Posted in էկոլոգիա

Աղետներ․ Դրանց ազդեցությունը էկոլոգիայի վրա


Մարդկությունը հին ժամանակներից իվեր փորձել է ինչ-որ կերպ պայքարել բնական աղետների դեմ։ Մարդկության զարգացմանը զուգընթաց աճել են նաև աղետների տեսակները, որոնցից շատերը տեղի են ունենում մարդկանց պատճառով։ Եթե նախնադարյան մարդը ստիպված պայքարում էր միայն բնական աղետների դեմ՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ և այլն, և փորձում էր ապրել բնության հետ ներդաշնակ՝ հնարավորինս չվնասելով այն, ապա այժմ ժամանակակից մարդը ամեն ինչ հարմարեցնում է իր քմահաճույքներին, փորձում է բնությունից վերցնել առավելագույնը, փոխարենը՝ ոչինչ չվերադարձնելով նրան, աղտոտում է այն։ Բնությունը՝չհանդուրժելով մարդկանց չարաշահումները, ժամանակ առ ժամանակ դաժան դասեր է տալիս նրան աղետների տեսքով։ Կան մարդիկ, ովքեր տեսնելով այս ամենը հետևություններ են անում և փորձում ինչ-որ կերպ պահպանել բնությունը, որպեսզի չկրկնվեն մարդկության պատճառով տեղի ունեցող աղետները։

Բացվում են գործարաններ, որոնք աղտոտում են օդը, արտանետում են թափոններ, որոնք քայքայելու համար բնությանը պահանջվում է դարեր։ Հայտնաբերվեց նավթը և գազը, որը փոխեց մոլորակի էկոլոգիական տեսքը։ Մի կողմից այն մարդկանց առջև բացեց թռիչքի հնարավորությունը, արագություն հաղորդեց մարդկանց կյանքին՝ դարձրեց այն ավելի բարեկեցիկ, մյուս կողմից դարձավ աղետների հիմնական պատճառը, ընդհուպ մինչև պատերազմների հանգեցրեց։

Այժմ ներկայացնեմ աղետների տեսակները։

․Երկրաբանական աղետներ՝ երկրաշարժ, հրաբուխ, ձնահոսք։

ArmDay.am | Ֆրանսիական Ռեյունիոն կղզում հրաբխի ժայթքում է սկսվել

․Սելավներ՝ կրային ժայթքում, քարաթափում, սողանքներ։

Սարսափելի սողանքներ Ճապոնիայում` ուժեղ երկրաշարժից հետո  (տեսանյութ)(լուսանկարներ)

․Հիդրոլոգիական աղետներ՝ ջրհեղեղ, ցունամի։

Ցունամի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

․Հրդեհներ՝ անտառային հրդեհ, տորֆային հրդեհ։

Untitled

․Օդային զանգվածների շարժումը եղանակային արտակարգ իրավիճակներում՝ մրրիկ, ցիկլոն, կարկուտ, ամպրոպ, երաշտ։

Ատոմային պայթյուն հիշեցնող մրրիկ (լուսանկար, տեսանյութ) - Լուրեր Հայաստանից

Իմ համար առավել սարսափելի է երկրաշարժը, որից միաժամանակ կարող են առաջանալ մի շարք աղետներ՝ հրաբխի ժայթքում, ցունամի(եթե ջրի մոտ է տեղի ունեցել), հրդեհներ, մրրիկներ, սողանքներ։ Այս ամենը շատ լուրջ հետևանքներ է թողնում էկոլոգիայի վրա, օրինակ Ճապոնիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժը, որի հետևանքով առաջացավ հսկայական ցունամի և պայթեց ատոմակայանը։ Վերջինիս հետևանքով տուժեց ջրային աշխարհը։ Մինչև վերջերս այդ տարածքում ծովամթերքի որսը արգելված էր բարձր ռադիացիայի պատճառով։

