Posted in Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգե….տ, այժմ….ական, ան….ական, անպատ….հ, առ….ջ, առօր.…ական,
անվր….պ, գոմ.…շ, գրեթ…, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից….,
էլեկտրա….ներգիա, էմալ…, ինչև.…, ինչևից.…, լայն….կրան, խ….ցի, կր….տ,
հ…կ, հապճ….պ, հիպոթ….զ, հյուլ.…, հն.…աբան, մանան….խ, մանր….,
միջօր.…ական, որև…., որևից…., պո….մ, սեթև….թել, վայր….ջք, տի.…զերք,
տոթակ.…զ, տրիոլ….տ, քրիստոն….ական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ,
ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր,
գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա,
հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,,
նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ,
տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, առ….նթեր,
առ….նչվել, գույն….զգույն, դաս….նթաց, դաս….նկեր, երկ….նտրանք,
ինքն….ստինքյան, լուս….նկա, խոչ….նդոտ, կոր….նթարդ, համ….նկնել,
հյուր….նկալ, ձեռ….նտու, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր,
որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

2019-2020 ուսումնական տարվա ամփոփում հայոց լեզու և գրականություն առարկաներից

Այս ուս․ տարում իմ կատարած բորոր աշխատանքները , բացի քննական թեստերի առաջադրանքներից, որոնք ես կատարել եմ թեստ-տետրի մեջ, ստորև են․

Հայոց լեզու Առաջին ուս․ շրջանի ամփոփում

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշխատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշխատանք

Գրականություն

Posted on  •Edit”Առաջին ուսումնական շրջանի ամփոփում”

<<Անհաղթ Խալիֆան>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Երջանկության իմաստը>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Ծուղրուղու>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

<<Ծիծաղը>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» – Վերլուծություն

Երկրորդ ուս․ շրջան Դեկտեմբեր Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

հունվար թարգմանություններ 5 ամենատարօրինակ օձերը

փետրվար Վահան Տերյան Տերյանական բառարան

հայոց լեզու Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

գրականություն Թումանյանի հոդվածներ «Մի՞թե դժվար է»

ապրիլ թարգմանություններ Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկնքին։

վերլուծություն Հայոց լեզու և գրականություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Մեր գերդաստանը և Թաքնված իրեր նախագծեր

մայիս Նախագիծ«Սասնա ծռերը»դյուցազնավեպը

Սասնա Ծռեր Էպոսի ընթերցում

Ես կարողանում եմ նախագիծ

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ես կարողանում եմ

2019-2020 ուս․ տարին իմ համար լի էր նորանոր փոփոխություններով․ նոր մարդկանցով և նոր մոտեցումներով, նոր տեսակետներով և վերջապես նոր գիտելիքներով։ Ինչ խոսք իմ համար շատ դժվար էր նոր միջավայրում կրկին հաստատվել նորովի, ծանոթանալ նոր ուսուցիչների հետ, փորձել ի ցույց դնել գիտելիքներիս պաշարը , փորձել կարողանալ յուրացներ նոր գիտելիքներ, որոնք ինձ տրվում են բոլորովին նոր ֆորմատով, որին ես սովոր չեմ։ Բայց կյանքում ամեն բան հաղթահարելի է և ինձ համար չլուծվող խնդիրներ չկան, Ես կարողացա․․․ Քիչ թե շատ, բայց քայլ առ քայլ ես կարողացա և հմտացա նախ առաջինը տեխնիկական հարցերում։ Սովորեցի բլոգավարություն, տեսանյութերի պատրաստում։ Ինչպես գիտեք այս ամենը հանրակրթական դպրոցներում չկա և ես չէի էլ պատկերացնում, որ նման կերպով կարելի է դաս սովորել։ Խոստովանում եմ ավելի հետաքրքիր է և ավելի լավ է յուրացվում իմ կողմից։ Առաջին կիսամյակում դեռ նորեկ էի, իսկ այժմ էլ ամեն ինչ դարձել է առցանց։ Այն օգնեց ինձ ավել լավ հմտանալ համակարգչով աշխատելուն և սկսեցի պատրաստել տարբեր նախագծեր։

Հայոց լեզու և գրականություն առարկաներից ես կարողացա կատարել վերլուծություններ և թարգմանություններ, կարողացա ներկայացնել իմ մտքերն ավելի սահուն, մանավանդ տեսանյութ նկարահանելիս։ Ավելի շատ բան սովորեցի քերականությունից, կարդացի գրքեր, պատրաստվեցի քննություններին, որը այդպես էլ չեղարկվեց։ Մի խոսքով ես կարողացա բարելավել իմ գիտելիքներն ու այժմ ստորև ներկայացնում եմ ձեզ այն ինչ կարողացել եմ կատարել այս ընթացքում․

Սասնա Ծռեր Էպոսի ընթերցում ձայնագրություն ընտանեկան դպրոց նախագիծ

Նախագիծ«Սասնա ծռերը»դյուցազնավեպը վերլուծություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» վերլուծություն

Մեր գերդաստանը և Թաքնված իրեր նախագներ

Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկնքին։ թարգմանություն ռուսերեն լեզվից

Թումանյանի հոդվածներ «Մի՞թե դժվար է»

5 ամենատարօրինակ օձերը թարգմանություն ռուսերեն լեզվից

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ» վերլուծություն

<<Անհաղթ Խալիֆան>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Երջանկության իմաստը>> Ավետիք Իսահակյան – Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

<<Ծուղրուղու>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

<<Ծիծաղը>> պատմվածքի վերլուծություն – վերլուծություն

Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

Վահան Տերյան Տերյանական բառարան

Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշխատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշխատանք

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

1) Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:

2) Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:

3) Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:

4) Փորձի՛ր այդ թեմայի շուրջ գրել էսսե-պատում։

Իմ կարծիքով այս պատմությունը ոչ՛ սենտիմենտալ է, և ոչ՛ էլ նման է հեքիաթի, քանի որ մեր ժամանակներում ամեն ինչ այլ է։ Այն ժամանակին որի մասին գրված է այս պատմությունը /1860ական թթ/ միգուցե և այս ամենը դիտվեր որպես սենտիմենտալություն, այն էլ իմ կարծիքով տղամարդկանց կողմից, իսկ կանանց կողմից այն կդիտվեր որպես հեքիաթ և անրջային կամ եթերային մի բան, որի մասին նրանք կսկսեին իրենց վառ երևակայությունը շարժելով հասնել մի աներևակայելի պատմության։ Այժմ նմանատիպ պատմություններ կարող են պատահել, բայց այն դեպքերի լրիվ այլ ընթացք կստանար, քանի որ մեր դարում առկա է հզոր համացանցը և յուրաքանչյուր դերասանուհի ունի իր էջը և շփվում է իր երկրպագուների հետ և մարդկանց շփման ձևերն ու եզրերը փոխվել են։ Պատմությունը շատ գեղեցիկ էր բայց այն վերաբերվում էր երդման ուժին, այն բանին, որ երբ խոստանում ես ինչ-որ բան անել, ապա պետք է խոսքիդ տեր լինես և այն կատարես մինչև վերջ։ Ջեննի Սորբիեին արտաքնապես քնքուշ, գեղեցիկ կին էր, որը գրավում էր իր տաղանդով, շարժուձևով և դերասանուհուն հատուկ թեթևությամբ և շփվելու մեծ կարողությամբ։ Նրան հաճելի էր լսելը և նրա ընկերակցությամբ ժամանակը անցնում էր աննկատ և բուռն։ Իսկ մանուշակների պատմությունը բացահայտում են նրա ներքին աշխարհայացը, կամքի ուժը, իր խոստմանը հավատարիմ մնալը, և դա կարևոր չի թե ինչպես կդիտվեր այլ մարդկանց կողմից։ Սիրո և հավատարմության յուրօրինակ դրսևորում է ներկայացնում այս պատմությունը, ցավոք սրտի տխուր է և յուրօրինակ ձևով միակողմանի։ Համաշխարհային գրականությունից մեզ հայտնի են շատ այլ սիրո և հավատարմության պատմություններ, որոնք նույնիսկ դարձել են պիեսներ, ֆիլմեր։ Ինձ համար ամենահայտնին և միշտ ռոմանտիկը դա <<Ռոմեո և Ջուլիետն>> է։ Այս պատմությունը ինձ թվում է գրված է բոլոր ժամանակների համար և բոլոր տարիքի մարդկանց համար։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկնքին։

Ռուսերեն տեքստ

Այդ զգացողությունը։ Երբ նայում ես երկինք։ Նայում ես գիշերը աստղերին կամ Լուսնին։ Ցերեկը նայում ես ամպերին կամ անհատակ կապույտին։ Այդ զգացողությունը։ Երբ որ մեկը երկնքից քեզ է նայում: Ո՞վ։ Եվ իսկապե՞ս նայում եք, թե՞ դա պարզապես շփոթված մտքի խաղ է: Միգուցե երկինքը հսկայական հայելի՞ է: Քո հայացքը արտացոլվում է, և վերադառնում է քեզ: Հարցեր։ Հարցեր։ Հարցեր։ Եվ այն զգացումը, որ երկինքը նայում է քեզ: ՈՒ՞մ այնտեղ նայել: Եվ որքան հսկայական է նա, ով հետևում է: Եվ ինչպե՞ս կարող է նա քեզ տեսնել այդպիսի չափսերով: Դու նրա համար, ինչպես փոքր մանրէն մարդու համար: Ով նայում է, օգտվու՞մ է մանրադիտակից: Բավական է արդեն: Ի վերջո, պարզ է, որ հարցերին վերջ չկա: Եվ այս հարցերը հստակություն չեն ավելացնի: Իսկ այն զգացողությունը, որ երկինքը նայում է քեզ, կմնա:

Անցուղիները փակ են։ Ոչ այնքան հուսալի։ Բայց դեռ թռիչքը նորմալ է։ Կարելի է ասել, որ թռիչքը իր բնականոն ընթացքի մեջ է, բայց որտեղի՞ց քեզ իմանալ, թե որն է դա, այդ բնականոն ընթացքը: Թռչում ենք: Պատուհանից երևում է երկինքը: Երբեմն ինչ-որ բան թռչում է այնտեղից: Իսկ մնացած առումներով ուղորդվում ենք նրանով, ինչով մեկնել ենք թռիչքի: Ուրախությունն ու վիշտը, այդ ամենը մերն է: Հենց զգոնությունդ կորցեցիր, անմիջապես հայտնվում է ինչ որ վատ բան։ Հենց հուսահատվում ես, և ահա անսպասելի ուրախուրյունը։ Հիշեցնում է ճոճոնակ: Ասում են, որ նրանք, ովքեր կարողացել են հասնել ճոճոնակների ամրացման վայրը, շատ կարևոր բան են հասկացել և հավասարակշռություն գտել: Նրա մասին, թե դարձան ավելի երջանիկ, լռում են: Թռչում ենք:

Իմաստը որոնելու մոլուցքը վարակիչ է: Ավելի լավ է հնարավորինս շուտ լավանալ: Ինչպես հիվանդանում են ջրծաղիկով մանկությունում: Սիրահարվածության դեմ իմունիտետը նույնպես հնարավոր է: Սեզոնային հիվանդություն է: Նրա դեմ պատվաստանյութ չկա, և ինչ-որ մեկի համար այդ հիվանդությունը ճակատագրական է: Բայց ու՞ր առանց դրա։ Հիվանդացա մեկ անգամ , երկու անգամ, կորցրեցի հաշիվը և վերջապես լավացա: Եվ կենդանի եմ մնացել: Եվ կարող ես շարունակել թռիչքը այլ հաջողակների հետ միասին: Հիմա՜ր։ Ստացվում է, որ երջանկության համար այնքան էլ շատ բան պետք չէ, չնայած քիչ էլ պետք չէ:

Մի փոքր ավելի ուշադիր լինել: Կամ մի փոքր շեղված: Դա զգալու համար հարկավոր է զոհաբերել մի շարք այլ տպավորություններ: Լսենք: Թռիչքը շարունակվու՞մ է: Անտեսանելի մեր հայացքին ՝ օդաչուն դիտու՞մ է երկնքից, և արդյո՞ք այս թռիչքի շուրջ փոփոխությունները ինչ-որ կերպ կապված են:

Posted in Հայոց լեզու

Փետրվարի -10-15 Գործնական քերականություն

Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):

ոսկեվառ – բարդ բառ, ոսկի + ա + վառ( ի + ա = ե)։

գինեվաճառ – բարդ բառ, գինի + ե + վաճառ

գերեվաճառ – բարդ բառ, գերի + ա + վաճառ

գերեվարել – բարդ բառ, գերի + ա + վարել

ոսկեվազ – բարդ բառ, ոսկի + ա + վազ

հոգեվարք – բարդ բառ, հոգի + ա + վարք

կարեվեր – բարդ բառ, կար + ե + վեր

բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

ոսկևորել – ածանցավոր բառ, ոսկ(ոսկի) + ավոր + ել

գոտևորել – ածանցավոր բառ, գոտ(գոտի) + ավոր + ել

ուղևոր – ածանցավոր բառ, ուղի + ավոր

ուղևորվել – ածանցավոր, կրավորական սեռ, ուղի + ավոր +(վ)ել

սերկևիլ – պարզ բառ

հևիհև – բարդ բառ, հև + ի +հև

Posted in Հայոց լեզու

Վահան Տերյան Տերյանական բառարան

մենություն

բացատրություն – միայնություն, մենակություն

հոմանիշ – մենակություն, միայնակություն, մենավորություն, առանձնություն, միայնություն, մինություն

ռուսերեն թարգմանություն – одиночество

անգլերեն թարգմանություն – loneliness, solitude, seclusion

մեռնել

բացատրություն – ապրելուց դադարել, մահանալ, նույնը՝ բույսերի մասին, չորանալ, սպանվել

հոմանիշներ – մահանալ, անշնչանալ, անէաեալ, վախճանվել, սպանվել, գնդակահարվել, դիտնալ, դիակնանալ

հականիշներ – վերածնվել, ապրել, վերակենդանանալ, ծնվել, հարություն առնել

ռուսերեն թարգմանություն – умирать, умереть

անգլերեն թարգմանություն – die,dead,expire,drop,breath one’s last,draw the last breath,go hence,go west,to be dead

դարձվածքներ – ես մեռնեմ թե

տրտնջալ

բացատրություն – դժգոհություն՝ անբանականություն հայտնել մի բանից՝ մեկից, դժգոհել սրտնեղություն արտահայտել, ցավից՝ վշտից ևն գանգատվել

հոմանիշներ – գանգատվել, քրթմնջալ, քրթմնջել, տրտնջել, տռտռալ, մրմռալ, մըրթմրթալ, մռմռալ, մռթմռթալ, փնթփնթալ. դժգոհել, դժկամակել, դժկամել, թոնթորալ, թունթունալ, մոռմոքալ, մա մշել, ղնդղնդալ, խնթխնթալ, կռլտալ, պռկքտատել, պթպթալ, փորւտատել, վսվսալ, քութքութալ, ժնգալ, լախլխվել, լալխռնել, թաթրտալ, ժնգժնգալ, ճճգոհսղ, դժգոհ լւինել, դժգոհ մնալ

ռուսերեն թարգմանություն – роптать, сетовать

անգլերեն թարգմանությո – lament

անիծել

բացատրություն – անեծք տալ, չարիք մաղթել, չայրույթ՝ ստրջանք հայտնել մի բանի դեմ, դատապարտել

հոմանիշներ – նզովել, բանադրել էգրավորլ, չանչել, փշտռկել, ժանգ վեր ածել, մճիկ հանել, կնդիչը բարձրացնել, դժոխքի բաժին դարձնել, սատանային հանձնել, սատանայի բաժին դարձնել, աստծու երեսից գցել

հականիշներ – օրհնել

ռուսերեն թարգմանություն – клясть, проклинать, проклясть

անգլերեն թարգմանություն – curse,damn,imprecate,execrate,ban

մութ

բացատրություն – մութի և մթան

հոմանիշներ – խավար, աղջամուղջ, մթություն, մթար, գիշեր

հականիշներ – լույս, պարզ, արշալույս

ռուսերեն թարգմանություն – темнота, тьма, мрак

անգլերեն թարգմանություն – dark, dark,fishy

բախտ

բացատրություն – կյանքի հանգամանքներով պայմանավորված վիճակ

հոմանիշներ – ճակատագիր, նախասահմանություն

ռուսերեն թարգմանություն – судьба, рок

անգլերեն թարգմանություն – fortune,lot

համր

բացատրություն – խոսելու ունակությունից զուրկ

հոմանիշներ – անխոս, անբարբառ, լուռումունջ

հականիշներ – խոսուն, ասուն

ռուսերեն թարգմանություն – немой, безмолвный, тихий

անգլերեն թարգմանություն – dumb man

հանդարտ

բացատրություն – խաղաղ, հանգիստ, անդորր

հոմանիշներ – խաղաղ, անդորր, հանգիստ, անխռով, անվրդով, անշարժ, հանդարտիկ, մեղմիկ, մեղմ, կամաց, համր, ծանր, հուշիկ, հեզասահ

հականիշներ – հուզված, խրոխտ, խիստ, թունդ

ռուսերեն թարգմանություն – тихий, спокойный, ровный

անգլերեն թարգմանություն – quiet,peaceful,low

Posted in Հայոց լեզու

Առցանց թեստային աշխատանք Ստուգում — 2

1.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևիցէ, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ

2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթեթալ

3.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն

4.Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)      տզզալ, կանք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)      ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)      Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)      ֆի-ական, խ-ալ, հո-երգություն, բա-ադ

5)      ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ

6)      ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

5.Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուս()յակ, սյունյակ, պայուսակ, Օֆելյայի

6.Տրվածտեքստումքանի՞ուղղագրականսխալկա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

7.Ո՞ր շարք իբոլոր բառերում չի գրվում յ:

1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա

2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ

3. բամ-ա, վերարկու-ի, ծի-ածան, երգե-ի

4. միմ-անց, օվկ-անոս,  միլ-արդ, ժան-ակ

Posted in Հայոց լեզու

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը – Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վանկը հայերենում – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Նոյեմբերի 25-30 – Գործնական աշղատանք

Դերանուններ – գործնական աշխատանք

Ավետիկ Իսահակյան

Համանուն և հարանուն բառեր – Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Մայրենի լեզու – գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ – Գործնական աշղատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ – Գործնական աշղատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ – Գործնական աշղատանք