Posted in Գրականություն

Հայկ և Բել. վերլուծություն

<<Հայկ և Բել>> առասպելը հիշվում է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում։

Առասպելում Հայկը հայ ցեղի նախնին էր։ Նա փառաբանվում է «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով, և խորհրդանշում է հայ ազգի հզորությունը, անկախությունը և անհպատակությունը, քանի որ Հայկը չհնազանդվեց Բելին և իր տոհմով եկավ Արարադ երկիր, հիմնեց իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվեց այնստեղ։

Բելը բռնակալ հսկա էր, որը Ասորեստանի թագավորն էր։ Նա հնազանդեցրել էր բոլոր ժողովուրդներին ու հսկաներին։ Պասմությունում նկարագրվում է նրա անողոքությունը, չարությունը և աշխարհին տիրելու մեծ ցանկությունը։

Առասպելի վերջում Հայկը սպանում է Բելին եռաժանի նետով։ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

Posted in Գրականություն

Առաջարկում եմ կարդալ

Բարև ձեզ։ Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ Սըր Արթուր Քոնան Դոյլի <<Շերլոք Հոլմս, Բասքերվիլների Շունը>> գիրքը, որը հետաքրքիր և դետեկտիվ պատմուրյուն է՝ լի գաղտնիքներով։

Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունը նրան տրվել է հոր հորեղբոր՝ գեղանկարիչ ու գրականագետ, Մայքլ Կոնանի պատվին։ Սըր Արթուր Կոնան Դոյլը անգլիացի գրող է, որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն:

<<Բասքերվիլների Շունը>> – պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Բասքերվիլ Հոլում։ Ըստ հեղինակի տեղի է ունենում մի սպանություն Բասքերվիլ Հոլի ճահճուտում։ Հոլմսին հանձնարարում են բացահայտել այդ սպանությունը, որը հիմնված է դիվային շան սարսափելի պատմությունների վրա։ Մի շարք գաղտնիքներ բացահայտեելուց հետո Հոլմսը պարզում է, որ այդ սպանության մեջ առեխծվածային ոչինչ չկա։Սպանված է լինում Սըր Չարլզը, որը ուներ շատ մեծ կարողություն։ Նա սպանված է լինում Սըր Սթեփլթոնի կողմից՝ ժառանգություն ստանալու համար։

Posted in Ուսումնական ճամբար, Գրականություն

Քաղաք Հրազդան Ծանոթ – անծանոթ քաղաքներ

Հրազդան՝ քարտեզ
Հրազդանի քարտեզ

Բարև Ձեզ․․․ Այսօր իմ ճամփորդությունը <<Ծանոթ-անծանոթ քաղաքներ>> նախագծի շրջանակներում կանգ է առել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ես կփորձեմ ձեզ ցուցադրել քաղաքի տեսարժան վայրերը՝ եկեղեցիները, թանգարանը, մի խոսքով այն վայրերը, որոնց համար արժե գոնե մեկ անգամ լինել Հրազդան քաղաքում։ Նախ համառոտ ներկայացնեմ քաղաքի պատմությունը։ Հրազդանի շրջանի (նախկինում Ախտայի շրջանի) շրջկենտրոնը 1930-59 թթ. եղել է Ախտա գյուղը, որը ներկայիս Հրազդան քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում: 1959 թ. Ախտա գյուղը դասվեց հանրապետության քաղաքատիպ ավանների շարքին և նույն թվականին վերանվանվեց Հրազդան քաղաքատիպ ավան: Հրազդանը, ձեռք բերելով քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվում էր: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926-29 թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ և սփյուռքահայեր: 1995 թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: Քաղաքն ունի 1 դրամատիկական թատրոն,1 պատկերասրահ, 2 թանգարան, 8 գրադարաններ, ԲՈՒՀ, ուսումնարաններ, քոլեջներ, հանրակրթական և հատուկ դպրոցներ, մսուր-մանկապարտեզներ, սպորտային, երաժշտական, մանկական արվեստի դպրոցներ, քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական, մշակույթի և երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոններ, ձմեռային մարզաձևերի, մանկապատանեկան մարզադպրոցներ:

Ինչպես ՀՀ բոլոր մարզերում, այստեղ ևս կան դարերով կանգում մնացած, որոշ դեպքերում ցավոք խարխուլ դարձած եկեղեցիներ և մատուռներ, որոնցից մի քանիսը գրավեցին իմ ուշադրությունը։ Առաջինը դա Աղբյուրակի եկեղեցին է, որը հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ, ինչպես նաև Սուրբ Աջ վանք անվամբ։ Պատմվում է, որ ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջը։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։

Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 28.jpg
Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 18.JPG

Այժմ եկեղեցին վերականգնվում է։ Ճարտարապետական գլուխգործոց է եկեղեցու դուռը, որը իրենից ներկայացնում գալարներով զարդաքանդակված սյուներ։

Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 12.JPG
Saint Right Monastery in Hrazdan (Aghbyurak) Սուրբ Աջ վանական համալիր 11.JPG

Հաջորդ հոգևոր կենտրոնը, որն ուզում եմ ներկայացնել, դա Ջրառատի Սբ. Կարապետ եկեղեցին է։
 

Jrarat Saint Karapet church (1).jpg

Հարավային մուտքի ճակատին փորագրված է կառույցի հիմնադրման վկայագիրը, համաձայն որի 1628 թվականին Աստվածատուր երեցը` իր և բոլոր քրիստոնյաների հոգու փրկության համար կառուցել է այս աղոթատունը: Չնայած վիմագրության մեջ նշված է ,,շինեցի,, սակայն ըստ ուսումնասիրողների, դժվար է միանշանակ պնդել, որ Աստվածատուր երեցն է այն կառուցել: Սուրբ Կարապետն իր ճարտարապետական հորինվածքով 16-18-րդ դարերի եռանավ բազիլիկ կառույց է: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված, 9-13-րդ դարերով թվագրվող, խաչքարեր և տապանաքարեր, որոնք ևս փաստում են նույն վայրում առավել հին եկեղեցական կառույցի գոյության մասին:

Վանատուրի “Սուրբ Մարիամ Աստվածածին” եկեղեցի

Հրազդանի Վանատուր թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1888 թկականին, իսկ զանգակատունը `1905 թվականին: Բազիլիկ եռանավ եկեղեցի է: Եկեղեցու շրջակայքում կան խաչքարեր: Գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո վերածվել է պահեստի: 1984 թվականին վերանորոգվել և Արսեն եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ վերաօծվել է: Հանդիսանում է Հրազդան քաղաքի կենտրոնական գործող եկեղեցին: 

Հաջորդը դա Կապույտ Խաչ եկեղեցին է կառուցված՝ 1996թ.-ին։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1993 թվականին վանատուրցի Ռուբեն Գալստյանի միջոցներով և նախաձեռնությամբ՝ ըստ Թորոս Թորամանյանի՝ Անիի Հովվի եկեղեցու վերակազմության նախագծերի։ Վերակառուցումն ավարտվել է 1996 թ.։ Եկեղեցին կապույտ ածականը ստացել է տարածքում գտնվող մի խաչքարից, որը, ըստ ավանդության, բուժել է մարդանց կապույտ հազ հիվանդությունից։ Զվարթնոցատիպ է։

Հրազդան այցելելիս պետք է անպայման այցելել Մաքրավան վանական համալիր։
Վանական համալիրն իր մեջ ներառում է երեք հիմնական մասեր՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները, գավիթը ու օժանդակ շինությունները՝ 18 խաչքարեր, տապանաքար, մատուռ, գերեզմանոց:

Վերագրվում է 10-17-րդ դդ։ Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք:Եկեղեցու վիմագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ` Շուշանիկի պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը: Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին: Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով: Թմբուկը կլորավուն է, գմբեթը՝ լայնանիստ: Արևելյան կողմից եկեղեցին շրջապատված է միջնադարյան զարդանախշ խաչքարերով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը, որը մասամբ է պահպանվել: Որոշ հետազոտողների կարծիքով գավթի տեղում եղել է հեթանոսական մեհյան և այստեղ է գտնվել Միհրի արձանը, դրա մասին են վկայում տարածքում գտնվող տարբեր քարաբեկորները:

Հրազդանը հանդիսանում է հանրապետության արդյունաբերական և էներգետիկայի գլխավոր կենտրոններից: Այստեղ են գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, ցեմենտի, պլաստմասե իրերի, մեքենանասարքավորումների գործարանները: Հրազդանում նաև զբաղվում են գորգագործությամբ, անասնապահությամբ և կաթնամթերքի արտադրությամբ: Ինչպես ՀՀ մյուս քաղաքներում, այստեղ ևս կա հուշարձան՝ նվիրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։

Հրազդան քաղաքը բնութագրող և գեղեցկացնոց վայրերն են։

Нет описания фото.

