի մեկ քառորդը։

Ֆոսֆոր (լատ.՝ Phoatsphorus ), քիմիական տարր, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։

3․ Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտի օքսիդներ, անօրգանական միացություններ են, ազոտի և թթվածնի միացությամբ։ Թթվածնի հետ ազոտն առաջացնում է 6 կայուն միացություն։ Ազոտի բոլոր օքսիդները սովորական պայմաններում գազեր են բացի N2O5 անգույն բյուրեղական նյութ է։

Բարձր ջերմաստիճանում առաջացնում է ազոտ և թթվածին։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում N2O ազդում է նյարդային համակարգի վրա («ուրախացնող գազ»)։ Բժշկության մեջ օգտագործում են N2O, որպես թույլ անզգայացնող միջոց։ N2O անվանում են նաև ազոտային օքսիդ։ Ազոտային օքսիդը երբեմն օգտագործում են ներքին այրման շարժիչների բարելավամ և տաքացման համար։

Ազոտի օքսիդը NO (ազոտի մոնօքսիդ), անգույն գազ է, ջրում քիչ լուծվող։ Չի փոխազդում ջրի, թթուների, ալկալիների հետ։ Ազոտի (II) օքսիդը միացություններում շատ ռեակցունակ է, կարող է ռեակցիայի մեջ մտնել մի շարք աղերի, հալոգենների, օրգանական միացությունների հետ։ Սովարական ջերմաստիճանում NO փոխազդում է թթվածնի հետ առաջացնելով NO2։ NO օքսիդը ստանում են ամոնիակի կատալիտիկ օքսիդացումով, ազոտական թթվի արտադրությունում։

N2O3 օքսիդը (ազոտի անհիդրիդ), մուգ կապույտ հեղուկ է, փոխազդում է ջրի հետ առաջացնելով ազոտային թթու HNO2։

NO2 ազոտի օքսիդը (ազոտի երկօքսիդ), գորշ, թունավոր, օդից ծանր, հեշտ հեղուկացող գազ է։ Սենյակային ջերմաստիճանում NO2 խառնուրդը խառնվում է անգույն դիմերի N2O4 հետ, մոտավորապես 1։1 հարաբերությամբ։ Փոխազդում է ջրի հետ.

{\displaystyle {\mathsf {2NO_{2}+H_{2}O\rightarrow HNO_{3}+HNO_{2}}}}

և նատրիումի հիդրօքսիդի հետ.

{\displaystyle {\mathsf {2NO_{2}+2NaOH\rightarrow NaNO_{3}+NaNO_{2}+H_{2}O}}}

Ուժեղ օքսիդիչ է։ Շատ նյութեր (ածուխ, ծծումբ, ֆոսֆոր, օրգանական միացություններ) կարող են այրվել NO2 օքսիդում։ Այս օքսիդը օքսիդացնում է SO2 օքսիդը մինչև SO3 օքսիդի, այս ռեակցիայի արդյունքում ստացվում է ծծմբային թթու։ Այս օքսիդը կարող է նյարդայնացնել շնչառական ուղիները, իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում առաջանում է թոքային էմբոլյա։

N2O5 ազոտի օքսիդը, անգույն, բյուրեղային պինդ նյութ է, հեշտությամբ կարող է փոխազդում է NO2 և О2 նյութերի հետ։ Ուժեղ օքսիդացնող է։ Ջրում հեշտությամբ լուծվում է առաջանելով ազոտական թթու․

{\displaystyle {\mathsf {N_{2}O_{5}+H_{2}O\rightarrow 2HNO_{3}}}}

Ազոտական թթու, քիմիական բանաձևն է (HNO3), խոնավ օդում ծխացող նյութ է, ուժեղ միահիմն թթու և շատ ուժեղ օքսիդիչ, մանավանդ խիտ լուծույթներում հանդես է գալիս գլխավորապես որպես օքսիդիչ: Խիտ ազոտական թթուն ունի երկու տարաձևություն՝ մոնոկլինային և ռոմբիկ բյուրեղացանցով։ Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ։ Ջրային միջավայրում համարյա ամբողջությամբ դիսոցվում է իոնների: Ջրի հետ փոխազդում է 68,4% և 120 °C ջերմաստիճանային պայմաններում և մթնոլորտային ճնշման տակ։ Հայտնի են երկու բյուրեղահիդրատներ՝ մոնոհիդրատ (HNO3·H2O Tհլ = −37, 62 °C) և եռհիդրատ (HNO3·3H2O Tհլ = −18, 47 °C)։Ազոտական թթվում ազոտը քառավալենտ է՝ +5 օքսիդացման աստիճանով։ Պնդանում է −41, 59 °C, եռում `+82, 6 °C: Ուժեղ ազոտական թթուն ձևավորում է 2 բյուրեղավանդակներ. բազմանկյան տարածական ձև՝ P 21/a, a = 1, 623 նմ, b = 0, 857 նմ, c = 0, 631, β = 90°, Z = 16; շեղանկյան տարածական ձև

Ազոտական թթվի աղերը՝ նիտրատներըԱզոտական թթվի բոլոր աղերն առանց բացառության ջրում լուծելի, բյուրեղային նյութեր են, ենթարկվում են ջերմային քայքայման՝ ըստ հետևյալ ուրվագրի՝ 

p.png

4․ Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

PhosphComby.jpg

Տարրական ֆոսֆորն ստանում են կալցիումի ֆոսֆատի, սիլիկահողի և ածխածնի խառնուրդն էլեկտրական վառարանում առանց օդի մուտքի մինչև 1600 °C տաքացնելով՝{\displaystyle {\mathsf {2Ca_{3}(PO_{4})_{2}+10C+6SiO_{2}\rightarrow P_{4}+10CO+6CaSiO_{3}}}}

Ստացված գազային P4-ը բաց թողնելով ջրի մեջ՝ վեր են ածում պինդ վիճակի։ Ֆոսֆորի գոլորշիները փոշեզրկելուց հետո սառեցնում են (50 °C) և ստացվող տեխնիկական սպիտակ ֆոսֆորը հավաքում ջրի տակ։Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ (մոտ 15 000 մթնոլորտ) տաքացնելիս՝ 200-220 °C, փոխարկվում է սև ֆոսֆորի (նման է գրաֆիտին, կիսահաղորդիչ է)։

Ֆոսֆորը հիմնականում օգտագործվում է ֆոսֆորական թթու և նրանից ֆոսֆորական պարարտանյութեր և այլ ֆոսֆատներ ստանալու համար։

Հալման ջերմաստիճանը 44,1 °C, եռմանը՝ 280,5 °C, խտությունը՝ 1828 կգ/մ3։ Օդում (40 °C-ում) ինքնաբռնկվում է (պահում են ջրի տակ)։ Բաղկացած է Р4 մոլեկուլներից (Ֆոսֆորի մյուս ձևափոխություններն ատոմական պոլիմերներ են)։ Տաքացնելիս 250-300 °C դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի։ Այն առաջացնում է բյուրեղական մի քանի ձևափոխություններ, որոնք 416-423 °C-ում սուբլիմվում են և ունեն 2000-2400 կգ/մ3 խտություն։

Քիմիապես ավելի պասսիվ է, օդում բռնկվում է 240-250 °C տաքացնելիս, համարյա թունավոր չէ։ Չի լուծվում ջրում և ծծմբածխածնում։ Ապրանքային կարմիր ֆոսֆորը գործնականորեն ամորֆ է, գույնը՝ կարմրաշագանակագույնից մանուշակագույն։

Ֆոսֆորական թթու ֆոսֆորական (օրթոֆոսֆորական) թթուն՝ H3PO4, ջրում լավ լուծվող, սպիտակ պինդ նյութ է։ Արդյունաբերական պայմաններում ֆոսֆորական թթուն ստանում են՝ ֆոսֆորային հանքը տաքացնելով խիտ ծծմբական թթվի հետ կամ ֆոսֆորի օքսիդը ջրում լուծելով։ Միջին ուժի, եռհիմն թթու է, կարող է առաջացնել երկհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ անիոններ և հետևաբար՝ 3 խումբ աղեր։ Եթե մետաղի ատոմները նշանակենք Me-ով, ապա նրա աղերի բաղադրությունը

Օրթոֆոսֆորական թթվի անհիդրիդը ֆոսֆորի  օքսիդն է՝ P2O5, որն օժտված է թթվային օքսիդների բոլոր հատկություններով, մասնավորապես փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ։ Եթե կազմելու լինենք P2O5-ի հետ {\displaystyle NAOH} ռեակցիաների հնարավոր երեք հավասարումները, ապա կնկատենք, որ օքսիդ-ալկալի մոլային հարաբերականությունը 1։2, 1։4 և 1։6 է։ Ֆոսֆորական անհիդրիդը բույն փոխազդում է ջրի հետ (ջերմանջատիչ ռեակցիա է)՝ առաջացնելով օրթոֆոսֆորական թթու։ Սառը ջրի մեջ լուծելիս ստացվում է մետաֆոսֆորական թթու։

5․ Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Այն նյութերը, որոնք պարունակում են մ3 կարևորագույն սննդարար տարրեր N P K և ընդունակ են հողային լուծույթում դիսոցվելու իոնների, օգտագործվում են որպես հանքային պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութեր են Նատրիումի նիտրատը /նատրիումական սիլիտրան/ NaNO3 /15-16%/ , այն խոնավածուծ հատկություններով սպիտակ կամ գորշ բյուրեղային նյութ է։ Ստանում են ազոտական թթվի արտադրության ժամանակ ջրով չկլանված նիտրոզային գազերը NO2 NO անցկացնելով սոդայի լուծույթի միջով․

*»Ընտանեկան դպրոցի» հարցեր.   

1. Ի՞նչ.  պայմաններ են անհրաժեշտ      բույսերի. աճման  համար… Բույսերի աճման համար անհրաժեշտ է ջերմություն, լուսավորություն, խոնավություն, տվյալ բույսի համար նախատեսված կլիմայական պայմաններ և պարարտ հող։Անհրաժեշտ է մոտ 22 քիմիական տարր, կարևոր է կալիում, ածխախին, ազոտ, ֆոսֆոր , թթվածին և ջրային տարրերի նշանակությունը։

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր.

Ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր քանի որ երկիր մոլորակի մեկ քառորդը կազմված է ազոտից ։ Ֆոսֆորը մտնում է բույսերի գլխավոր օրգաններում , կենդանիների և մարդու նյարդային և ոսկրային հյուսվածքներում գտնվող մի շարք սպիտակուցային նյութերի բաղադրության մեջ։ Ֆոսֆորով առանձնապես հարուստ են ուղեղի բջիջները։

3. Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր

Հողին տալիս են պարարտանյութեր, որպեսզի այն հարստացնեն օգտակար հանքանյութերով և ստանան ավելի առատ և փարթամ բույսեր /մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, հացահատիկային մշակաբույսեր և այլն/

4. Ի՞նչ  է  «Նիտրատային  աղետը «

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Մինչդեռ միլինավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակությամ դեպքում բույսերը ցողուններում, տերևներում և պտուղներում նիտրատներ են կուտակու: Բացի այդ՝ ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի մեջ, այնուհետև՝ խմելու ջրի հետ թափանցում մեր բնակարանները:

Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով՝ նիտրատները փոխարկվում են նիտրատների, որոնք ավելի վտանգավոր միացություններ են, քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ: Որպես արդյունք՝ արյան կարմիր բջիջները էրիտրոցիտները, կորցնուկ են թոքերից դեպի հյուսվածքները: