Posted in Ֆիզիկա

Առցանց ուսուցում ՝ ապրիլի 6-10: Ֆիզիկա լուսանկարչական ապարատը և մարդու աչքը

Լույսի կենդանի ընդունիչը աչքն է։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Մարդու աչքն իր կառուցվածքով հիշեցնում է լուսանկարչական ապարատը։

Արտաքին աչքը ծածկված է թաղանտով, որի առջևի մասը թափանցիկ է, և կոչվում է եղջերաթաղանթ։ Եղջերաթաղանթի հտեվում տեղավորված է թափանցիկ մարմին՝ ակնաբյուրեղը, որնիր ձևով նման է հավաքող ոսպնյակին։ Աչքի ներքին շերտը ցանցաթաղանթն է։ Այն տեսողական նյարդի մանրագույն ճյուղավորումներ պարունակող թաղանթ է։

Աչքի տեսողական կառուցվածքը։

Մարդկային աչքի մասեր:

Լուսանկարչական ապարատը կազմված է փակ, անթապանց պատերով խցիկից և օբյեկտիվից։ Վերջինս լուսանկարչական ապարատի <<աչքն>> է և մի քանի ոսպնյակների համակցուրյուն է։ Անցնելով օբյեկտիվի միջով՝ լույսի ճառագայթները լուսազգայուն թաղանթով պատված ֆոտոժապավենի վրա <<տպում>> են նկարահանվող առռարկայի իրական, շրջված և փոքրացված պատկերը։

Օպտիկական համակարգեր

Օպտիկական տարրերի՝ ոսպնյակների, պրիզմաների, թիթեղների, հայելիների և այլն համախումբ։ Այդ տարրերը համակցվում են միմյանց հետ որոշակի կերպով՝ օպտիկական պատկերներ ստանալու կամ լույսի աղբյուրից եկող լուսային հոսքը փոխակերպելու համար։ Օպտիկական համակարգերը օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքերի պարտադիր մասն են։

Օպտիկական սարքեր, սարքեր, որոնք օպտիկական համակարգերի միջոցով ձևափոխում են աղբյուրից եկող օպտիկական տիրույթի լուսային ճառագայթների փունջը։ Օպտիկական սարքերում օպտիկական տարրերը միշտ զուգակցվում են մեխանիկական հարմարանքների հետ, որոնք ապահովում են օպտիկական համակարգի շարժական հանգույցների աշխատանքը։

Ըստ առաջադրված խնդրի բնույթի՝ տարբերում են առարկաների պատկերները գրանցող կամ խոշորացված չափերով էկրանի վրա արտապատկերող սարքեր (լուսանկարչական ապարատ, կինոնկարահանման ապարատ, կինոպրոյեկցիոն ապարատ, պրոյեկցիոն սարք և այլն), փոքր չափերի առարկաները դիտելու սարքեր, խոշոր չափերի, բայց մեծ հեռավորության վրա գտնվող առարկաները դիտելու սարքեր, ինտերֆերենցիոն և դիֆրակցիոն սարքեր, լույսի ուժը, գույնը, լույսի աղբյուրի պայծառությունը և ջերմաստիճանը չափող լուսաչափական սարքեր և պիրոմետրեր, սպեկտրային սարքեր, բևեռացման սարքեր և այլն։ Օպտիկական սարքերի մեծ խումբ են կազմում նաև օպտիկական չափիչ սարքերը։