Կարող եք այցելել երկրագործական թանգարան, որտեղ քաղաքի գորգագործական արտադրամասը կազմակերպում է գորգերի ցուցադրություն։ Այստեղ հին հայկական գորգերի կողքին կարելի է տեսնել նաև անհատական, թեմատիկ նոր մոտեցումներով գորգեր։ Ինչը նշանակում է, որ գորգագործությունը դեռ հնացած մասնագիտություն չէ և հետաքրքրում է հայ կանանց և աղջիկներին։ Ինչպես նաև զարգացնում է մեր երկրի տնտեսությունը։

gorg

20160521_163953
gorger2

Կարելի է երկար շրջել քաղաքով, այցելել այս կամ այն այգին, մատուռը, թանգարանը կամ պատկերասրահը, որտեղ հին նկարները և քանդակները փոխարինվում են մերօրյա նկարիչների և քանդակագործների աշխատանքներով։

Հուսով եմ որոշ չափով օգնեցի ձեզ շրջել Հրազդան քաղաքով և ճանաչել այն։

Posted in Ուսումնական ճամբար, գրադարան, Գրականություն

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Խորխե Բուկայ – կենսագրություն

Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ 1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա ամսագիրը։

Երկնքի դարպասների մոտվերլուծություն

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Բոլոր տասը պատվիրանները խախտողները պետք է աջ կողմում կանգնեին:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում: Մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել էին, պետք է ձախ կողմում կանգնեին: Բոլորը, բացի մեկից, կանգնեցին ձախ կողմում: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այդ խեղճը պետք է տանջվեր մենակությունից: Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց, որ նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Անմեղն ասաց, որ այդպես չի լինի: Եթե նրան նախօրոք զգուշացնեին, որ մեղքերը ներվելու են, կյանքը դատարկ տեղը չէր ծախսի։

Իմ կարծիքով իրոք այդ մարդը ճիշտ էր ասում, քանի որ նա երևի իրեն շատ բաներից էր զրկել, որպեսզի արդար ապրի և մահանալուց հետո գմա դրախտ։ Եթ նա իմանար, որ Աստված ներելու է բոլոր մարդկանց մեղքերը, նա ուրիշ կյանքով կապրեր։ Կլինեին բաներ, որ նա կաներ չվախենալով Աստծո զայրույթից։ Եվ ո՞վ ասաց, որ նա միայնակ կմնար դրախտում, միգուցե նրանից հետո՝ որոշ ժամանակ անց, էլի՞ արդար մարդիկ մահանային և հայտնվեին դրախտում։ Նաև՝ դրախտը մի տեղ էր, որտեղ մաքուր մարդիկ ապրելու էին հրեշնակների և Աստծո հետ, հետևաբար նա մենակ չէր մնա։

Posted in Գրականություն

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Նար- Դոս – Կենսագրությություն

Միքայել Զաքարի Հովհաննիսյանը (Նար-Դոսը) ծնվել է՝ մարտի 1, 1867թթ․, բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։

Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։

<<Ագահության սկիզբը>> – վերլուծություն

Երբ Աստված Ադամին և Եվային գցեց երկիր, նրանք շատ էին ափսոսում Աստծուն չլսելու համար։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէր։ Ադամը պետք է քրտնաջան աշխատեր հաց հայթհայթելու համար։ Մի օր ադամը նայեց աշխարքին և հասկացավ, որ աստված նրաց տվել է շատ ու շատ բարիքներ՝ մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, հզոր օվկիանոսներ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ։ Բայց Ադամը հանկարծ մտածեց, թե եթե ուրիշ մարդիկ էլ հայտնվեն և ասեն որ այդ ամբողջը իրենցն է։ Նա սկսեց արագ-արագ վարել հողը, որպեսզի ինչքան հնարավոր է շատ տարածք իրեն վերցնի։ Հանկարծ նրա դիմաց հեռվից մոտենում է մի մարդ։ Ադամը վախեցած սկսեց ավելի ու ավելի արագ վարել հողը։ Երբ այդ մարդը հասավ Ադամին ՝կանգնեցրեց եզերին և ասաց, որ դա իր հողն է և Ադամը պետք է գնա այդտեղից։ Ադամը այնքան ագահ էր, որ չզիջեց նրան։ Նրանք սկսեցին կռվել և անծանոթը, ցած գցելով Ադամին, սկսեց խեզդել նրան։ Ադամը աղաչում էր չսպանել իրեն՝ երդվելով , որ չի խաղդի նիա սահմանը, բայց այդ ընթացքում էլ ագահաբար սկսում է ոտքով քարը հրել, որ իր սահմանը գոնե մի փոքր էլ մեծացնի։ Անծանոթը՝ տեսնելով դա, ասում է <<թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե>>:

Այս պատմվածքը ասում է այն մասին, թե ինչ ագահ է մարդկությունը, մարդը իր էությամբ, և թե ինչի է պատրաստ մարդկությունը մի կտոր հողի համար։ Շատ հայտի խոսք կա, որ կեցությունն է որոշում մարդու կարգավիճակը։ Կա նաև հակառակը՝ մարդն է որոշում կեցությունը։ Այսինքն մարդուց է կախված կեցության իր ձևը և արժեքը։ Նա է արժեվորում կյանքը, տալիս նրան այս կամ այն որակը։ Իր էությամբ ագահ լինելով՝ մարդը անընդհատ ձգտում է կատարելության, նոր արժեքների, նոր բարձրունքների՝ հենց որ հասնում է իր մտածածի իրականացմանը։

Մարդը միշտ մրցավազքի մեջ է ինքն իր հետ…

Posted in Հայոց լեզու, Գրականություն

2019-2020 ուսումնական տարվա ամփոփում հայոց լեզու և գրականություն առարկաներից

Այս ուս․ տարում իմ կատարած բորոր աշխատանքները , բացի քննական թեստերի առաջադրանքներից, որոնք ես կատարել եմ թեստ-տետրի մեջ, ստորև են․

Հայոց լեզու Առաջին ուս․ շրջանի ամփոփում

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշխատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշխատանք

Գրականություն

Posted on  •Edit”Առաջին ուսումնական շրջանի ամփոփում”

<<Անհաղթ Խալիֆան>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Երջանկության իմաստը>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Ծուղրուղու>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

<<Ծիծաղը>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» – Վերլուծություն

Երկրորդ ուս․ շրջան Դեկտեմբեր Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

հունվար թարգմանություններ 5 ամենատարօրինակ օձերը

փետրվար Վահան Տերյան Տերյանական բառարան

հայոց լեզու Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

գրականություն Թումանյանի հոդվածներ «Մի՞թե դժվար է»

ապրիլ թարգմանություններ Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկնքին։

վերլուծություն Հայոց լեզու և գրականություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Մեր գերդաստանը և Թաքնված իրեր նախագծեր

մայիս Նախագիծ«Սասնա ծռերը»դյուցազնավեպը

Սասնա Ծռեր Էպոսի ընթերցում

Ես կարողանում եմ նախագիծ

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ես կարողանում եմ

2019-2020 ուս․ տարին իմ համար լի էր նորանոր փոփոխություններով․ նոր մարդկանցով և նոր մոտեցումներով, նոր տեսակետներով և վերջապես նոր գիտելիքներով։ Ինչ խոսք իմ համար շատ դժվար էր նոր միջավայրում կրկին հաստատվել նորովի, ծանոթանալ նոր ուսուցիչների հետ, փորձել ի ցույց դնել գիտելիքներիս պաշարը , փորձել կարողանալ յուրացներ նոր գիտելիքներ, որոնք ինձ տրվում են բոլորովին նոր ֆորմատով, որին ես սովոր չեմ։ Բայց կյանքում ամեն բան հաղթահարելի է և ինձ համար չլուծվող խնդիրներ չկան, Ես կարողացա․․․ Քիչ թե շատ, բայց քայլ առ քայլ ես կարողացա և հմտացա նախ առաջինը տեխնիկական հարցերում։ Սովորեցի բլոգավարություն, տեսանյութերի պատրաստում։ Ինչպես գիտեք այս ամենը հանրակրթական դպրոցներում չկա և ես չէի էլ պատկերացնում, որ նման կերպով կարելի է դաս սովորել։ Խոստովանում եմ ավելի հետաքրքիր է և ավելի լավ է յուրացվում իմ կողմից։ Առաջին կիսամյակում դեռ նորեկ էի, իսկ այժմ էլ ամեն ինչ դարձել է առցանց։ Այն օգնեց ինձ ավել լավ հմտանալ համակարգչով աշխատելուն և սկսեցի պատրաստել տարբեր նախագծեր։

Հայոց լեզու և գրականություն առարկաներից ես կարողացա կատարել վերլուծություններ և թարգմանություններ, կարողացա ներկայացնել իմ մտքերն ավելի սահուն, մանավանդ տեսանյութ նկարահանելիս։ Ավելի շատ բան սովորեցի քերականությունից, կարդացի գրքեր, պատրաստվեցի քննություններին, որը այդպես էլ չեղարկվեց։ Մի խոսքով ես կարողացա բարելավել իմ գիտելիքներն ու այժմ ստորև ներկայացնում եմ ձեզ այն ինչ կարողացել եմ կատարել այս ընթացքում․

Սասնա Ծռեր Էպոսի ընթերցում ձայնագրություն ընտանեկան դպրոց նախագիծ

Նախագիծ«Սասնա ծռերը»դյուցազնավեպը վերլուծություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» վերլուծություն

Մեր գերդաստանը և Թաքնված իրեր նախագներ

Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկնքին։ թարգմանություն ռուսերեն լեզվից

Թումանյանի հոդվածներ «Մի՞թե դժվար է»

5 ամենատարօրինակ օձերը թարգմանություն ռուսերեն լեզվից

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» վերլուծություն

<<Անհաղթ Խալիֆան>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Երջանկության իմաստը>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Ծուղրուղու>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

<<Ծիծաղը>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

Վահան Տերյան Տերյանական բառարան

Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշխատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշխատանք

Posted in Գրականություն

Նախագիծ«Սասնա ծռերը»դյուցազնավեպը

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է։Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։

Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։ Մոտ երեք քառորդ դար է հավաքվում և գրի են առնվում «Սասունցի Դավթի» տարբեր տարբերակները։ Այդ գործի առաջին նախաձեռնողը եղել է հայ ժողովրդի բանահյուսության հայտնի հետազոտող Գարեգին Սրվանձտյանը։ Այնուհետև նույն գործը շարունակել են մի շարք մարդիկ, և առաջին հերթին՝ հայ անվանի գիտնական, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ հանգուցյալ պրոֆ. Մանուկ Աբեղյանը, որն էպոսի վարիանտներից մեկը գրի է առել 1886 թվականին, Վաղարշապատում, և այնուհետև մի ամբողջ հիսնամյակի ընթացքում բազմիցս անդրադարձել է էպոսին, նրա մասին գրել երկու ծավալուն ուսումնասիրություն։

Գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և լեզվի ինստիտուտի կողմից պատրաստված և 1939 թվականին տպագրված «Սասունցի Դավթի» համահավաք տեքստն է, որ պարունակում է ավելի քան տասը հազար տող (կազմողներ՝ Մ. Խ. Աբեղյան, Գ. Ա. Աբով և Ա. Տ. Ղանալանյան, խմբագրություն և առաջաբան՝ ակադեմիկոս Հ. Ա. Օրբելու)։

«Սասունցի Դավիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսները, միմյանց լրացնելով, ավելի ճիշտ՝ միասին մի ամբողջություն կազմելով, արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները,նրա լավագույն երազանքներն ու ակնկալությունները։

Այդ կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։

Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, հերոս, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրագործություններ է կատարում ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի։

Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը բնության ուժերի՝ իսկական մարդու վերամարմնավորվելու ընթացքն է, որոնք մարդկային հասարակության պատմության արշալույսին սկսեցին ընդունել կենդանական կամ մարդկայնացված ձևեր։ Հերոսների յուրաքանչյուր հաջորդ սերանդը ավելի ու ավելի է մոտենում երկրին, ավելի ու ավելի է մոտենում երկրավոր մարդու կերպարանքին։Էպոսի հերոսները, ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով ու արարքներով կապված լինեն բնության և նրա ուժերի հետ, այն ուժերի, որ հնագույն մարդն անհամեմատ ավելի սուր էր զգում, քան այն մարդը, որն արդեն վարժվել էր իրեն ենթարկել այդ ուժերի թեկուզ մի մասը խորապես մարդկային են։ Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ։ Նրանց երկրային կյանքը պատկերող զրույցներում վառ արտացոլում են գտել ոչ միայն նրանց սխրագործությունները, այլև մարդկային զգացմունքները։ Էպոսի հերոսները սխրանքներ են կատարում, որովհետև այդպես է պահանջում՝ ժողովրդի բարօրությունը, և, որովհետև նրանք իրենց մեջ այդ կատարելու ուժ են զգում, այդ սխրանքները նրանց ոչ մի առավելություն չեն տալիս, հերոսները չեն խզում իրենց կապը ժողովրդի հետ։ Հասակ առնելուց հետո էլ նրանք չեն կորցնում իրենց հոգու մանկական անաղարտությունը, պարզասրտությունը, օգնության ամեն մի կանչի անհապաղ արձագանքելու հատկությունը։

Էպոսի կին հերոսներն են․ առաջին ճյուղից հայոց Գագիկ թագավորի դուստրը՝ Ծովինարը (ծովածին, ծովազն)։ Նա գեղեցկուհի է լինում , ով գերբնական ուժերով կապված է լինում ջրի, ծովի հետ։ Այստեղ և մյուս մասերում նկարագրվում է մեր նախնիների ջրի պաշտամունքը, ջրի զորությունը և ուժը։ Ջրից են ծնվում Էպոսի հերոսներ Սանասարն ու Բաղդասարը։ Ջրից ծնված այս հսկան՝ Սանասարը, ջրից է ստանում իր անխոցելի զենք ու զրահը, ամենակործան սուրը, ջրից է ստանում իր հասակը, անսահման ուժն ու զորությունը։ Ջրից է ստանում իր հրաշալի Քուռկիկ Ջալալին, որն օժտված է մարգարեական ձիրքով, կարող է մարդու պես խոսել, սլանալ հողմից արագ, ծովի խորքերից սուրալ մինչև արևը։

Հաջորդ կին հերոսը Սանասարի կինն է Քաջանց արքայադուստր՝ Դեղձունը։ Իմ համար տպավորիչ են Դեղձունի խոսքերը ուղղված Քուռկիկ Ջալալուն .

Էլավ, իրան տեղեն կայնեց, ասաց.
— Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս.
Գնաց գլուխ փանջարեն վեր կախեց,
Աչքեց տեսավ՝ նորամանուկԴավիթ
Մհերի ձին հեծե, կայնե։ Կանչեց.
— Քոտկի՜կ Ջալալի, մեռնե՜մ քե, մուրազ։
Դավիթ շատ զարմացավ, կայնեց։
Դեղձուն շարունակեց.— Քուռկի՜կ Ջալալի,
Իմ Դավիթ հեւ չունի՝անես հերություն,
Իմ Դավիթ մեր չունի՝ անես մերություն,
Իմ Դավիթ դու տանես իր նորԿաթնով Աղբուր,
Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խմի,
Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար,
Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի։
Քուռկի՜կ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ։

Կին հերոսներից է նաև Արմաղանը, ով փակված էր ճերմակ Դևի ամրոցում, որի դեմ կռվում է Մեծ Մհերը և սպանելով նրան ամուսնանում է նրա ամրոցում փակված գերության մեջ գտնվող չնաշխարհիկ արքայադուստրԱրմաղանի հետ, Նա է Դավիթի մայրը։

Կին հերոս է նաև Մըսրա Մելիքի կինը՝ Իսմիլ խանումը, ով ամուսնու մահից հետո Մհերին խնդրում է գալ և օգնել իրեն իբրև անօգնական մնացած այրու։ Իսմիլ խանումը կուրծքը մերկացնելով նույնպիսի աղերսով թույլ չի տալիս, որ Մըսրա Մելիքը խեղդամահ անի Դավթին։

