Posted in Ուսումնական ճամբար, գրադարան, Գրականություն

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Խորխե Բուկայ – կենսագրություն

Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ 1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա ամսագիրը։

Երկնքի դարպասների մոտվերլուծություն

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Բոլոր տասը պատվիրանները խախտողները պետք է աջ կողմում կանգնեին:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում: Մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել էին, պետք է ձախ կողմում կանգնեին: Բոլորը, բացի մեկից, կանգնեցին ձախ կողմում: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այդ խեղճը պետք է տանջվեր մենակությունից: Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց, որ նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Անմեղն ասաց, որ այդպես չի լինի: Եթե նրան նախօրոք զգուշացնեին, որ մեղքերը ներվելու են, կյանքը դատարկ տեղը չէր ծախսի։

Իմ կարծիքով իրոք այդ մարդը ճիշտ էր ասում, քանի որ նա երևի իրեն շատ բաներից էր զրկել, որպեսզի արդար ապրի և մահանալուց հետո գմա դրախտ։ Եթ նա իմանար, որ Աստված ներելու է բոլոր մարդկանց մեղքերը, նա ուրիշ կյանքով կապրեր։ Կլինեին բաներ, որ նա կաներ չվախենալով Աստծո զայրույթից։ Եվ ո՞վ ասաց, որ նա միայնակ կմնար դրախտում, միգուցե նրանից հետո՝ որոշ ժամանակ անց, էլի՞ արդար մարդիկ մահանային և հայտնվեին դրախտում։ Նաև՝ դրախտը մի տեղ էր, որտեղ մաքուր մարդիկ ապրելու էին հրեշնակների և Աստծո հետ, հետևաբար նա մենակ չէր մնա։

Posted in Ուսումնական ճամբար

Մեր գյուղը՝ Սյունիքի մարզ, գյուղ Դարբաս

Ամեն տարի ամռան կիզիչ արևից պատսպարվելու, ամենամաքուր օդը շնչելու, կազդուրվելու և պարզապես ամառային արձակուրդները վայելելու համար ես ընտանիքիս մյուս անդամների հետ շտապում եմ ՀՀ հարավում գտնվող այս հրաշալի մարզը, Սիսիան քաղաքը ապա գյուղ Դարբասը։ Այժմ սիրով և մեծ ոգևորությամբ կփորձեմ պատմել ձեզ թե ինչով է գրավում ինձ այդ քաղաքն ու իր գյուղերը։ Նախ առաջինը ասեմ որ մորական տատիկս այնտեղից է։ Ես համարում եմ արձակուրդս սկսված հենց որ հասնում եմ Սիսիանի Զանգեր կոչվող Հուշարձանին, այնտեղ անպայման կանգ եմ առնում և մի կուշտ խմում Սյունաց սարերի սառնորակ աղբյուրի ջուրը, ապա զննում եմ Դարբասների վրայի քանդակները՝ կարծես առաջին անգամը տեսնելիս լինեմ ու կրկին վերադառնում մեքենա և ճանապարհս շարունակում դեպի քաղաք Սիսիան։ Մինչև քաղաքին հասնելը երևում են կանաչ բլուրներ և ապա Որոտան գետը՝ Սպանդարյանի ջրամբարը։

Фотографии на Սիսիան Զանգեր | Sisian Zanger

Եթե հոգնած չենք լինում ապա գնում ենք դիտելու Շաքիի ջրվեժը ինչպես այս նկարում։

Ճամփորդությունը շարունակում ենք և հասնում քաղաք Սիսիան, որտեղ ապրում են մորս գրեթե բոլոր բարեկամները, ովքեր սիրով հյուրընկալում են մեզ։ Փոքր ինչ հանգստանալուց հետո արդեն կարելի է շրջել քաղաքով և տեսնել հուշարձաններն ու այցելել եկեղեցի որտեղ պահվում է բրնձի հատիկի վրա արված նույն եկեղեցու քանդակը։ Ցավոք քանդակի մասին այդքան շատ բան չգիտեմ, բայց այս տարի անպայման կփորձեմ իմանալ ավելին, իսկ Եկեղեցին ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի`հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին VII դ. երկրորդ կեսին: Նվիրված է եղել Ս. Գրիգոր Լուսավորչին, հետագայում վերանվանվել է Ս. Հովհաննես: Սուրբ Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր բարձրարժեք պատկերաքանդակներով: Գմբեթի քիվին չորս ավետարանիչների բարձրաքանդակներն են` համապատասխան մակագրություններով: Եկեղեցու թմբուկին (ներսի կողմից) քանդակված են եկեղեցու կառուցողներ Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վարդապետի բարձրարվեստ պատկերաքանդակները: Պատերին պահպանվել են նաև կառուցող վարպետների 39 փորագիր նշանները` սկզբնատառերի տեսքով:

Կարելի է այցելել թանգարան և ընդհանրապես որտեղ էլ որ նայես կամ նստես ապա շուրջդ տեսնում ես դարերի խորքից եկած քարեր, քանդակներ, հուշարձաններ։ Կփորձեմ ցուցադրել դրանցից մի քանիսը։

Քաղաքի մուտքի մոտ մեզ դիմավորում է Արծվի արձանը և ես ինձ հզոր եմ զգում այդ արծվի նման։

Այս աղբյուր հուշարձանը կառուցվել է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակի կապակցությամբ։

Սա Սիսիանի 1918-1919թթ ինքնապաշտպանական կռիվների բարձրաքանդակն է։

Նիկողայոս Ադոնցի հուշարձան։ Իրականում նրանք շատ-շատ են։ Սիսիանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։

Ես շարունակում եմ ճամփորդությունս դեպի ձորեր՝ գյուղ Դարբաս, որտեղ և կմնամ ողջ ամառ։Կարելի է նաև այցելել Զորաց քարեր, Քարահունջ, բայց ճամփորդությունս շատ կերկարի այդ մասին կպատմեն մեկ այլ տեսանյութով։ Իսկ այժմ անցնում եմ Որոտնավանքով, Դավիթ Բեկի բերդով, Շամբի ջրամբարով, որի վրա կառուցված է ՀԷԿ և ջրամբարում կա ծաղկի նման մի կառույց որի վրա քայլելով մեջտեղում տեսնում ես խորքում պտտվող հսկա քարերը։

Որոտան» ՀԷԿ-երի համալիրը ...

Դարբասը հարուստ է պատմական հնություններով, այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Իմիջի այլոց խաչքարերն այնքան շատ են որ գրեթե ամենուրեք են, կա նաև շատ հին գերեզմանոց, որտեղ շուրջբոլորը խաչքարեր են։ Ասում են սարի գլխին էլ գտնվում է Եղիա Մարգարեի տեղը, այն տեղը որտեղից հրեշտակները նրան կրակե կառքով երկինք են համբարձել, ես գնացել և մոմ եմ վառել այդ մատուռում, բայց այնտեղ հասնելը շատ բարդ է։ Այս ամառ անպայման կնկարեմ և՛ Եղիա Մարգարեի մատուռը և մյուս բոլոր խաչքարերը։ Գյուղի սկզբում գտնվում է 1675 թվականին կառուցված կամուրջը, որը անվանում են Արզումանի կամուրջ։

Սա Էլ մեր գյուղը։

Սիրում եմ Լորագետի քչքչոցն ու խոտի թարմ հոտը։ Այսքանը․․․ Հուսով եմ ճամփորդությունս ձեզ դուր եկավ և չձանձրացրեց։

Posted in Ուսումնական ճամբար

Առցանց ճամփորդություն «Երազանքիս երթուղով դեպի Աբու Դաբի»

Ինչու պետք է գնալ Աբու-Դաբի։ Այն Արաբական Միացյալ Էմիրությունների կազմում տարածքով ամենամեծ Էմիրություն է մյուս յոթ Էմիրություններից։Աբու-Դաբին Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբի էմիրության մայրաքաղաքն է։ Քաղաքն ունի մեկ միլիոն բնակիչ։ 

Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։

Բոլորին հայտնի է որ ԱՄԷ աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Իսկ Աբու Դաբին ամենահարուստ քաղաքներից մեկը, այն համարվում է համաշխարհային ամենալավ  հանգստավայրերից մեկը իր ժամանակակից հյուրանոցներով, սպորտ կոմպլեքսներով և խաղային ատրակցիոններով ու ժամանցի այլ վայրերով, հիանալի լողափերով։

Հիմնական տեսարժան վայրերը մզկիթներն են, որոնցից ամենահայտնին և գեղեցիկը Մեծ Մզկիթն է Շեյխ Զայիդի, որին անվանում են նաև Սպիտակ Մզկիթ։ Այն զարդարված է 82 գմբեթներով, 1000 հատ կամարով, մեծ ոսկեզօծ ջահերով, ամենամեծ ջահը, որը զարդարում է գլխավոր սենյակը` կշռում է 12 տոնա, և աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգով։ Այնտեղ է թաղված մոնարխ Շեյխ Զայիդը, ով իր անունն է տվել այս կառույցին։ Կառույցը հրաշալի տեսք ունի ցերեկը, արևի լույսի տակ այն վառ սպիտակ է և ոսկեգույն, գմբեթները փայլում են, իսկ գիշերը հրաշալի արհեստական լուսային խաղերի և լուսնի լուսավորության շնորհիվ դառնում է աշխարհի տեսարժան վայրերից ամենականչողը։ Այնտեղ կարող են միաժամանակ աղոթել 41000 հավատացյալներ։

Աբու Դաբին հաճախ անվանում են Այգի քաղաք, քանի որ շատ են այգիները, որոնք մարդիկ են ստեղծել։ Ինչպես գիտենք այնտեղ հող չկա և յուրաքանչյուր ծառի համար բերվում է հող: Ամեն տարի մեկ ծառի վրա ծախսվում է մոտ 2000դոլար գումար։

Կան շատ ջրային ատրակցիոններ, օրինակ Յորս Վոթեր Վորլդը, որտեղ կան 43 ատրակցիոններ և միանգամից կարող է ընդունել մինչև 6000 այցելու, հենց որի համար էլ ես ուզում եմ գնալ այնտեղ։ Այնտեղ է Տոռնադո ատրակցիոնը, որի բարձնրությունը 238 մ է և շատ այլ ատրակցիոններ։

Հաջորդ գրավիչ ատրակցիոնը դա արհեստական կղզու վրա գտնվող Ֆերրարի Վորլդ ատրակցիոնն է։ Նրա ամենահայտնի Ֆորմուլա Ռոսսա ատրակցիոնը համարվում է աշխարհի չորրորդ ամենաերկար ատրակցիոնը՝ 2,2 կմ երկարությամբ, և առաջինն է արագությամբ, որը հասնում է մինչև 240 կմ/ժ արագության, որին հասնում է 4,9 վայրկեանում։

Պատմության սիրահարների համար կա մի հայտնի գյուղ՝ Հերեթեյջը, որը մարդկանց ծանոթացնում է Աբու Դաբիի կյանքին մինչև նավթի հայտնաբերումը, թե ինչպես են նրանք ապրել։

Աբու Դաբիում է գտնվում հայտնի արմավի պտուղների շուկան, որտեղ դուք կարող եք գտնել բոլոր սորտերի արմավներ։ Արմավը այնտեղ յուրահատուկ վերաբերմունքի է արժանանում, քանի որ համարվում է դրախտի նվերը մարդկանց:   

Posted in Գրականություն

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Նար- Դոս – Կենսագրությություն

Միքայել Զաքարի Հովհաննիսյանը (Նար-Դոսը) ծնվել է՝ մարտի 1, 1867թթ․, բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։

Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։

<<Ագահության սկիզբը>> – վերլուծություն

Երբ Աստված Ադամին և Եվային գցեց երկիր, նրանք շատ էին ափսոսում Աստծուն չլսելու համար։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէր։ Ադամը պետք է քրտնաջան աշխատեր հաց հայթհայթելու համար։ Մի օր ադամը նայեց աշխարքին և հասկացավ, որ աստված նրաց տվել է շատ ու շատ բարիքներ՝ մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, հզոր օվկիանոսներ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ։ Բայց Ադամը հանկարծ մտածեց, թե եթե ուրիշ մարդիկ էլ հայտնվեն և ասեն որ այդ ամբողջը իրենցն է։ Նա սկսեց արագ-արագ վարել հողը, որպեսզի ինչքան հնարավոր է շատ տարածք իրեն վերցնի։ Հանկարծ նրա դիմաց հեռվից մոտենում է մի մարդ։ Ադամը վախեցած սկսեց ավելի ու ավելի արագ վարել հողը։ Երբ այդ մարդը հասավ Ադամին ՝կանգնեցրեց եզերին և ասաց, որ դա իր հողն է և Ադամը պետք է գնա այդտեղից։ Ադամը այնքան ագահ էր, որ չզիջեց նրան։ Նրանք սկսեցին կռվել և անծանոթը, ցած գցելով Ադամին, սկսեց խեզդել նրան։ Ադամը աղաչում էր չսպանել իրեն՝ երդվելով , որ չի խաղդի նիա սահմանը, բայց այդ ընթացքում էլ ագահաբար սկսում է ոտքով քարը հրել, որ իր սահմանը գոնե մի փոքր էլ մեծացնի։ Անծանոթը՝ տեսնելով դա, ասում է <<թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե>>:

Այս պատմվածքը ասում է այն մասին, թե ինչ ագահ է մարդկությունը, մարդը իր էությամբ, և թե ինչի է պատրաստ մարդկությունը մի կտոր հողի համար։ Շատ հայտի խոսք կա, որ կեցությունն է որոշում մարդու կարգավիճակը։ Կա նաև հակառակը՝ մարդն է որոշում կեցությունը։ Այսինքն մարդուց է կախված կեցության իր ձևը և արժեքը։ Նա է արժեվորում կյանքը, տալիս նրան այս կամ այն որակը։ Իր էությամբ ագահ լինելով՝ մարդը անընդհատ ձգտում է կատարելության, նոր արժեքների, նոր բարձրունքների՝ հենց որ հասնում է իր մտածածի իրականացմանը։

Մարդը միշտ մրցավազքի մեջ է ինքն իր հետ…

Posted in Աշխարհագրություն

ՀՀ արդյունաբերություն

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր։ Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։

Ընդհանրապես արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է։ Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ: Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

 Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է: Արդյունահանվում են մոլիպդեն, պղինձ, ոսկի։

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից: Օրինակ կաթնամթերքի արտադրությունը /պանիր, կարագ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ և այլն/։ Ներկայումս Սյունիքի մարզում գործում են մեծ ֆերմաներ և արտադրում են Մարիելլա կաթնամթերքը։ Արարատյան դաշտավայրում կան Էջմիածին կաթ ընկերությունը, Մարիաննա և Աշտարակ կաթ ընկերությունները։ Կան նաև թռչնաբուծարաններ /թռչնամիս և ձու արտադրող ընկերություններ/։

Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ: Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:

Թեթև արդյունաբերություն

Հայաստանում 19-րդ դարում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։ Ոլորտն արագ զարգացել է Խորհրդային Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։ Ներկայումս ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղը (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլուր) արտադրում է բամբակե և բրդե մանվածք, բամբակե և բրդե գործվածք, գորգերի, տրիկոտաժի, գուլպայի, տեքստիլ և կարի արտադրանք, գեղարվեստական իրեր, կոշիկ, վերամշակում են բնական կաշի և մորթի։ Ճյուղի առաջատարներն են Վանաձորի «Բ. Դարբինյան» ՍՊ, Երևանի «Արագած», «Քանաքեռ» կարի, Գյումրիի «Արշալույս» և «Տոսպ» ԲԲ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտասահմյան պատվերներով։

Գորգերի արդյունաբերություն

Գորգերի արտադրությունը Հայաստանում ավանդական ճյուղ է։ Հայկական գորգերը հռչակված են եղել դեռևս հին և հատկապես միջին դարերում։ Գորգեղենի արտադրությամբ հանրապետությունում զբաղվում է 7 ձեռնարկություն, որոնցից «Թուֆենկյան Օրանս Կավկազուս» և «Մեգերյան կարպետ» ընկերություններն արտադրում են ձեռագործ, «Արմեն կարպետը»՝ մեքենայացված և ձեռագործ, Իջևանի «Ջրաշողը»՝ մեքենայացված գորգեր։

«Մեգերյան կարպետը» տարեկան արտադրել է մոտ 15 հազար մ2 գորգ, սակայն 2007 թ.-ից այդ ծավալը կրճատվել է շուրջ 7 հազար մ2-ով։ Արտադրանքի 80%-ն արտահանվում է ԱՄՆ, 20%-ը՝ Եվրոպա։

Հարուստ ավանդույթներ ունի կաշվի-կոշիկի արտադրությունը։ 1988 թ.-ին արտադրվել է մոտ 20 միլիոն զույգ կոշիկ, ներկայումս՝ մի քանի տասնյակ հազար։ Ներկայումս կոշիկ արտադրող խոշոր ընկերություն է Սալլի ընկերությունը։

2009 թ.-ին թեթև արդյունաբերության ոլորտի ընդհանուր արտադրանքը կազմել է 8,2 միլիարդ դրամ։ Արտահանվել է 4,4 միլիարդ դրամի արտադրանք, այդ թվում՝ ԱՊՀ երկրներ՝ 380 մլն-ի, իսկ մնացածի մեծ մասը՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա։

Ներկայումս Հայաստանում գրանցված է թեթև արդյունաբերության շուրջ 130 ընկերություն։

Posted in Աշխարհագրություն

Խաղողագործություն

Այս թեման ինձ շատ ավելի կարևոր և հոգեհարազատ է քանի որ ինքս զբաղվում եմ խաղողագործությամբ , աճեցնում քիշմիշ, իծապտուկ, մխիթարի, և մի քանի այլ տեսակի խաղողներ։ Ծանոթ եմ նրա մշակությանը և խնդիրներին։

Հայաստանը պատմականորեն զարգացած խաղողագործական հնագույն
օջախներից է համարվել, որի հիմնադիրը, ըստ ավանդության, Նոյ Նահապետն է, ով
կործանիչ ջրհեղեղից հետո՝ իջնելով Արարատի գագաթից, սուրբ լեռան
ստորոտում`Արարատյան հարթավայրում, հիմնել է խաղողի առաջին այգին: Այդ
ժամանակից ի վեր խաղողագործությունը դարձել է հայի սրբագործված մշակույթը:

Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման
նախապատմական ժամանակների մասին են վկայում հնագիտական պեղումներով
հայտնաբերված հարուստ նյութերը, հնագույն ճարտարարապետական կոթողները
զարդարող որմնանկարները , բարձրաքանդակներն ու խորաքանդակները`խաղողի
ողկույզների, գինու կարասների, շշերի, բաժակների պատկերներով:

Խաղողի վազի էկոլոաշխարհագրական բոլոր խմբերի Արևելյան, Սև ծովի
ավազանի. Արևմտաեվրոպական, Հյուսիսաֆրիկյան ժողովրդական սելեկցիայի
սորտերը ծագել են տեղական վայրի խաղողից, երկարատև ժողովրդական
սելեկցիայով` անընդհատ ընտրության միջոցով:

Խաղողի վազի մշակությունը
Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմաններն ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են.

  1. վազերի էտն ու ձևավորումը
  2. վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում)
  3. կանաչ հատումները (հատկապես շվատումը)
  4. այգու հողի մշակությունը
  5. այգու պարարտացումը և սնուցումը
  6. այգու ոռոգումը
  7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
  8. խաղողի բերքահավաքը
    Խաղողի այգում գարնան աշխատանքներն այգեթաղ շրջաններում սկսվում են
    այգեբացով: Այգեբացը կատարում են սառնամանիքների վտանգն անցնելուց և հողի
    քեշի գալուց հետո։

Խաղողի այգու հողի ամենամյա մշակման գլխավոր խնդիրն է՝ հողում ստեղծել
նպաստավոր պայմաններ, որպեսզի լավագույն ձևով ընթանան հողի ֆիզիկաքիմիական և կենսաբանական գործողությունները: Հողի ռացիոնալ մշակումով հնարավոր է վերականգնել նրա մշտական արգավանդությունը: Բացի այդ, հողի մշակմամբ պայքար է տարվում մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ և նվազեցվում է հողի մակերեսից ջրի գոլորշացումը: Խաղողի այգու հողի մշակությունը տարբերվում է միամյա բույսերի համար կատարվող հողի մշակությունից:

Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է, ինչն արդյունք է
նրա բարձր ջերմության միջավայրի ծագումով: Հայաստանի կլիմայական
գործոնները պայմանավորված են շրջակա միջավայրի ուղղաձիգ գոտիականությամբ,
լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով և առանձին դեպքերում,
գրունտային ջրերի տարբեր մակարդակով:

Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմանները բազմաբարդ են և պայմանավորված են ուղղաձիգ հողակլիմայական գոտիների առկայությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով, գրունտային ջրերի տարբեր մակարդակով:
Ձմռան ամիսներին Արարատյան հարթավայրի, նախալեռնային և Վայոց ձորի գոտիների խաղողագործական տարածքներում սաստիկ ցրտեր են լինում`օդի ջերմությունը
իջնում է մինչև -300C-320C-ի, իսկ երբեմն, ձյան մակերեսին, հասնում է մինչև -340C-300C-ի:
Այդ տարածքներում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու համար
այգեթաղ է կատարվում: Լինում են դեպքեր, երբ գարնանային ցրտահարությունները
վնասում են նաև երիտասարդ շիվերին և ծաղկաբույլերին: Առանձին տարիների
խաղողի վազերին զգալի վնաս են հասցնում նաև աշնանային ցրտերը:

Կլիմայական պայմաններից վազի կենսունակության համար կարևոր գործոններից է ջերմությունը, որը բնորոշվում է խաղողի վազի մշակության հնարավորությունը կոնկրետ գոտում, վեգետացիայի ժամանակաշրջանում վազի փուլերի անցնելու միջին ժամկետը և այդ ընթացքում ակտիվ ջերմության գումարը:

Կարևոր է նշել, որ ծովի մակերևույթից յուրաքանչյուր 100մ բարձրանալուն զուգընթաց հարավային թեքություններում ակտիվ ջերմության գումարը իջնում է 200.0-ով, իսկ լեռնային հարթավայրերում և բարձրավանդակներում` 150.0-200.0-ով:
Հողամասի ջերմությունը կախված է ոչ միայն օդի ջերմաստիճանից, այլև ռելիեֆից, հողի մեխանիկական կազմից, ֆիզիկական և խոնավունակության հատկություններից, հողի գույնից և այլն :

Խաղողի միևնույն սորտը, կախված ծովի մակերևույթից տեղամասի բարձրությունից, ռելիեֆից լանջի կողմնադրությունից, ակտիվ ջերմաստիճանների գումարից, պտուղներում կուտակում է տարբեր քանակի շաքար ու թթուներ, որոնք ուղղակիորեն անդրադառնում են գինու քիմիական ցուցանիշների և որակի վրա:

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմաններում, հատկապես Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտու ցածրադիր մասերում և Մեղրիում, խաղողը համեմատաբար բարձր շաքարայնություն, ինչպես նաև բուրավետ, ներկող, ազոտային և այլ արժեքավոր նյութեր է կուտակում և լավագույն հումք է բարձրորակ աղանդերային գինիների արտադրության համար:

Հայկական գինիների տեսականիում, տեղականների հետ մեկտեղ ընդգրկված են նաև աշխարհահռչակ գինիների գրեթե բոլոր տեսակները Պորտվեյն, Մադերա, Խերես, Կագոր, Մալագա, Մուսկատ և այլն, որոնք միջազգային տոնավաճառներում և ցուցահանդեսներում բազմիցս արժանացել են բարձր պարգևների։

