Posted in Աշխարհագրություն

ՀՀ արդյունաբերություն

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր։ Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։

Ընդհանրապես արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է։ Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ: Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

 Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է: Արդյունահանվում են մոլիպդեն, պղինձ, ոսկի։

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից: Օրինակ կաթնամթերքի արտադրությունը /պանիր, կարագ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ և այլն/։ Ներկայումս Սյունիքի մարզում գործում են մեծ ֆերմաներ և արտադրում են Մարիելլա կաթնամթերքը։ Արարատյան դաշտավայրում կան Էջմիածին կաթ ընկերությունը, Մարիաննա և Աշտարակ կաթ ընկերությունները։ Կան նաև թռչնաբուծարաններ /թռչնամիս և ձու արտադրող ընկերություններ/։

Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ: Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:

Թեթև արդյունաբերություն

Հայաստանում 19-րդ դարում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։ Ոլորտն արագ զարգացել է Խորհրդային Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։ Ներկայումս ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղը (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլուր) արտադրում է բամբակե և բրդե մանվածք, բամբակե և բրդե գործվածք, գորգերի, տրիկոտաժի, գուլպայի, տեքստիլ և կարի արտադրանք, գեղարվեստական իրեր, կոշիկ, վերամշակում են բնական կաշի և մորթի։ Ճյուղի առաջատարներն են Վանաձորի «Բ. Դարբինյան» ՍՊ, Երևանի «Արագած», «Քանաքեռ» կարի, Գյումրիի «Արշալույս» և «Տոսպ» ԲԲ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտասահմյան պատվերներով։

Գորգերի արդյունաբերություն

Գորգերի արտադրությունը Հայաստանում ավանդական ճյուղ է։ Հայկական գորգերը հռչակված են եղել դեռևս հին և հատկապես միջին դարերում։ Գորգեղենի արտադրությամբ հանրապետությունում զբաղվում է 7 ձեռնարկություն, որոնցից «Թուֆենկյան Օրանս Կավկազուս» և «Մեգերյան կարպետ» ընկերություններն արտադրում են ձեռագործ, «Արմեն կարպետը»՝ մեքենայացված և ձեռագործ, Իջևանի «Ջրաշողը»՝ մեքենայացված գորգեր։

«Մեգերյան կարպետը» տարեկան արտադրել է մոտ 15 հազար մ2 գորգ, սակայն 2007 թ.-ից այդ ծավալը կրճատվել է շուրջ 7 հազար մ2-ով։ Արտադրանքի 80%-ն արտահանվում է ԱՄՆ, 20%-ը՝ Եվրոպա։

Հարուստ ավանդույթներ ունի կաշվի-կոշիկի արտադրությունը։ 1988 թ.-ին արտադրվել է մոտ 20 միլիոն զույգ կոշիկ, ներկայումս՝ մի քանի տասնյակ հազար։ Ներկայումս կոշիկ արտադրող խոշոր ընկերություն է Սալլի ընկերությունը։

2009 թ.-ին թեթև արդյունաբերության ոլորտի ընդհանուր արտադրանքը կազմել է 8,2 միլիարդ դրամ։ Արտահանվել է 4,4 միլիարդ դրամի արտադրանք, այդ թվում՝ ԱՊՀ երկրներ՝ 380 մլն-ի, իսկ մնացածի մեծ մասը՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա։

Ներկայումս Հայաստանում գրանցված է թեթև արդյունաբերության շուրջ 130 ընկերություն։

Posted in Աշխարհագրություն

Խաղողագործություն

Այս թեման ինձ շատ ավելի կարևոր և հոգեհարազատ է քանի որ ինքս զբաղվում եմ խաղողագործությամբ , աճեցնում քիշմիշ, իծապտուկ, մխիթարի, և մի քանի այլ տեսակի խաղողներ։ Ծանոթ եմ նրա մշակությանը և խնդիրներին։

Հայաստանը պատմականորեն զարգացած խաղողագործական հնագույն
օջախներից է համարվել, որի հիմնադիրը, ըստ ավանդության, Նոյ Նահապետն է, ով
կործանիչ ջրհեղեղից հետո՝ իջնելով Արարատի գագաթից, սուրբ լեռան
ստորոտում`Արարատյան հարթավայրում, հիմնել է խաղողի առաջին այգին: Այդ
ժամանակից ի վեր խաղողագործությունը դարձել է հայի սրբագործված մշակույթը:

Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման
նախապատմական ժամանակների մասին են վկայում հնագիտական պեղումներով
հայտնաբերված հարուստ նյութերը, հնագույն ճարտարարապետական կոթողները
զարդարող որմնանկարները , բարձրաքանդակներն ու խորաքանդակները`խաղողի
ողկույզների, գինու կարասների, շշերի, բաժակների պատկերներով:

Խաղողի վազի էկոլոաշխարհագրական բոլոր խմբերի Արևելյան, Սև ծովի
ավազանի. Արևմտաեվրոպական, Հյուսիսաֆրիկյան ժողովրդական սելեկցիայի
սորտերը ծագել են տեղական վայրի խաղողից, երկարատև ժողովրդական
սելեկցիայով` անընդհատ ընտրության միջոցով:

Խաղողի վազի մշակությունը
Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմաններն ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են.

  1. վազերի էտն ու ձևավորումը
  2. վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում)
  3. կանաչ հատումները (հատկապես շվատումը)
  4. այգու հողի մշակությունը
  5. այգու պարարտացումը և սնուցումը
  6. այգու ոռոգումը
  7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
  8. խաղողի բերքահավաքը
    Խաղողի այգում գարնան աշխատանքներն այգեթաղ շրջաններում սկսվում են
    այգեբացով: Այգեբացը կատարում են սառնամանիքների վտանգն անցնելուց և հողի
    քեշի գալուց հետո։

Խաղողի այգու հողի ամենամյա մշակման գլխավոր խնդիրն է՝ հողում ստեղծել
նպաստավոր պայմաններ, որպեսզի լավագույն ձևով ընթանան հողի ֆիզիկաքիմիական և կենսաբանական գործողությունները: Հողի ռացիոնալ մշակումով հնարավոր է վերականգնել նրա մշտական արգավանդությունը: Բացի այդ, հողի մշակմամբ պայքար է տարվում մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ և նվազեցվում է հողի մակերեսից ջրի գոլորշացումը: Խաղողի այգու հողի մշակությունը տարբերվում է միամյա բույսերի համար կատարվող հողի մշակությունից:

Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է, ինչն արդյունք է
նրա բարձր ջերմության միջավայրի ծագումով: Հայաստանի կլիմայական
գործոնները պայմանավորված են շրջակա միջավայրի ուղղաձիգ գոտիականությամբ,
լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով և առանձին դեպքերում,
գրունտային ջրերի տարբեր մակարդակով:

Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմանները բազմաբարդ են և պայմանավորված են ուղղաձիգ հողակլիմայական գոտիների առկայությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով, գրունտային ջրերի տարբեր մակարդակով:
Ձմռան ամիսներին Արարատյան հարթավայրի, նախալեռնային և Վայոց ձորի գոտիների խաղողագործական տարածքներում սաստիկ ցրտեր են լինում`օդի ջերմությունը
իջնում է մինչև -300C-320C-ի, իսկ երբեմն, ձյան մակերեսին, հասնում է մինչև -340C-300C-ի:
Այդ տարածքներում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու համար
այգեթաղ է կատարվում: Լինում են դեպքեր, երբ գարնանային ցրտահարությունները
վնասում են նաև երիտասարդ շիվերին և ծաղկաբույլերին: Առանձին տարիների
խաղողի վազերին զգալի վնաս են հասցնում նաև աշնանային ցրտերը:

Կլիմայական պայմաններից վազի կենսունակության համար կարևոր գործոններից է ջերմությունը, որը բնորոշվում է խաղողի վազի մշակության հնարավորությունը կոնկրետ գոտում, վեգետացիայի ժամանակաշրջանում վազի փուլերի անցնելու միջին ժամկետը և այդ ընթացքում ակտիվ ջերմության գումարը:

Կարևոր է նշել, որ ծովի մակերևույթից յուրաքանչյուր 100մ բարձրանալուն զուգընթաց հարավային թեքություններում ակտիվ ջերմության գումարը իջնում է 200.0-ով, իսկ լեռնային հարթավայրերում և բարձրավանդակներում` 150.0-200.0-ով:
Հողամասի ջերմությունը կախված է ոչ միայն օդի ջերմաստիճանից, այլև ռելիեֆից, հողի մեխանիկական կազմից, ֆիզիկական և խոնավունակության հատկություններից, հողի գույնից և այլն :

Խաղողի միևնույն սորտը, կախված ծովի մակերևույթից տեղամասի բարձրությունից, ռելիեֆից լանջի կողմնադրությունից, ակտիվ ջերմաստիճանների գումարից, պտուղներում կուտակում է տարբեր քանակի շաքար ու թթուներ, որոնք ուղղակիորեն անդրադառնում են գինու քիմիական ցուցանիշների և որակի վրա:

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմաններում, հատկապես Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտու ցածրադիր մասերում և Մեղրիում, խաղողը համեմատաբար բարձր շաքարայնություն, ինչպես նաև բուրավետ, ներկող, ազոտային և այլ արժեքավոր նյութեր է կուտակում և լավագույն հումք է բարձրորակ աղանդերային գինիների արտադրության համար:

Հայկական գինիների տեսականիում, տեղականների հետ մեկտեղ ընդգրկված են նաև աշխարհահռչակ գինիների գրեթե բոլոր տեսակները Պորտվեյն, Մադերա, Խերես, Կագոր, Մալագա, Մուսկատ և այլն, որոնք միջազգային տոնավաճառներում և ցուցահանդեսներում բազմիցս արժանացել են բարձր պարգևների։

ՀՀ կառավարությունը պետք է աջակցի խաղողագործներին ․ մասնավորապես աշնանը բերքահավաքի ժամանակ խաղողի մթերման գործընթացին։ Գործարաններն այժմ ունեն իրենց խաղողի այգիները և այդքան շատ մթերում չեն իրականացնում, որը հաճախ խաղողագործներին կանգնեցնում է շատ մեծ խնդրի առաջ։ Այլ է սեղանի սորտեր արտադրող խաղողագործների խնդիրը, երբ բերքը խատ է լինում և պայմաններ չկան այն ավելի մեծ չափերով արտահանելու համար, իսկ տեղական շուկան շատ փոքր է այդ քանակությամբ խաղողի իրացման համար։ Սա մեր տնտեսության կարևոր ճյուղերից է։

Posted in Աշխարհագրություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հանրապետության զբաղվածների 31.3%-ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Հանրապետության ընդհանուր 2974,3 հազ. հա հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազ. հա կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազ. հա, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազ. հա, խոտհարքը՝ 138,9 հազ. հա, արոտավայրերը՝ 494,0 հազ. հա և անմշակ հողերը՝ 0,4 հազ. հա։ Գյուղատնտեսությունը իր մեջ ներառում է և անասնապահությունը և հողագործությունը, բուսաբուծությունը, այգեգործությունը, որն էլ իր մեջ ներառում է խաղողագործությունը։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։

Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։

ՀՀ Էկոմոմիկայի նախարարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք խթանում են ՀՀ-ում գյուղատննեսության զարգացմանը։ Օգնում են գյուղացիներին ծանոթանա և սովորել այլ երկրներում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումներին։

Ագրոպարենային ոլորտի բարեփոխումները ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը.

• պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության արդյունքում մի շարք պետական աջակցության ծրագրերի համատեղ իրականացում.
• հողային ռեսուրսների նպատակային օգտագործման վիճակի բարելավում և հողատեսքերի խոշորացում.
• գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծում և մրցունակության բարձրացում.
• գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացում, հատկապես կոոպերացիայի խթանում.
• մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տեխնիկական հագեցվածության վիճակի բարելավում.
• խորհրդատվական համակարգի կատարելագործում,
• գյուղատնտեսական մթերքների իրացման պայմանների բարելավում, գյուղատնտեսական մթերքների արտադրողների և վերամշակողների փոխհարաբերությունների կատարելագործում.
• ագրարային արտադրական և սպասարկման գործընթացներում արդիական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,
• գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծում:

իրականացվում են մի շարք ծրագրեր

– ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում,
– կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն,
– մատչելի մեխանիզմներ՝ ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով գյուղա-տնտեսական և ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում,
– գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառում,
– ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգեգործության խթանման միջոցառումներ,
– խաղողագործության և գինեգործության զարգացման միջոցառումներ,
– հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացում,
– անասնաբուծության զարգացում
– անասնապահության ոլորտում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
– գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում,
– տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդում և զարգացում,
– սերմնաբուծության և սերմապահովության միջոցառումների կազմակերպում,
– սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկում,
– բույսերի պաշտպանության միջոցառումներ,
– գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներ,
– բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործում:

Օրինակ այժմ ներկայացվում են նոր մոտեցումներ անասնապահության ոլորտում, խելացի գոմերի կառուցում է իրականացվում, որը օգնում է հեշտացնում է և կենդանիների և մարդկանց գործը։ Այդպիսի մի գոմ էլ կառուցել ենք մենք մեր գյուղում Արմավիրի մարզի Արևիկ համայնքում, որտեղ բուծում ենք բարձր կաթնատու ցեղատեսակներ։

Կառուցվում են նաև նոր ձևի ջերմոցներ, որտեղ ավելի հեշտ է աշխատել և ունենալ ավելի շատ բերքատվություն և եկամուտներ։ Ջերմոցային տնտեսություններ ավելի շատ կան Արմավիրի և Արարատի մարզերում։ Քանի որ մեր երկիրը ունի ավելի շատ բարձր լեռնային գոտիներ այնտեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը, մեղվապահությունը, անջրդի տարածքներում հացահատիկի /ցորոնի, գարու/ արտադրությունը ։ Արարատյան դաշտավայրում ավելի շատ տարածված է խաղողագործությունը։

Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ, որպես հիմնական գերակայություններ են դրված՝ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացում, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:

Posted in Աշխարհագրություն

Հայաստանի կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողնաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը: Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայաստանն ամբողջապես գտնվում է տաք բարեխառն գոտում: Նրա կլիման ցամաքային է, տեղումներով սակավ և ունի ջերմաստիճանների մեծ տատանումներ: Համեմատաբար բավարար տեղումներ են ստանում երկրի միայն հյուսիս-արևելյան, հյուսիս, հյուսիս-արևմտյան և մասամբ հարավային լեռնային ծայրաշրջանները:

Երկրի կենտրոնական մասում համեմատաբար բավարար տեղումներ են սըանում միայն Հայկական պարի, Ծաղկանց լեռների, Սիփանի և այլ լեռների բարձրադիր լանջերը: Երկրում անհամաչափ է տեղաբաշխված նաև ջերմությունը: Ամռանը լինում են խիստ շոգ օրեր, իսկ ձմռանը` ցրտեր: Երկրի ամենաշոգ շրջանները Արարատյան դաշտն ու Արևմտյան Տիգրիսի հովիտն են, որտեղ ամռանը ստվերում ջերմաստիճանը երբեմն անցնում է 41 աստիճանից: Ցրտի կենտրոնը Կարսի շրջանն է: Այստեղ արձանագրվել է մինչև -42 աստճան սառնամանիք: Հայաստանի ցրտության այդ բևեռը իր հերթին սառեցնում է և հարևան շրջանների օդը:

Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է: Նրա քարտեզը զարդարում են մի քանի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ: Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային բազմապիսի ջրերով:

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները:

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:  Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։ Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը ՀՀ տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հազար կմ2 (տարածքի 76 %-ը) և Կուրի՝ 7,2 հազար կմ2 (24 %) ավազանների միջև։ ՀՀ-ում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ. նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմց ավելի։ Գետային ցանցի միջին խտությունը 0,8 կմ/կմ2 է, առանձին վայրերում՝ 2,5 կմ/կմ2: Գետերը հիմնականում սկիգբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք, բնականաբար նաև մեծ ջրաէներգետիկ պաշաղներ, թույլ կամ միջին հանքայնացում։