Էպոսի երրորդ ճյուղի երկրորդ կարևոր անձը կին հերոսը Խանդութ խաթունն է: Սա կամքի տեր կնոջ կերպար է, կին, որ իր մոտ է կանչում հիանալի ընտրյալին, իր ձեռքին է պահում ընտրություն կատարելու իրավունքը։ Ինչպես Դեղձունի պալատի պատերի տակ են տոչորվում նրանով կախարդված քառասուն կտրիճները, որոնց քմահաճ գեղեցկուհին զառամյալ ծերունիներ է դարձնում, այնպես էլ Խանդութի պալատի ներքնահարկի խնջույքասրահում յոթ տարի տառապում են քառասուն հիասքանչ կտրիճ։ Եթե Խանդութը ժողովրդի գիտակցության մեջ ապրեր այն ժամանակ, երբ ստեղծվել է Դեղձունի կերպարը, ապա նա էլ, չնաշխարհիկ կնոջ հմայքին առընթեր, օժտված կլիներ նաև կախարդուհու ձիրքով։

Խանդութ խաթունի կատարյալ հակադրությունն է հանդիսանում Ձենով Հովանի կինը՝ Սարիեն։ Նա չի հրապուրում, այլ վանում է իր անսանձ անառակությամբ, կեղծավորությամբ և կամակորությամբ։ Սարիեն հանդես է գալիս հելլենական Ֆեդրայի դերում, այն տարբերությամբ, որ Դավթին զրպարտելուց և տնից վտարելուց հետո էլ նա չի հրաժարվում տղայի հանդեպ տածած կրքից։ Էպոսում սա միակ կինն է, որն իր մարմնական սերը խառնում է համեղ ուտելիքի և գինու հետ, միակ կինը, ընդունակ որոշելու, թե որքա՜ն է թունդ այն գինին, որ մատուցվելու է նրան դուր գալու դժբախտությունն ունեցող պատանուն, գինի, որից Դավիթը պետք է թմրի և ոչ թե քնի։

Միակ կինը, որ կարծես խորթ է թվում և էպոսում տրված է աղոտ նկարագրությամբ, կարծես այլատարր է, այլ արյուն է հոսում նրա երակներում, դա Չմշկիկ–սուլթանն է։ Նա հանդես է գալիս միայն իբրև էպոսում առկա կանացի հինգ հրապուրիչ կերպարների հակադրություն և միայն այն նպատակով, որ իր փոքրիկ դստերը հաղորդած նենգությամբ կտրի Դավթի կյանքի թելը։ Չմշկիկ-սուլթանի դյուցազնական խառնվածքը, Դավթի հետ մենամարտելու ցանկությունը վիպերգության մեջ կյանքի են կոչված ոչ թե սիրածին փորձելու նպատակով, ստուգելու, թե արդյո՞ք տղան արժանի է աղջկան տիրանալու, ինչպես այդ անում են Խանդութ խաթունը և Գոհար խաթունը, այլ հետևանք են վիրավորված հպարտության, անսահման խանդի, սիրած երիտասարդին վերադարձնելու կամ նրա կյանքը խլելով, նրան մրցակցուհուց խլելու անզուսպ ցանկության։Սա միակ կինն է ամբողջ էպոսում , որն իր կյանքն ավարտում է ոչ թե սիրո հանգամանքներում և հանուն սիրո, այլ ատելության հանգամանքներում, հանուն վրեժի, ընկնում է Քուռկիկ Ջալալու սմբակների տակ և ջախջախվում։

Էպոսի հերոսուհի է նաև Գոհար խաթունը։
Ինչ-որ նմանություն կա Արմաղանի՝ Մեծ Մհերի կնոջ և Գոհար խաթունի՝ Փոքր Մհերի կնոջ միջև։ Դա ամուսնուն հնազանդվելն է, որի համար երկուսն էլ զոհվում են՝ Արմաղանը՝ հանուն լույս աշխարհ եկող մի նոր կյանքի, իսկ Գոհարը պարզապես այն բանի, որ հայրենի Սասունը պաշտպանելու համար Մհերը նրան բոլորովին միայնակ է թողնում և բռնում պանդխտության ճանապարհը։ Գոհար խաթունին մահից չի փրկում Մհերի թողած մկունդը։

Ինչ-որ անսովոր նազանքով է լի Գոհար խաթունի կերպարը և՛ այն օրերին, երբ նա մրցում է Մհերի հետ, և՛ այն ժամանակ, երբ սրտաշարժ հոգատարությամբ պահպանում է Մհերի անդորրն ու առողջությունը, որն այնքան էլ ապահով չէր դյուցազնի համար նեղ վրանի տակ, և այն պահերին, երբ ճակատագիրը նրա շուրթերով նախազգուշացնում է Մհերին., «Արևից վախեցիր, Մհե՛ր»։

Փոքր Մհերը չի ամուսնանում քանի որ Էպոսի մեջ նկարագրված է Դավթի և Մհերի կռիվը, երբ նրանք դեռ չգիտեին որ հայր ու որդի են, և այդ կռիվն ավարտվում է Խանդութ խաթուննի միջամտությամբ և Դավիթը անիծում է Մհերին։

Էպոսում նկարագրվուն է որ Մհերը հոգնել էր անարդարություններից և շուտով ուժասպառ է լինում, այլևս չի կարողանում պայքարել անարդարության դեմ։ Այցի է գնում հոր և մոր շիրմին։ Աղերսում է հորը ուղի ցույց տալ իրեն, քանի որ այլևս ի վիճակի չէ ապրելու, իսկ հողը չի տանում նրա ծանրությունը։ Դավիթը խորհուրդ է տալիս մտնել ժայռի մեջ և սպասել մինչև հին աշխարհը կործանվի, ստեղծվի նորը, երբ ցորենի հատիկը մասուրի չափ կլինի, իսկ գարին՝ ընկույզի չափ։ Դա կլինի Մհերի ազատության օրը, և նա դուրս կգա քարանձավից։ Մհերը ճանապարհ է ընկնում հիշյալ ժայռը գտնելու։ Նրա երկրային կյանքի վերջին քայլերը կապված են հետևյալ միջադեպի հետ։ Ոստանա Կապանի իշխանը, ճանապարհին ցանց նետելով Մհերի և նրա նժույգի վրա, աշխատում է նրանց գերի վերցնել։ Այդ ցանցի մեջ թփրտալով և ջանալով դուրս գալ որոգայթից, Մհերը տեսնում է, որ իր ոտքերն արդեն խրվում են ոչ թե ձյան, այլ հողի մեջ։ Գետինը չի տանում նրաև ձիու ծանրությունը։

Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կըթալեր՝ կէրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց, «Հայ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակը չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։

Մհերը մարտահրավեր է նետում աստծուն, նա ուզում է վերջ տալ անարդարությանը։ Նրա դեմ հրեշտակների շքախմբով կռվի են ելնում երկրային ուժերը։ Մհերն սպառնում է, սակայն անկարող է խոցել։ Այդ ժամանակ, որպեսզի իմանա՝ ի՞նքն է իրավացի, թե՝ աստված, նա ինքն իր հետ պայման է կապում, եթե թրի հարվածին ժայռը չդիմանա, ուրեմն ինքն է իրավացի, իսկ եթե դիմանա, ուրեմն՝ իրավացի չէ։ Ժայռը չի դիմանում թրի հարվածին, ճեղքվում է, և ոտքից գլուխ զինված Մհերը ձիով ներս է մտնում:

Ըստ ավանդության և էպոսի, ամեն տարի, Համբարձման և Վարդավառի գիշերը, Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու Քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում է հողի ուժը և համոզվելով, որ հողը չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում է ետ։

Ժայռը հազվադեպ է բացվում։ Մի անգամ ինչ-որ հովիվ տեսնում է, որ ժայռը բացվել է, բայց Մհերը դուրս չի գալիս։ Հովիվը հարց է տալիս, թե ե՞րբ պետք է դուրս գա։ Մհերը պատասխանում է, որ դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենի հատիկն ավելի խոշոր կլինի, քան մասուրը, և երբ գարին ավելի խոշոր կլինի, քան ընկույզը։

Հետաքրքրական է, որ Հայաստանի շատ վայրերում ցույց են տալիս Դավթի և Մհերի հետքերը: Մոկս գավառում ինձ ցույց են տվել Բաթմանա կամուրջը, ուր Դավիթն ընդհարվում է Մըսրա Մելիքի երկու փահլևանների հետ։ Իսկ Վան քաղաքի մոտ, միջնաբերդից չորս կիլոմետր հեռավորության վրա տեսել եմ Մհերի հռչակավոր դուռը։ Դա իրոք դուռ հիշեցնող մի քանդակ է վիթխարի ժայռի վրա՝ սեպատառ մակագրությամբ։ Քարանձավի մուտքի առաջ ժայռի մեջ մի փոքր փոս կա. դա այն տեղն է, ուր դուռը բացվելուց առաջ անհամբերությունից սմբակով խփել է Քուռկիկ Ջալալին։