ՀՀ կառավարությունը պետք է աջակցի խաղողագործներին ․ մասնավորապես աշնանը բերքահավաքի ժամանակ խաղողի մթերման գործընթացին։ Գործարաններն այժմ ունեն իրենց խաղողի այգիները և այդքան շատ մթերում չեն իրականացնում, որը հաճախ խաղողագործներին կանգնեցնում է շատ մեծ խնդրի առաջ։ Այլ է սեղանի սորտեր արտադրող խաղողագործների խնդիրը, երբ բերքը խատ է լինում և պայմաններ չկան այն ավելի մեծ չափերով արտահանելու համար, իսկ տեղական շուկան շատ փոքր է այդ քանակությամբ խաղողի իրացման համար։ Սա մեր տնտեսության կարևոր ճյուղերից է։

Posted in Աշխարհագրություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հանրապետության զբաղվածների 31.3%-ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Հանրապետության ընդհանուր 2974,3 հազ. հա հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազ. հա կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազ. հա, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազ. հա, խոտհարքը՝ 138,9 հազ. հա, արոտավայրերը՝ 494,0 հազ. հա և անմշակ հողերը՝ 0,4 հազ. հա։ Գյուղատնտեսությունը իր մեջ ներառում է և անասնապահությունը և հողագործությունը, բուսաբուծությունը, այգեգործությունը, որն էլ իր մեջ ներառում է խաղողագործությունը։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։

Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։

ՀՀ Էկոմոմիկայի նախարարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք խթանում են ՀՀ-ում գյուղատննեսության զարգացմանը։ Օգնում են գյուղացիներին ծանոթանա և սովորել այլ երկրներում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումներին։

Ագրոպարենային ոլորտի բարեփոխումները ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը.

• պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության արդյունքում մի շարք պետական աջակցության ծրագրերի համատեղ իրականացում.
• հողային ռեսուրսների նպատակային օգտագործման վիճակի բարելավում և հողատեսքերի խոշորացում.
• գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծում և մրցունակության բարձրացում.
• գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացում, հատկապես կոոպերացիայի խթանում.
• մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տեխնիկական հագեցվածության վիճակի բարելավում.
• խորհրդատվական համակարգի կատարելագործում,
• գյուղատնտեսական մթերքների իրացման պայմանների բարելավում, գյուղատնտեսական մթերքների արտադրողների և վերամշակողների փոխհարաբերությունների կատարելագործում.
• ագրարային արտադրական և սպասարկման գործընթացներում արդիական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,
• գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծում:

իրականացվում են մի շարք ծրագրեր

– ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում,
– կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն,
– մատչելի մեխանիզմներ՝ ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով գյուղա-տնտեսական և ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում,
– գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառում,
– ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգեգործության խթանման միջոցառումներ,
– խաղողագործության և գինեգործության զարգացման միջոցառումներ,
– հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացում,
– անասնաբուծության զարգացում
– անասնապահության ոլորտում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
– գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում,
– տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդում և զարգացում,
– սերմնաբուծության և սերմապահովության միջոցառումների կազմակերպում,
– սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկում,
– բույսերի պաշտպանության միջոցառումներ,
– գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներ,
– բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործում:

Օրինակ այժմ ներկայացվում են նոր մոտեցումներ անասնապահության ոլորտում, խելացի գոմերի կառուցում է իրականացվում, որը օգնում է հեշտացնում է և կենդանիների և մարդկանց գործը։ Այդպիսի մի գոմ էլ կառուցել ենք մենք մեր գյուղում Արմավիրի մարզի Արևիկ համայնքում, որտեղ բուծում ենք բարձր կաթնատու ցեղատեսակներ։

Կառուցվում են նաև նոր ձևի ջերմոցներ, որտեղ ավելի հեշտ է աշխատել և ունենալ ավելի շատ բերքատվություն և եկամուտներ։ Ջերմոցային տնտեսություններ ավելի շատ կան Արմավիրի և Արարատի մարզերում։ Քանի որ մեր երկիրը ունի ավելի շատ բարձր լեռնային գոտիներ այնտեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը, մեղվապահությունը, անջրդի տարածքներում հացահատիկի /ցորոնի, գարու/ արտադրությունը ։ Արարատյան դաշտավայրում ավելի շատ տարածված է խաղողագործությունը։

Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ, որպես հիմնական գերակայություններ են դրված՝ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացում, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:

Posted in Քիմիա

Նախագիծ Մետաղներ

Բովանդակությունը.Մետաղների
1).ընդհանուր բնութագիրը

«Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»: Առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։


2).բնության մեջ տարածվածությունը

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ։ Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտագործման համար անհրաժեշտ է դրանք զատել հանքաքարից և զտել։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է մետաղների լեգիրացում կամ այլ մշակում։ Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է մետալուրգիա կոչվող գիտությունը: Այն տարբերում է սև (երկաթի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների համաձուլվածքները։ Ոսկին, արծաթը և պլատինը դասվում են թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին։ Բացի այդ, փոքր քանակությամբ մետաղներ առկա են նաև ծովի ջրում, բույսերում, կենդանի օրգանիզմներում, որոնք կարևոր նշանակություն ունեն օրգանական աշխարհի ձևավորման և գոյատևման գործընթացներում։ Երկրակեղևի ամենատարածված մետաղը այլումինն է, որից հետո երկաթն է, կալցիումը, նատրիումը, կալիումը, մագնեզիումը և տիտանը։

3).ֆիզիկական հատկությունները

Ֆիզիկական հատկությունները դրանք են – գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,  խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:

Մետաղային բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր տեղաբաշխված են մետաղի կատիոններ ու ատոմներ, որոնք միմյանց հետ կապված են այդ կատիոններին համապատասխան վալենտային էլեկտրոնների բազմակի վրածածկից առաջացած ընդհանուր էլեկտրոնային ամպով:

Մետաղները տարբեր գույնի են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև (երկաթն ու իր համաձուլվածքները) և գունավոր մետաղների (բոլոր մյուս մետաղները): Սովորական պայմաններում բոլոր մետաղներին (սնդիկից բացի) հատուկ է պինդ ագրեգատային վիճակը, սակայն դրանց կարծրություններն ու հալման ջերմաստիճանները տարբեր են:

4).քիմիական հատկությունները

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։


5).ստացման եղանակները

Առավել ակտիվ մետաղները Na, K, Ca, Mg ստանում են Էլեկտրոլիզի միջոցով։ Պակաս ակտիվ մետաղները ստանում են սուլֆիդների թրծումից ստացված օքսիդները ածխով , ածխածնի (II) օքսիդով կամ այլումինով վերականգնելով։


6).կիրառման բնագավառները։

Կիրառվում են ամենատարբեր ոլորտներում։ Սկսած տիեզերական ապարատների, սպուտնիկների արտադրության մեջ, տրանսպորտի և կապի միջոցների մեջ, կենցաղային արտադրության մեջ, զարդերի արտադրության մեջ, գյուղատննտեսության մեջ, նույնիսկ առողջապահության բնագավառում։ Մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց մետաղների կիրառման։

«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*֊Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից…

Հին և միջին դարերում մարդկությանը հայտնի են եղել միայն 7 մետաղ։ Այդ թիվը համընկնում էր այն ժամանակվա հայտնի մոլորակների թվի հետ, Արև-ոսկի, Յուպիտեր-անագ, լուսին -արծաթ, Մարս-երկաթ, Մերկուրի -Սնդիկ, Սատուրն-Կապար, Վեներա-պղինձ։Ալքիմիկոսները կարծում էին որ մոլորակների ճառագայթների ազդեցությամբ Երկրի ընդերքում ծնվում են այդ մետաղները։

*֊ Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին…

նրանք բոլորն էլ պարզ նյութեր են, ունեն իրենց որոշակի գույնը, փայլը, կռելի են, ջերմության և էլեկտրականության հաղորդիչներ են։ Անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները։


*֊Ո՞ր մետաղն է ամենաշատը տարածված Երկրագնդում… Երկաթը Fe


*֊Ո՞ր մետաղներն են կոչվում «ազնիվ».ինչու՞…

Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։ Նրանք թանկարժեք մետաղներ են, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ են։


*֊ Ո՞ր մետաղն է ամենաշատը կիրառվում…

Ալյումինը Al


Անհատական֊հետազոտական աշխատանքների թեմաները.
☆֊ Ի՞նչ դեր են կատարել մետաղները մարդկության զարգացման գործընթացում…

Մետաղները մարդկության զարգացմանը զուգընթաց հայտնաբերվել են մարդու կողմից և օգտագործվել։ Ի զուր չէ որ մենք հին պատմության ժամանակաշրջաները բաժանել և անվանել ենք նույնիսկ տվյալ ժամանակաշրջանում հայտնաբերված և օգտագործվող մետաղների անումով։ Օրինակ Բրոնզի,Պղնձի, Երկաթի։ Մարդիկ դարերի ընթացքում հայտնաբերել են այլ մետաղներ, սովորել դրանք կիրառել կենցաղում, օգտագործել որպես զենք և զարդ։


☆֊Ալկալիական մետաղներ`Na.K

Պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են՝ լիթիում (Li), նատրիում (Na), կալիում (K), ռուբիդիում (Rb), ցեզիում (Cs) և ֆրանսիում (Fr)։ Չնայած ջրածինը նույնպես առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարր է, այն շատ հազվադեպ է ցուցաբերում ալկալի մետաղներին բնորոշ հատկություններ։

նատրիում Na կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1։ K և L թաղանթները լրացված են։ Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (22Na-ի T½ = 2,64 տարի)։ Նատրիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է։Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 մմոլ/կգ, արյան շիճուկում՝ 143 մմոլ/կգ)։

Նատրիումի քլորիդի՝ մարդու օրական պահանջը 2-10 գ է։ Նատրիումի իոնների կոնցենտրացիան օրգանիզմում կարգավորվում է ալդոստերոն հորմոնով։

կալիում (K)-կարգահամարը՝ 19, ատոմական զանգվածը՝ 39, 098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1։ Ունի երկու կայուն՝ 39K (93, 08 %), 41K (6, 91 %), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0, 01 %), կիսաքայքայման պարբերությունը՝ T½= 1, 32• 109 տարի։

Կալիումի մի քանի միացություններ (օրինակ, պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում։ Սակայն դրանց չէին տարբերում նատրիումի միացություններից։

Կալիումի քիմիական հատկությունները շատ նման են նատրիումի հատկություններին, այնուամենայնիվ, դրանց դերը օրգանիզմում տարբեր է։Կալիումը օդում շատ արագ օքսիդանում է։ Դրա համար էլ այն հաճախ պահում են կերոսինի մեջ։Կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որոնց կարիքն առանձնապես ունեն բույսերն՝ իրենց աճման համար։ Նա բույսին է անցնում արմատների միջով բուսահողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով։ Բայց բուսահողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան։ Այդ պատճառով էլ, առանց պարարտանյութի, բազմապատիկ ցանքից հետո բուսահողը աղքատանում է կալիումի աղերից, և բերքը ընկնում է։Ահա թե ինչու կալիումի քլորիդը, կալիումի սուլֆատն ու կալիումի նիտրատը օգտագործվում են որպես հանքային պարարտանյութեր։ Կալիումը հիմնականում կիրառվում է գերօքսիդ ստանալու համար, որը թթվածնի վերականգնիչ է, օրինակ, սուզանավերում։ Նատրիումի հետ առաջացրած համաձուլվածքները (40—90% K) կիրառվում են միջուկային ռեակտորներում որպես ջերմակիրներ, տիտանի արտադրության մեջ՝ վերականգնիչներ, ինչպես նաև թթվածին կլանողներ, աղերը՝ գյուղատնտեսության մեջ որպես կափումական պարարտանյութեր։

☆֊Հողալկալիական մետաղներ

Հողալկալիական մետաղաներ, պարբերական համակարգի II խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր՝ կալցիում Ca, ստրոնցիում Sr, բարիում Ba և ռադիում Ra , երբեմն Հողալկալիական մետաղաներին են վերագրում նաև Be և Mg։ Անվանումը կապված է այն բանի հետ, որ Հողալկալիական մետաղաների օքսիդները  ջրին հաղորդում են ալկալիական ռեակցիա։ Հողալկալիական մետաղաների ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթը պարունակում է 2sէլեկտրոն, որին նախորդում է s2 և p6 էլեկտրոնների թաղանթը։ Միացություններում ունեն +2 օքսիդացման աստիճան։ Քիմիապես ակտիվ են, ակտիվությունը Ca-ից Ra աճում է։


☆֊Ալյումին`Al – այն գտնվում է III խմբի Ա ենթախմբում, ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումինը p–տարր է։Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինը ստանում են Al2O3 օքսիդի հալույթի էլեկտրոլիզով, իսկ օքսիդն առանձնացնում են բոքսիտ հանքաքարից.{\displaystyle {\mathsf {2Al_{2}O_{3}\rightarrow 4Al+3O_{2}}}}

Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ (թթվածնից և սիլիցիումից հետո), այն զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 8.8%-ը։ Ալյումինը հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն և ձգվողականություն։ Կարելի է գլանել, լար ձգել, ինչպես նաև մամլել ու դրոշմել՝ իրին տալով ցանկացած ձև։

☆֊Երկաթ` Fe

Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al[1]).) հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։ Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։ Մարդու օրգանիզմում կա ~ 3գ երկաթ տարր գերազանցապես հեմոգլոբինի բաղադրության մեջ։ Երկաթը արծաթափայլ, սպիտակ, պինդ մետաղ է, խտությունը 7,87 գ/սմ3 է, հալման ջերմաստիճանը՝ 1539 °C։ Շնորհիվ ատոմում առկա չզույգված շատ էլեկտրոնների՝ երկաթն ունի պարամագնիսական հատկություն. ձգվում է մագնիսի կողմից։ Այդ մետաղին բնորոշ են արագ մագնիսանալու և ապամագնիսանալու հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս երկաթը լայնորեն օգտագործելու էլեկտրատեխնիկայում և էլեկտրոնային սարքերում։ Չափազանց մաքուր երկաթը բավականին կայուն է օդի թթվածնի նկատմամբ, սակայն սովորական մետաղը (խառնուկներ պարունակող) օդում աստիճանաբար ենթարկվում է կերամշակման, մանավանդ խոնավության առկայությամբ. {\displaystyle {\mathsf {2Fe+O_{2}+2H_{2}O\rightarrow 2Fe(OH)_{2}}}}