Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ժառանգական հիվանդություններ

Մարդկանց ժառանգական հիվանդությունները բազմաբնույթ դրսևորումներ ունեն։ Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիություն) և այլն։ Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Օրինակ՝ պոդագրա (հոդատապ) հիվանդությունը, որը ոչ ճիշտ սնման հետևանք է։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։

Ես կխոսեմ ժառանգական հիվանդություններից շաքարային դիաբետի մասին․

Շաքարային դիաբետ (շաքարախտ)

Շաքարային դիաբետի (շաքարախտի) առաջին տիպը կապված է ինսուլին հորմոնի բացարձակ անբավարարության հետ։ Բուժումն իրականացվում է սովորաբար խոշոր եղջերավոր անասունի ենթաստամոքսագեղձից անջատված հորմոնի ենթամաշկային ներարկմամբ։ Սակայն սա հիվանդի օրգանիզմում կարող է առաջացնել անցանկալի, ալերգիկ ռեակցիաներ, որոնցից կարելի է խուսափել՝ օգտագործելով մարդու ինսուլինային գեն ներկառուցված բակտերիաներից ստացված հորմոնը։ Ինսուլինի այդ պատրաստուկներն օժտված են այնպիսի անտիգենային բնութագրերով, որոնք լրիվ համապատասխանում են մարդու ինսուլինին։

Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական ընթացքը, ինչպես նաև նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները՝ ածխաջրատային, սպիտակուցային ճարպային և ջրա֊աղային։ Շաքարային դիաբետով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մի շարք կենդանիներ՝ շները և կատուները։

Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝

  • 1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով: Այս տեսակը նաև կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ:
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել: Այս տեսակը նաև կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ: Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը եւ ոչ բավարար ֆիզիկական աշխատանքը:
  • Գեստացիոն դիաբետ, որտեղ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն, առանց անցյալում ունենալու նման ախտանշաններ:Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների: Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն եւ նույնիսկ մահ: Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր եւ տեսողության խանգառումներ:Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների: Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն եւ նույնիսկ մահ: Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր եւ տեսողության խանգառումներ:

Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների: Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն եւ նույնիսկ մահ: Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր եւ տեսողության խանգառումներ:

2015-ի տվյալներով, 415 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով, որից 90%-ը՝ 2-րդ տիպով. սա կազմում է ամբողջ բնակչության չափահասների 8.3%:

Ներկայումս 1-ին տիպի շաքարային դիաբետի համար կանխարգելման միջոցներ չկան: 2-րդ տիպի շաքարային դիաբետը հաճախ կարելի է կանխարգելել, անհրաժեշտ է պահպանել առողջ սննդակարգ՝ հնարավորինս քիչ ածխաջրերի ընդունմամբ, ցուցաբերել բարձր ֆիզիկական ակտիվություն եւ խուսափել ծխելուց: Բարձր ֆիզիկական ակտիվությունը (օրական 90 րոպե) կարող է իջեցնել շաքարային դիաբետի ռիսկը 28%-ով: Շաքարային դիաբետը կանխարգելելու նպատակով նաեւ պետք չէ ընդունել շաքարով, այլ ածխաջրերով եւ հագեցած ճարպերով հարուստ սնունդ:

Բուժում

Ներկայումս շաքարային դիաբետի բուժման ճնշող մեծամասնությունը ախտանշանային (սիմպտոմատիկ) է և ուղղված է եղած ախտանիշների և բարդությունների բուժմանը՝ առանց հիմնական պատճառը բուժելու, քանի որ դեռևս էֆֆեկտիվ բուժման պլան մշակված չէ:

Շաքարային դիաբետի ժամանակ բժիշկի հիմնական խնդիրները հետևյալն են`

  • Ածխաջրատային փոխանակության կոմպենսացիան
  • Կանխարգելումը և բարդությունների բուժումումը
  • մարմի զանգվածի կարգավորումը 
  • Հիվանդի ուսուցումը Ածխաջրային փոխանակության կոմպենսացիային կարելի է հասնել երկու ճանապարհով: Առաջին դեպքում մարմնի սեփական բջիջներին ապահովում են ինսուլինով, որն էլ կախված դիաբետի տիպից կատարվում է տարբեր կերպով: Երկրորդ դեպքում օրգանիզմ ներմուծվող ածխաջրերը բաշխվում են հավասարաչափ, որին հասնում են սննդակարգին հետևելու արդյունքում:

Շատ կարևոր դեր ունի ածխաջրային կոմպենսացիայի համար հիվանդի ուսուցումը: Հիվանդը պետք է շատ լավ պատկերացում ունենա, թե ինչ է շաքարային դիաբետը, ինչ վտանգներ ունի, ինչպես ինքնուրույն վերահսկել արյան մեջ գլյուկոզայի քանաը և ունենալ հստակ պատկերացում թույլատրելի սննդակարգի մասին: Հաճախ կարելի է օգտվել նաև ժողովրդական ավանդական բժշկությունից։

Posted in Կենսաբանություն

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիան զբաղվում է բնության մեջ գոյություն ունեցող օրգանիզմների տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։

Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։

Ես տատիկիցս լսել եմ, որ դեռ ԽՍՀՄ ժամանակ Արմավիրի մարզում մեր գյուղի՝ Արևիկի տարածքում , ինչպես նաև այլ շրջաններում եղել են այսպես կոչված փորձադաշտեր, որտեղ աճեցրել և խաչասերել են տարբեր տեսակի ծառեր, բույսեր՝ նոր սորտեր ստանալու նպատակով։

Այժմ ես մեր ֆերմայում տեսնում եմ թե անասնաբույժը ինչպես է տեղական կովերին արհեստական ճանապարհով բեղմնավորում արտասահմանից բերված լավ կաթնակվություն ունեցող անասունի սերմնահեղուկով, և արդյունքում ծնվում են մեր բնակլիմայական պայմաններին ավելի լավ հարմարվող և միևնույն ժամանակ բարձր սորտի, կաթնատու կովեր։ Սրանց խնամքը ավելի հեշտ է, այդքան ջանք չի պահանջում ինչքան որ հենց Հոլանդիայից ներմուծված ցեղատեսակները։ Ահա մեր ֆերման և նոր ծնված հորթուկները, որոնք սովորականի համեմատ ավելի փարթամ են՝ բոյով և քաշով։ Տեղական հորթը 1ամսեկան հասակում նոր դառնում է <<նոր ստացված>> ցեղականի նոր ծնվածի չափ /քաշ և բոյ/։

Posted in Կենսաբանություն

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ

Գենային մուտացիաները և նրանց առաջացման պատճառները․Մուտացիաների դասակարգման ձևերը

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Գենային մուտացիաները կամ տրանսգենացիաները շոշափում են գենի կառուցվածքը և ուղեկցվում են ԴՆԹ-ի համապատասխան հատվածի առանձին նուկլեոդիտների քանակի ավելացմամբ կամ նվազումով։

Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։

Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի ներմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։

Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորմ,ան թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։

Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտություննէ գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ), ինչպես նաև ռեկորդային կաթնատվության կամ մթերատվության այլ տեսակի ցուցանիշների դրսևորումը կաթնասունների մոտ։

Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։

Նեոմորֆ մուտացիաներն «առաջադեմ» թն և դոմինանտ ելակետային ձևի նկատմամբ։ Դրանք նպատում են նոր հատկանիշների ձևավորմանը և զարգացմանը։

Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

Միջքրոմոսոմային մուտացիայի օրինակ են ոչ հոմոլոգ քրոմոսոմների միջև մասերի փոխանակությունը, որը կոչվում է տրանսլոկացիա։ Քրոմոսոմային վերակառուցումներնը սովորաբար պայմանավորված են իոնային ճառագայթներով կամ համապատասխան նյութերի ազդեցությամբ։ Գենոմային մուտացիաներ, պոլիպլոիդա։ Քրոմոսոմների թվի ամենափոքր փոփոխությունը հանդիսանում է փոփոխականության աղբյուր, որն ուղեցում է սելեկցիայի և էվոլոյուցիայի գործընթացին։