Սրանք բնական աղետներն էին։ Իսկ հիմա խոսենք մարդկանց պատճառով տեղի ունեցող աղետների մասին(մարդածին աղետներ)։ Դրանցից են․

Գործարաններից թափոնների արտանետում, օդի աղտոտում ; երկրի ընդերքից օգտվելու արդյունքում առաջացած թափոնների արտանետումը ; պոլիէթիլենային հումքից արտադրված իրերի արտանետումը, որոնցից հիմնականում տուժում է ջրային կենդանական աշխարհը ; և վերջապես ռազմական տեխնիկայի կիրառումը։

Հողի աղտոտում. Ի՞նչ է կապված և ինչն է վտանգավոր: - Օգտակար խորհուրդներ -  2020

Այսպես անվերջ կարելի է թվարկել մարդկանց պատճառով առաջացող աղետները, որոնք վերացնում են բնությունը և պատճառ դառնում նոր աղետների՝ համաճարակների տեսքով։

Posted in Գրականություն

Ավետիք Իսահակյան

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մեծերը Իսահակյանի մասին

Խ. ԷԼ ԱՍԱԴԻ – Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:

Խ. ԴՈ ՍՈՍԱ – Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու:

Ա. ԴԻՄՇԻՑ – Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը:

Posted in Գրականություն

Իմ Կոմիտասը

Կոմիտաս․

<< Հայ գեղջուկ երգերը հողում թաղված ադամանդների են նման․ դրանք պետք է խորքերից հանել, մաքրել, հղկել, փայլեցնել >>։

Կոմիտասի մասին.

Կոմիտասը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։ 1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։ 1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ:

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ: Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։ 1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: Կոմիտասը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Պարույր Սևակը Կոմիտասի մասին.

Պարույր Սևակը ասում էր, որ Կոմիտասը մեր երաժշտական լեզվի համար արել է նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:

«Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»։

Վահան Թոթովենցը Կոմիտասի մասին

<< Վոչինչ ինձ այնպես չի հուզում, ինչպես Կոմիտասի երգը։ Գլուխ եմ խոնարհում Բեթհովենի և Մոցարտի առջև․ երկուսն էլ ինձ համար երաժշտության բարձրագույն հասկացողություններ են։ Բայս կոմիտասն ուրիշ աշխարհից է, անփողարինելիություն՝ ինչպես մարդու մանկությունը, ծնողները, մի խոսքով՝ այն բոլորը, ինչ կյանքում մեկ անգամ է տրվում >>։

Posted in Հայոց լեզու

Բարդություններ

1․Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում:

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև – արևամուտ, արևակեզ, արևահամ, արևայրրուք, արևափայլ։

Լույս – լուսարձակ, լուսամուտ, լուսապայծառ, լուսապսակ, լուսատենչ։

Հող – հողածին, հողախառնուրդ, հողամաս, հողատարածք, հողաշերտ։

Ջուր – ջրածին, ջրամբար, ջրակայուն, ջրմուղ, ջրհոս։

Նկար – նկարազարդ, մանրանկար, հեռանկար, լուսանկար, դիմանկար։

3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական, վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Հնչյունափոխված – բարակ-մարակ , պարապ-սարապ , աման-չաման , առոք-փառոք , մանր-մունր, փոքր-մոքր , այլունփայլուն , մարդ-մուրդ

Կրկնավոր – արագ-արագ , հեռու-հեռու , քուլա-քուլա , տեղ-տեղ , զույգ-զույգ , խումբ-խումբ

Հնչյունափոխված – Մթնշաղին բարակ-մարակ մի ստվեր երևաց ծերունու աչքորին։

Ճամբարում տղաներից մեկը՝ պարապ-սարապ խարույկի մոտ նստած, պայտով կրակն էր բզբզում։

Թոռնիկը անզգուշորեն կոտրեց տատիկի սպասքապահարանի ողջ աման-չամանը։

Կրկնավոր – Վարդանը՝իմանալով պատերազմի մասին, արագ-արագ մեկնեց մարտի դաշտ։

Հեռու-հեռու՝լեռներից այնկողմ, կար մի հրաշագեղ ամրեց։

Եղանակի տեսությամբ հայտնեցին, որ տեղ-տեղ անձրև է գալու։

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց գծագրական

նախածանց-արմատ-վերջածանց տկարություն

արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց օգտակարություն

արմատ-արմատ կատվազգի

արմատ-վերջածանց-վերջածանց բնականաբար

նախածանց-հոդակապ-արմատ ապաշնորհ

արմատ-հոդակապ-արմատ մեղվաբույն

6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:

տառային – ԱԳԼՃԿ(Ավտոգազալցաճնշակայան) , ԲՈՒՀ(Բարձրագույն ՈՒսումնական Հաստատություն) , ՀՀ(Հայաստանի Հանրապետություն) , ԶԼՄ(Զանգվածային Լրատվական Միջոց), ԼՂՀ(Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) , ՀԵԿ(Հիդրոելեկտրակայան) , ՀՈՒԽ(Համակարգչային ուսուցողական Խաղեր) , ԿԳՆ(Կրթության և գիտության նախարարություն) , ԲՈՀ(Բարձրագույն որակավորման հանձնաժողով) , ԿԱԻ(Կրթության Ազգային Ինստիտուտ) , ՀՊՏՀ(Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան) , ԱԳՆ(Արտաքին Գործերի Նախարարություն), ԱԺ(Ազգային Ժողով) , ՀՅԴ(Հայ Յեղափոխական Դաշնակցություն)

բառամասային – ուսմասվար(ուսումնական մասի վարող), ուսղեկ(ուսումնական ղեկավար) , դասղեկ(դասարանի ղեկավար)

խառը – ԱրմենիաԲԿ(Արմենիա բժշկական կենտրոն) , ՇամբՀԵԿ(Շամբի հիդրոելեկտրակայան) , ՍևանՀԵԿ(Սևանի հիդրոելեկտրակայան)

Posted in Քիմիա

Օքսիդներ

Սահմանում

Օքսիդները երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։ Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

Դասակարգում

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Հիմնային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Հիմքեր. դրանք մետաղների օքսիդներ են, օրինակ՝ Na2O, K2O, CaO, Fe2O3։

Թթվային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Թթուներ. դրանք էլ ոչ մետաղների օքսիդներն են, օրինակ՝ N2O3, P2O5, Cl2O7, Mn2O7։

Երկդիմի են այն օքսիդները, որոնք կարող են փոխազդել թե թթուների, թե հիմքերի հետ.դրանք բոլորը համեմատաբար պասիվ մետաղների օքսիդներ են, ինչպես ZnO, FeO, Al2O3 օքսիդները։

Աղ չեն առաջացնում այն օքսիդները, որոնք չեն փոխազդում ոչ թթուների, ոչ հիմքերի հետ.դրանք ոչ մետաղների օքսիդներ են, ինչպես՝ NO, N2O, CO և այլն։

Անվանակարգում

օքսիդները անվանվում են «օքսիդ» բառով և քիմիական տարրի սեռական հոլովով. օրինակ՝ Na2O նատրիումի օքսիդ, Al2O3 ալյումինի օքսիդ։ Եթե տարրը ունի փոփոխական օքսիդացման աստիճան, ապա օքսիդի անվանման կողքին առանց բացատանիշի, փակագծերի մեջ նշվում է նրա օքսիդացման աստիճանը։ Օրինակ՝ Cu2О պղնձի օքսիդ(I), CuO պղնձի օքսիդ(II), FeO երկաթի օքսիդ(II), Fe2О3 երկաթի օքսիդ(III), Cl2O7 քլորի օքսիդ(VII)։

Կախված օքսիդում թթվածնի ատոմների թվից, դրանք կարող են ունենալ տարբեր անվանումներ։ Օրինակ, եթե պարունակում է մեկ ատոմ թթվածին, ապա անվանում են մոնօքսիդ, եթե երկու, ապա երկօքսիդ, իսկ եթե երեք, ապա՝ եռօքսիդ։ Օրինակ՝ ածխածնի մոնօքսիդ CO, ածխածնի երկօքսիդ СО2, ծծմբի եռօքսիդ SO3։

Ստացումը

Պարզ նյութի և թթվածնի փոխազդեցություն

S + O2 —-> SO2

2Cu + O2 —-> 2CuO

Անլուծելի հիմքը տաքացնելով քայքայելիս՝

Fe(OH)2 —-> FeO + H2O

Cu(OH)2 —-> CuO + H2O

Անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս՝

H2SiO3 —-> SiO2 + H2O

H2CO3 —-> CO2 + H2O

Որոշ աղեր քայքայելիս՝

CaCO3 —-> CaO + CO2

MgCO3 —-> MgO + CO2

Որոշ օքսիդներ այրելիս՝

2CO + O2 —-> 2CO2

2SO2 + O2 —-> 2SO3

Քիմիական հատկություններ

Թթվային և հիմնային օքսիդները փոխազդում են ջրի հետ համապատասխանաբար թթուներ և հիմքեր առաջացնելով՝

CaO + H2O —-> Ca(OH)2

SO3 + H2O —-> H2SO4

Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ և առաջացնում աղ և ջուր՝

Na2O + H2SO4 —-> Na2SO4 + H2O

CaO + 2HCl —-> CaCl2 + H2O

Fe2O3 + 2H3PO4 —-> 2FePO4 + 3H2O

թթվային օքսիդները փոխազդում են հիմքերի հետ՝դարձյալ աղ և ջուր առաջացնելով՝

2KOH + SO3 —-> K2SO4 + H2O

Fe(OH)2 + N2O5 —-> Fe(NO3)2 + H2O

Թթվային և հիմնային օքսիդները կարող են փոխազդել իրար հետ՝ նույն արգասիքները առաջացնելով՝

CaO + SO3 —-> CaSO4

Na2O + N2O5 —-> 2NaNO3

Երկդիմի օքսիդները փոխազդում են ՛և թթուների ՛և հիմքերի հետ՝

ZnO + H2SO4 —-> ZnSO4 + H2O

ZnO + 2NaOH —-> Na2ZnO2 + H2O

Աղ չառաջացնող օքսիդները կարելի է այրել և ստանալ նոր օքսիդ.

2CO + O2 —-> 2CO2

2SO2 + O2 —-> 2SO3

Posted in Քիմիա

Թեմատիկ հարցեր

1․ Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում

Պետք է պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս։

2․ Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք

Ֆիզիկական , Քիմիական , Ֆիզիոլոգիական։

3․ Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք

Ֆիզիկական , Քիմիական , Ֆիզիկաքիմիական։

4․ Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա

Գույնի փոփոխություն, Ջերմության անջատում կամ կլանում, Նստվածքի առաջացում կամ կլանում, գազի անջատում կամ կլանում։

5․ Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք

Մագնիսի ներգործությամբ, ֆիլտրում, շոգեացում, բաժանիչ ձագար, թորում, պարզեցում, ցենտրիֆուգում։

6․ Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ:

Մագուր նյութերը բաղկացած են միևնույն տարրի ատոմներից։

7․ Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից

Քիմիական երևույթը նյութերի փոխազդեցությունն է միմյանց հետ։ Քիմիականն երևույթների ժամանակ առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկական , քիմիական , ֆիզիոլոգիական հատկություններով, իսկ ֆիզիկական երևույթների ժամանակ՝ ոչ։

8․ Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական

Քիմիական։

9․ Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է

Նյութը չի անհետանում։ Առաջանում է նոր նյութ։

10․ Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի բոցի  պայծառությունը  տարբեր  է

11․ Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով

12․ Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները

13․ Ինչպե՞ս կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

Posted in Քիմիա

Ինքնուրույն գործնական աշխատանք

Քարաղից մաքուր կերակրի աղ ստանալը։

1․ Քարաղը մանրացրեցի (ջրում հեշտ լուծվելու համար) և վրան ջուր ավելացրեցի։ Քարաղի մեջ պարունակվող կերակրի աղը լուծվեց ջրում իսկ ավազը, կավը և չլուծվող աղերը նստեցին ջրի հատակին(դրանց խտությունը մեծ է ջրի խտությունից)։

2․ Այնուհետև կատարեցի նստվածքազատում, պարզվածքազատում․ լուծույթը լցրեցի ուրիշ բաժակի մեջ, իսկ նստվածքը մնաց 1-ին բաժակում։

3․ Ստացված լուծույթը ֆիլտրեցի չսոսնձված թղթով, քանի որ լուծույթը պղտոր էր։

4․ Այնուհետև լուծույթը՝ լցնելով հրակայուն ապսեի մեջ, տեղադրեցի սպիրտայրոցի վերևը, մինչև եռալը(կատարեցի շոգեացում)։ Երբ լուծույթը սկեց եռալ և ապսեր պատերին աղի նստվածք առաջացավ ես անյատեցի սպիրտայրոցը և թողեցի վոր լուծույթը սառի։ Երբ լուծույթը սառեց, պատերին ազի բյուրեղիկներ առաջացան։ Այնուհետև ջուր լցրեցի բաժակի մեջ և մնաց միայն կերայրի աղի բյուրեղիկները(կատարեցի բյուրեղացում

Ձեթի և ջրի խառնուրդի բաժանումը։

1․ Ձեթի և ջրի խառնուրդը լցրեցի բաժանիչ ձագարի մեջ և սպասեցի վոր ձեթը նստի ջրի երեսին։

2․ Այնուհետև բաժանիչ ձագարի խողովակը բացելով լցրեցի բաժակի մեջ։ Երբ ջուրը վերջացավ, փակեցի խողովակը։ Այսպիսով ջուրը լցվեց բաժակի մեջ, իսկ ձեթը մնաց բաժանիչ ձագարի մեջ (կատարեցի խառնուրդի բաժանում բաժանիչ ձագարով

Posted in Քիմիա

Ինքնաստուգման առաջադրանքներ՝ «Կրկնողություն»

  1. Ո՞ր   շարքում է գրված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.   ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ,   սառցե դղյակ.

1)3                        2)  6                3)  4     4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
    1)
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
   4)
 սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4.  Ինչպիսի՞ագրեգատայի վիճակում կարող է գտնվել սնդիկը.                        

1)  միայն պինդ  վիճակ

2)   միայն  գազային վիճակում

3)  միայն  հեղուկ  վիճակում

4)  բոլոր  երեք  վիճակներում

  1. Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                                 2) 9,65գ                          3) 3,86գ                            4) 1,93գ

  1. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                              3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  1. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու  աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O , BaO , CO2 , Al2O3 , MgO , SO3Ca(OH)2 , Fe(OH)2 , NaOH , Al(OH)3 HNO3 , HCl, H2SO4 , H3PO4AgNO3 , NaHCO3 , K2SiO3 , NaCl , CaCl2 , CuSO4
  1. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)
  K, Na, P, Fe, C

  1. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4) 
     միայն պրոտոններից
  2. Բնութագրեք հետևյալ տարրի՝ նատրիում (Na), ածխածին (C), ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը – Na , C
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z = Na – 11 , C – 6
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) – Na – 11. 12. 11 , C – 6. 6. 6.
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը – Na – 3 , C – 2

C – 1 , Na – 2

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

C – 4-րորդ խումբ, A – ենթախումբ, արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը – 2 Na – 1-ին խումբ, A – ենթախումբ, արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը – 2

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների) – ?

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական – Na – մետաղական , C – ոչ մետաղական

 թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ – C – CH4 , C6H6 , C , CaCO3

ժ)  Կատարեք հաշվարկներ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները (օքսիդում):

m0(C) = 1.99 . 10-23 գ , Mr(CO2) = 44 , m(C) : m(O) = 3 : 8 , W(C) = 27.27% , W(O) = 72.73% X(C) = 33.33% , X(O) = 66.67%

m0(Na) = 3.81 . 10-23գ , Mr(Na2O) = 62 , m(Na) : m(O) = 23 : 8 , W(Na) = 74.2% , W(O) = = 25.8% , X(Na) = 66.67% , X(O) = 33.33%

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
ա) բնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ
բ) ջրում լավ  լուծվող պինդ  նյութ
գ) մետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ
դ) ջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ
ա) քացախաթթու
բ) սախարոզ
գ) յոդ
դ) թթվածին     
  1. Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.
  • Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  • Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են:
  • Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  • Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  • Ըստ CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  • Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:
123456
 Ճիշտ  է##
 սխալ  է####
 չգիտեմ
  1. Համապատասխանեցրեք քիմիական  տարրի  նշանը,  դրա  բարձրագույն  օքսիդի  հիդրատի  ընդհանուր  բանաձևը   և  հիդրատում  տարրի  օքսիդացման  աստիճանը.
Տարրի  քիմիական            նշան                   Օքսիդի  հիդրատի                    ընդհանուր               բանաձև    Տարրի  օքսիդացման        աստիճանը
          ա)  Cu          բ)   Li          գ)  Al          դ)  S         ե)  N1)  ROH        2)  R(OH)2       3)  H2RO4       4) H3RO3       5)  HRO3     Ա) +3     Բ)  +1    Գ)  +4    Դ)  +2    Ե)  +6Զ)  +5

Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.                                                                                  1)  ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե                                          3)  ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ

       2)   ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ                                        4)  ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

  1. Համապատասխանեցրեք թթվի  անվանումը,  դրանում  ֆոսֆորի  օքսիդացման  աստիճանը  և  էլեկտրոնային  բանաձևը.
       Թթվի  անվանումը   Ֆոսֆորի  օքսիդացմանաստիճանը       Ֆոսֆորի  ատոմի    էլեկտրոնային  բանաձևը
  ա)  օրթոֆոսֆորական  բ)  ֆոսֆորային  գ)  մետաֆոսֆորական  դ)  երկֆոսֆորական           1)   0           2)   +1           3)   +3           4)   +5           5)  —1           6)  -3        Ա) 1s22s1        Բ) 1s22s22p63s2        Գ) 1s22s22p1        Դ) 1s22s2Ե) 1s22s22p6

Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.

1)  ա4Բ, բ3Բ, գ4Ե, դ4Դ                                                 3)  ա1Ա, բ6Ա, գ4Ե, դ2Դ                         

2)  ա4Ե, բ2Ա, գ1Ա, դ5Գ                                                4)  ա4Ե, բ3Բ, գ4Ե, դ4Ե

16. Տարրի  RO2  բանաձևով  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը 72,73    %  է:

ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  կարգաթիվը: 6.

բ)   Որքա՞ն  է   RO2  օքսիդի  մեկ  մոլի  հետ  փոխազդած  կալիումի  հիդրօքսիդի 28 % զանգվածային  բաժնով  լուծույթի  առավելագույն  զանգվածը:

Posted in Հայոց լեզու

Բառակազմություն․ Գործնական քերականություն

1․ Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց – Անհայտ, տգետ, չկամ, անհարմար, ապաշնորհ, անթիվ։

Վերջածանց – Խնձորենի, մթերային, անհոգաբար, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք։

Թե՛ նախածանց, թե՛ վերջածանց – Անմտություն, անհավատալի, ներգրավում, դժգոհություն։