Posted in Ուսումնական ճամբար

Մեր գյուղը՝ Սյունիքի մարզ, գյուղ Դարբաս

Ամեն տարի ամռան կիզիչ արևից պատսպարվելու, ամենամաքուր օդը շնչելու, կազդուրվելու և պարզապես ամառային արձակուրդները վայելելու համար ես ընտանիքիս մյուս անդամների հետ շտապում եմ ՀՀ հարավում գտնվող այս հրաշալի մարզը, Սիսիան քաղաքը ապա գյուղ Դարբասը։ Այժմ սիրով և մեծ ոգևորությամբ կփորձեմ պատմել ձեզ թե ինչով է գրավում ինձ այդ քաղաքն ու իր գյուղերը։ Նախ առաջինը ասեմ որ մորական տատիկս այնտեղից է։ Ես համարում եմ արձակուրդս սկսված հենց որ հասնում եմ Սիսիանի Զանգեր կոչվող Հուշարձանին, այնտեղ անպայման կանգ եմ առնում և մի կուշտ խմում Սյունաց սարերի սառնորակ աղբյուրի ջուրը, ապա զննում եմ Դարբասների վրայի քանդակները՝ կարծես առաջին անգամը տեսնելիս լինեմ ու կրկին վերադառնում մեքենա և ճանապարհս շարունակում դեպի քաղաք Սիսիան։ Մինչև քաղաքին հասնելը երևում են կանաչ բլուրներ և ապա Որոտան գետը՝ Սպանդարյանի ջրամբարը։

Фотографии на Սիսիան Զանգեր | Sisian Zanger

Եթե հոգնած չենք լինում ապա գնում ենք դիտելու Շաքիի ջրվեժը ինչպես այս նկարում։

Ճամփորդությունը շարունակում ենք և հասնում քաղաք Սիսիան, որտեղ ապրում են մորս գրեթե բոլոր բարեկամները, ովքեր սիրով հյուրընկալում են մեզ։ Փոքր ինչ հանգստանալուց հետո արդեն կարելի է շրջել քաղաքով և տեսնել հուշարձաններն ու այցելել եկեղեցի որտեղ պահվում է բրնձի հատիկի վրա արված նույն եկեղեցու քանդակը։ Ցավոք քանդակի մասին այդքան շատ բան չգիտեմ, բայց այս տարի անպայման կփորձեմ իմանալ ավելին, իսկ Եկեղեցին ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի`հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին VII դ. երկրորդ կեսին: Նվիրված է եղել Ս. Գրիգոր Լուսավորչին, հետագայում վերանվանվել է Ս. Հովհաննես: Սուրբ Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր բարձրարժեք պատկերաքանդակներով: Գմբեթի քիվին չորս ավետարանիչների բարձրաքանդակներն են` համապատասխան մակագրություններով: Եկեղեցու թմբուկին (ներսի կողմից) քանդակված են եկեղեցու կառուցողներ Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վարդապետի բարձրարվեստ պատկերաքանդակները: Պատերին պահպանվել են նաև կառուցող վարպետների 39 փորագիր նշանները` սկզբնատառերի տեսքով:

Կարելի է այցելել թանգարան և ընդհանրապես որտեղ էլ որ նայես կամ նստես ապա շուրջդ տեսնում ես դարերի խորքից եկած քարեր, քանդակներ, հուշարձաններ։ Կփորձեմ ցուցադրել դրանցից մի քանիսը։

Քաղաքի մուտքի մոտ մեզ դիմավորում է Արծվի արձանը և ես ինձ հզոր եմ զգում այդ արծվի նման։

Այս աղբյուր հուշարձանը կառուցվել է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակի կապակցությամբ։

Սա Սիսիանի 1918-1919թթ ինքնապաշտպանական կռիվների բարձրաքանդակն է։

Նիկողայոս Ադոնցի հուշարձան։ Իրականում նրանք շատ-շատ են։ Սիսիանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։

Ես շարունակում եմ ճամփորդությունս դեպի ձորեր՝ գյուղ Դարբաս, որտեղ և կմնամ ողջ ամառ։Կարելի է նաև այցելել Զորաց քարեր, Քարահունջ, բայց ճամփորդությունս շատ կերկարի այդ մասին կպատմեն մեկ այլ տեսանյութով։ Իսկ այժմ անցնում եմ Որոտնավանքով, Դավիթ Բեկի բերդով, Շամբի ջրամբարով, որի վրա կառուցված է ՀԷԿ և ջրամբարում կա ծաղկի նման մի կառույց որի վրա քայլելով մեջտեղում տեսնում ես խորքում պտտվող հսկա քարերը։

Որոտան» ՀԷԿ-երի համալիրը ...

Դարբասը հարուստ է պատմական հնություններով, այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Իմիջի այլոց խաչքարերն այնքան շատ են որ գրեթե ամենուրեք են, կա նաև շատ հին գերեզմանոց, որտեղ շուրջբոլորը խաչքարեր են։ Ասում են սարի գլխին էլ գտնվում է Եղիա Մարգարեի տեղը, այն տեղը որտեղից հրեշտակները նրան կրակե կառքով երկինք են համբարձել, ես գնացել և մոմ եմ վառել այդ մատուռում, բայց այնտեղ հասնելը շատ բարդ է։ Այս ամառ անպայման կնկարեմ և՛ Եղիա Մարգարեի մատուռը և մյուս բոլոր խաչքարերը։ Գյուղի սկզբում գտնվում է 1675 թվականին կառուցված կամուրջը, որը անվանում են Արզումանի կամուրջ։

Սա Էլ մեր գյուղը։

Սիրում եմ Լորագետի քչքչոցն ու խոտի թարմ հոտը։ Այսքանը․․․ Հուսով եմ ճամփորդությունս ձեզ դուր եկավ և չձանձրացրեց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s