Մուտացիաների դասակարգման ձևերը

Գենային մուտացիաներն լինում են տարբեր բնույթի, որը պայմանավորված է ֆունկցիոնալ գենետիկական դասակարգմամբ։Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։Ժամանակակից գիտական գրականությունում օգտագործվում է առավել ֆորմալ դասակարգում, որը հիմնված է առանձին գեների, քրոմոսոմների և ամբողջական գենոմի կառուցվածքի փոփոխության բնույթի վրա։ Այդ դասակարգման շրջանակներում տարբերում են հետևյալ մուտացիաները. ԳԵՆՈՄԱՅԻՆ, ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ, ԳԵՆԱՅԻՆ

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝ ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների հավաքածուներ և աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում , ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Քրոմոսոմային վերակառուցումները բաժանվում են հետևյալ խմբերի` ներքրոմոսոմային և միջքրոմոսոմային:

Ներքրոմոսոմային մուտացիաների ժամանակ տեղի է ունենում քրոմոսոմների վերակառուցում, որը ուղեկցվում է տվյալն բջջի գործառույթի փոփոխմամբ` ազդելով առաջացող օրգանիզմի վրա։ Ներքրոմոսոմային մուտացիաները, արտահայտվում են քրոմոսոմի որևէ մասի պակասով (դեֆիշներ և դելեցիաներ) կամ քրոմոսոմի այս կամ այն մասի կրկնապատկմամբ, բազմապատկմամբ (դուպլիկացիա)։ Այդ խմբերին են պատկանում նաև ինվերսիաները, որի ժամանակ քրոմոսոմի առանձին մասերը շրջվում են 1800-ով։ Քրոմոսոմային պակասները կարող են լինել տարբեր մեծության և քրոմոսոմների տարբեր մասերում կամ առանձին ուսերում, որի արդյունքում քրոմոսոմի ուսը կարող է կարճանալ։ Այս վերակառուցումները խախտում է քրոսոմում գենետիկական ամբողջ համակարգը և առաջացնում ֆենոտիպային փոփոխություններ։ Քրոմոսոմների խոշոր հատվածների պակասները կարելի է դիտել գենետիկական կամ բջջաբանական մեթոդով։ Ինվերսիան կարելի է նկատել գիգանտ (հսկա) քրոմոսոմներում։ Ինվերսիաներն լինում են երկու տիպի, պայմանավորված նրանով, թե շրջված հատվածն ներառում է ցենտրոմեր (պերիցենտրիկ), թե ոչ (պարացենտրիկ ինվերսիա)։

Գենային մուտացիա

Սրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։

Հնարավոր են գենային մուտացիաների հետևյալ գենետիկական հետևանքները.

  • կոդոնի իմաստի պահպանում՝ գենետիակական կոդի ընդարձակվածության պատճառով (նուկլեոտիդի հոմանիշային փոփոխություն),
  • կոդոնի իմաստի փոփոխություն, որը հանգեցնում է պոլիպեպտիդային շղթայի համապատասխան մասում ամինաթթուների փոխարինման (միսսենս-մուտացիա),
  • անիմաստ կոդոնի առաջացում (նոնսենս- մուտացիա)։
  • Երեք անիմաստ կոդոն՝ ամբեր – UAG, օխր- UAA և օպալ- UGA (սրանց համապատասխան էլ ստացվում են մուտացիաների անվանումները, որոնք բերում են անիմաստ տրիպլետների առաջացմանը՝ ամբեր-մուտացիա) հետադարձ փոփոխություն։

Ըստ գեների արտահայտման (էքսպրեսիայի) վրա ազդեցության՝ մուտացիաները բաժանվում են 2 կատեգորիայի՝

  1. հիմքերի զույգերի փոփոխման տիպի մուտացիաներ
  2. հաշվառման շրջանակի շեղման տիպի (frameshift)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են դելեցիաներ կամ նուկլեոտիդների մեջբերումներ, որոնց թիվը բազմապատիկ չէ երեքի, ինչը կապված է գենետիկական կոդի եռահյուսման հետ։

Առաջնային մուտացիան հաճախ անվանում են ուղիղ մուտացիա, իսկ գենի ելակետային կառուցվածքը վերականգնող մուտացիան՝ հակառակ մուտացիա կամ ռեվերսիա։ Մուտանտ օրգանիզմի մոտ ելակետային ֆենոտիպի վերադարձը մուտացիոն գործառույթի՝ վերականգնման հետևանքով, տեղի է ունենում ոչ թե իրական ռեվերսիայի հաշվին, այլ նույն գենի կամ մեկ ուրիշ՝ ոչ ալլելային գենի այլ հատվածում մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում հետադարձ մուտացիան անվանում են սուպրեսսորային։ Այն գենետիկական մեխանիզմները, որոնց շնորհիվ տեղի է ունենում մուտանտ ֆենոտիպի սուպրրեսիան, խիստ բազմազան են։

Մուտացիոն փոփոխականությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի`

  1. Ըստ մուտացիա կրած բջիջների տիպի. Մուտացիաներ կարող են առաջանալ բազմաբջիջ օրգանիզմների ցանկացած հյուսվածքի բջիջներում և նրա զարգացման տարբեր փուլերում։Մուտացիաներն կարող են զարգանալ չհասունացած և հասունացած սեռական բջիջներում`
    1. Գեներատիվ,
    2. Սոմատիկ։Սոմատիկ և գեներատիվ մուտացիաները իրենց բնույթով չեն տարբերվում միմյանցից։Սոմատիկ մուտացիաները դրսևորվում են խայտաբղետությամբ։ Անհատները, որոնք կրում են մուտացիայի ենթարկված հյուսվածքներ, կոչվում են խիմերներ։
  2. Ըստֆենոտիպի փոփոխության
    1. Ձևաբանական,
    2. Կենսաքիմիական,
    3. Ֆիզիոլոգիական։
  3. Ըստ հարմարվողականության.
    1. Լետալ,
    2. Կիսալետալ,
    3. Չեզոք,
    4. Օգտակար։
  4. Տնտեսական և կենսաբանական մուտացիաներ, օրինակ իմունիտետ, բերքի որակն և քանակը։
  5. Ըստ գենոտիպի փոփոխության.
    1. Գենային,
    2. Քրոմոսոմային,
    3. Գենոմային,
    4. Ցիտոպլազմատիկ։

Ֆենոտիպային մուտացիաներն ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական դրսևորման հիմք։

Ձևաբանական մուտացիաները տեսանելի են և պայմանավորված են օրգանի կառուցվածքի կամ ձևի փոփոխմամբ , օրինակ կարճաոտությունը կենդանիների մոտ, անաչք և անթև միաջատներ, գիգատիզմ, գաճաճություն, ալբինիզմ։ Մուտացիաներն կարող են ազդել ներբջջային գործընթացների վրա, ինչպես օրինակ, մեյոզում քրոմոսոմների վարքագծի վրա։

Կենսաքիմիական այն մուտացիաներն են, որի արդյունքում փոփոխվում է քիմիական այս կամ այն նյութի քանակը և որակը օրգանիզմում։ Գույություն ունեն գեների դասակարգման մի շարք տարբերակներ։ Օրինակ, տարբերում ենք ալելային և ոչ ալելային գեներ, դոմինատ և ռեցեսիվ, լետալ և կիսալետալ և այլն։

Posted in Կենսաբանություն

ՈՒռուցքներ և ՈՒռուցքածիններ

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Posted in Կենսաբանություն

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։

Կենդանի նյութը տարածված է կենսոլորտում շատ անհավասարաչափ։ Կենդանի նյութ առաջացման վերաբերյալ կան շատ վարկածներ։ Դրանցից մեկը Օպարինի տեսությունն է, ըստ որի կյանքը առաջացել է պատահաբար։ Դա եղել է պատահաբար առաջացած ամինաթթուների միջոցով, որոնք խմբավորվել են կոացերվանտներում և առաջացրել առաջին միաբջիջ օրգանիզմը։ Կան նաև բազմաթիվ այլ վարկածներ։

Էկոլոգիական խնդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց կոմպլեքսների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ:

մթնոլորտային, ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում), աշխարհա-երկրամորֆոլոգիական (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում), բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն), կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, արոտային դեգրեսսիա, տեսակային բազմազանության կրճատում և այլն), կոմպլեքսային (լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։

Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները.

անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,

բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,

լանդշաֆտա-գենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով

Posted in Կենսաբանություն

Գործնական աշխատանք

1. Բնական և արհեստական ընտրություն, միկրո և մակրոէվոլյուցիա նկարագրել
2.Գոյության կռիվ , թվարկել տեսակներ և նկարագրել
3. Արոմորֆոզ, իդիոադապտացիա, դեգեներացիա նկարագրել՝ բերելով օրինակներ
4. Արտաքին միջավայրին հարմարվելու հարմարաքներ՝ հովանավորող , նախազգուշացնող գունավորում, միմիկրիա, արտաքին միջավայրին հարմարվելու ունակություն ՝ բերել օրինակներ բոլորից

1․ Բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։ Արհեստական ընտրություն։ Ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն։ Այսինքն մարդը կատարել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Posted in Կենսաբանություն

Էկոլոգիան որպես գիտություն

Էկոլոգիան կենսաբանության բաժին է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են։ Հետաքրքրությունների առարկա են կենսաբազմազանությունը, տարածվածությունը, կենսազանգվածը և օրգանիզմների պոպուլյացիաները, նույն կամ տարբեր տեսակների միջև գործող համագործակցությունն ու մրցակցությունը։ Էկոհամակարգերը օրգանիզմների՝ դինամիկ փոխհարաբերվող համակարգեր են՝ օրգանիզմների կազմած համայնքերը և միջավայրի անկենդան բաղադրիչները։ Էկոհամակարգերում ընթացող գործընթացները՝ առաջնային արտադրությունը, պեդոգենեզը, սննդանյութերի շրջապտույտը և էկոլոգիական խորշի կառուցումը կարգավորում է շրջակա միջավայրի միջով ընթացող էներգիայի և նյութի հոսքը։ Այս գործընթացները իրականացնում են էվոլյուցիայի ընթացքում տարբեր հատկանիշներ ձեռք բերած օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը տեսակների, գեների և էկոհամակարգերի բազմազանությունն է, որը նպաստում է որոշ էկոհամակարգային ծառայությունների իրականացմանը։

Posted in Կենսաբանություն

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են էգի, տարածքի կամ սննդի համար: Միջտեսակայինը կռիվը տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև պայքարն է: Գոյություն ունի նաև կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել ցրտի դեմ:

Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն։ Այսինքն մարդը կատարել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Բնական ընտրություն։ Բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։

Posted in Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների փոփոխությունն է ժամանակի ընթացքում:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:

Ըստ Դարվինի տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների համար:

Արհեստական ընտրությունը  կենդանիների նոր ցեղատեսակների և մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմանան գործնթացն է , որը պարբերաբար ընթանում է որոշակի արժեքավոր հատկանիշներով և անհատների բազմացման ճանապարհով:

Այն գործնթացը որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում, կոչվում է բնական ընտրություն :Բնության մեջ անընդհատ կատարվում է մի խումբ առանձնյակների կողմից միյուսներին ոչնչացնելու և բազմանալու ընտրողական գործնթաց ,որը Դարվինը անվանել է բնական ընտրություն:

Posted in Կենսաբանություն

Գնետիկայի հիմնական հասկացությունները

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Ժառանգականություն

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց  հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերունդին փոխանցելու հատկությունը: Սեռական բազմացման դեպքում,ժառանգականույթունն ապահովում է հատուկ սեռական բջիջների՝գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ՝մարմնական, սոմատիկ, բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանցնախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի  մոլեկուլիկամքրսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

Մենդելի առաջին օրենքը

Մենդելի առաջին օրենքը իրենից ներկայացնում է միահիբրիդ խաչասերման ժամանակ առաջին սերնդի միակերպության կանոնը։    Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկու հոմոզիգոտ օրգանիզմների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը։

Գենոտիպ և ֆենոտիպ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը: