Posted in Ուսումնական ճամբար, Գրականություն

Քաղաք Հրազդան Ծանոթ – անծանոթ քաղաքներ

Հրազդան՝ քարտեզ
Հրազդանի քարտեզ

Բարև Ձեզ․․․ Այսօր իմ ճամփորդությունը <<Ծանոթ-անծանոթ քաղաքներ>> նախագծի շրջանակներում կանգ է առել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ես կփորձեմ ձեզ ցուցադրել քաղաքի տեսարժան վայրերը՝ եկեղեցիները, թանգարանը, մի խոսքով այն վայրերը, որոնց համար արժե գոնե մեկ անգամ լինել Հրազդան քաղաքում։ Նախ համառոտ ներկայացնեմ քաղաքի պատմությունը։ Հրազդանի շրջանի (նախկինում Ախտայի շրջանի) շրջկենտրոնը 1930-59 թթ. եղել է Ախտա գյուղը, որը ներկայիս Հրազդան քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում: 1959 թ. Ախտա գյուղը դասվեց հանրապետության քաղաքատիպ ավանների շարքին և նույն թվականին վերանվանվեց Հրազդան քաղաքատիպ ավան: Հրազդանը, ձեռք բերելով քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվում էր: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926-29 թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ և սփյուռքահայեր: 1995 թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: Քաղաքն ունի 1 դրամատիկական թատրոն,1 պատկերասրահ, 2 թանգարան, 8 գրադարաններ, ԲՈՒՀ, ուսումնարաններ, քոլեջներ, հանրակրթական և հատուկ դպրոցներ, մսուր-մանկապարտեզներ, սպորտային, երաժշտական, մանկական արվեստի դպրոցներ, քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական, մշակույթի և երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոններ, ձմեռային մարզաձևերի, մանկապատանեկան մարզադպրոցներ:

Ինչպես ՀՀ բոլոր մարզերում, այստեղ ևս կան դարերով կանգում մնացած, որոշ դեպքերում ցավոք խարխուլ դարձած եկեղեցիներ և մատուռներ, որոնցից մի քանիսը գրավեցին իմ ուշադրությունը։ Առաջինը դա Աղբյուրակի եկեղեցին է, որը հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ, ինչպես նաև Սուրբ Աջ վանք անվամբ։ Պատմվում է, որ ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջը։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։

Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 28.jpg
Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 18.JPG

Այժմ եկեղեցին վերականգնվում է։ Ճարտարապետական գլուխգործոց է եկեղեցու դուռը, որը իրենից ներկայացնում գալարներով զարդաքանդակված սյուներ։

Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 12.JPG
Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 11.JPG

Հաջորդ հոգևոր կենտրոնը, որն ուզում եմ ներկայացնել, դա Ջրառատի Սբ. Կարապետ եկեղեցին է։
 

Jrarat Saint Karapet church (1).jpg

Հարավային մուտքի ճակատին փորագրված է կառույցի հիմնադրման վկայագիրը, համաձայն որի 1628 թվականին Աստվածատուր երեցը` իր և բոլոր քրիստոնյաների հոգու փրկության համար կառուցել է այս աղոթատունը: Չնայած վիմագրության մեջ նշված է ,,շինեցի,, սակայն ըստ ուսումնասիրողների, դժվար է միանշանակ պնդել, որ Աստվածատուր երեցն է այն կառուցել: Սուրբ Կարապետն իր ճարտարապետական հորինվածքով 16-18-րդ դարերի եռանավ բազիլիկ կառույց է: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված, 9-13-րդ դարերով թվագրվող, խաչքարեր և տապանաքարեր, որոնք ևս փաստում են նույն վայրում առավել հին եկեղեցական կառույցի գոյության մասին:

Վանատուրի “Սուրբ Մարիամ Աստվածածին” եկեղեցի

Հրազդանի Վանատուր թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1888 թկականին, իսկ զանգակատունը `1905 թվականին: Բազիլիկ եռանավ եկեղեցի է: Եկեղեցու շրջակայքում կան խաչքարեր: Գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո վերածվել է պահեստի: 1984 թվականին վերանորոգվել և Արսեն եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ վերաօծվել է: Հանդիսանում է Հրազդան քաղաքի կենտրոնական գործող եկեղեցին: 

Հաջորդը դա Կապույտ Խաչ եկեղեցին է կառուցված՝ 1996թ.-ին։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1993 թվականին վանատուրցի Ռուբեն Գալստյանի միջոցներով և նախաձեռնությամբ՝ ըստ Թորոս Թորամանյանի՝ Անիի Հովվի եկեղեցու վերակազմության նախագծերի։ Վերակառուցումն ավարտվել է 1996 թ.։ Եկեղեցին կապույտ ածականը ստացել է տարածքում գտնվող մի խաչքարից, որը, ըստ ավանդության, բուժել է մարդանց կապույտ հազ հիվանդությունից։ Զվարթնոցատիպ է։

Հրազդան այցելելիս պետք է անպայման այցելել Մաքրավան վանական համալիր։
Վանական համալիրն իր մեջ ներառում է երեք հիմնական մասեր՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները, գավիթը ու օժանդակ շինությունները՝ 18 խաչքարեր, տապանաքար, մատուռ, գերեզմանոց:

Վերագրվում է 10-17-րդ դդ։ Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք:Եկեղեցու վիմագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ` Շուշանիկի պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը: Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին: Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով: Թմբուկը կլորավուն է, գմբեթը՝ լայնանիստ: Արևելյան կողմից եկեղեցին շրջապատված է միջնադարյան զարդանախշ խաչքարերով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը, որը մասամբ է պահպանվել: Որոշ հետազոտողների կարծիքով գավթի տեղում եղել է հեթանոսական մեհյան և այստեղ է գտնվել Միհրի արձանը, դրա մասին են վկայում տարածքում գտնվող տարբեր քարաբեկորները:

Հրազդանը հանդիսանում է հանրապետության արդյունաբերական և էներգետիկայի գլխավոր կենտրոններից: Այստեղ են գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, ցեմենտի, պլաստմասե իրերի, մեքենանասարքավորումների գործարանները: Հրազդանում նաև զբաղվում են գորգագործությամբ, անասնապահությամբ և կաթնամթերքի արտադրությամբ: Ինչպես ՀՀ մյուս քաղաքներում, այստեղ ևս կա հուշարձան՝ նվիրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։

Հրազդան քաղաքը բնութագրող և գեղեցկացնոց վայրերն են։

Нет описания фото.

Կարող եք այցելել երկրագործական թանգարան, որտեղ քաղաքի գորգագործական արտադրամասը կազմակերպում է գորգերի ցուցադրություն։ Այստեղ հին հայկական գորգերի կողքին կարելի է տեսնել նաև անհատական, թեմատիկ նոր մոտեցումներով գորգեր։ Ինչը նշանակում է, որ գորգագործությունը դեռ հնացած մասնագիտություն չէ և հետաքրքրում է հայ կանանց և աղջիկներին։ Ինչպես նաև զարգացնում է մեր երկրի տնտեսությունը։

gorg

20160521_163953
gorger2

Կարելի է երկար շրջել քաղաքով, այցելել այս կամ այն այգին, մատուռը, թանգարանը կամ պատկերասրահը, որտեղ հին նկարները և քանդակները փոխարինվում են մերօրյա նկարիչների և քանդակագործների աշխատանքներով։

Հուսով եմ որոշ չափով օգնեցի ձեզ շրջել Հրազդան քաղաքով և ճանաչել այն։