1.Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշելով յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Cu(OH)2, Na3PO4, NO2, FeO Al(OH)3, Ca(NO3)2, Ba(HCO3)2, HNO2, NH4OH, KClO3, FeBr3, HCl, CO2, NaAlO2, Fe(OH)2, BaO, KI, H2S, CaSiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, KHS, CaOCl2, (NH4)2SO4, Na2KPO4
Օքսիդ | Հիմք | Թթու | Աղ |
Na2O(նատրիումի օքսիդ) ; NO2(ազոտի (IV) օքսիդ) ; FeO(երկաթի (II) օքսիդ) ; CO2(ածխածնի (IV) օքսիդ) ; BaO(բարիումի օքսիդ) ; MgO(մագնեզիումի օքսիդ) ; SO3(ծծմբի (VI) օքսիդ) | Cu(OH)2(պղնձի (II) հիդրօքսիդ) ; Al(OH)3(ալյումինի հիդրօքսիդ) ; Fe(OH)2(երկաթի (II) հիդրօքսիդ) ; NaOH(նատրիումի հիդրոքսիդ) ; NH4OH(ամոնիումի հիդրօքսիդ) | HNO3(ազոտական թթու) ; HNO2(ազոտային թթու) ; HCl(քլորաջրածնական թթու) ; H2S(ծծմբաջրածնական թթու) ; H2SO4(ծծմբական թթու) ; H3PO4(ֆոսֆորական թթու) | Na3PO4(նատրյումի ֆոսֆատ) ; Ca(NO3)2(կալցիումի նիտրատ) ; Ba(HCO3)2(բարիումի հիդրոկարբոնատ) ; KClO3(կալիումի քլորատ) ; FeBr3(երկաթի (III) բրոմիդ) ; NaAlO2(նատրիումի ալյումինատ) ; Kl(կալիումի յոդիդ) ; CaSiO3(կալցիումի սիլիկատ) ; NaCl(նատրիումի քլորիդ) ; KHS(կալիումի հիդրոսուլֆիդ) ; CaOCl2(կալցիումի քլորիդ-հիպոքլորիտ) ; (NH4)2SO4(ամոնիումի սուլֆատ) ; Na2KPO4(նատրիում-կալիումի ֆոսֆատ) |
2. Ո՞ր շարքում են գրված միայն թթվային օքսիդների բանաձևեր.
1) CO2, Mn2O7, P2O5, NO2
2) Al2O3, K2O, SO3, CrO
3) FeO, P2O3, N2O, BaO
4) CrO3, CO, SrO, Cs2O
3. Ո՞ր պնդումն է ճիշտ ամֆոտեր (երկդիմի) օքսիդների համար.
1) փոխազդում են միայն հիմքերի հետ
2) փոխազդում են միայն թթուների հետ
3) փոխազդում են և’ հիմքերի, և’ թթուների հետ
4) չեն փոխազդում ո’չ հիմքերի, ո’չ թթուների հետ
4. Հետևյալ նյութերից համապատասխան պայմաններում որո՞նք կփոխազդեն ալյումինի
օքսիդի հետ. ա) K2SO4բ) H2Oգ) KOHդ) Na2CO3
1) ա, բ 2) գ, դ 3) ա, գ 4) բ,դ
5. Որքա՞ն է Al2O3 –ի զանգվածը (գ), որում պարունակվում են 3,74 . 1022 թվով ատոմներ.
1) 1,18 2) 1,27 3) 11,8 4) 12,7
6. Ո՞ր նյութերի 8,428 • 1023 թվով մոլեկուլների զանգվածն է 56 գ .
ա) MgO բ) CaO գ) NaOH դ) CuO
1) բ,դ 2) ա,բ 3) ա,գ, 4) գ,դ
7. NaOH, H2SO4, Al(OH)3, Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3 միացություններից մի քանիսը հնարավոր է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի միացումով: Որքա՞ն է հնարավոր ռեակցիաների հավասարումնեի գործակիցների գումարը.
1) 10 2) 25 3) 4 4) 6
8. Որո՞նք են ոչմետաղ —> թթվային օքսիդ —> թթու —> աղ ծագումնաբանական կապն արտահայտող փոխարկումների շղթայում համապատասխան ռեակցիաների հավասարումների ձախ մասերը` ըստ իրականացման հերթականության.
ա) SO2 + H2O = դ) H2SO3 + CaO =
բ) S + O2 = ե) SO2 + CaO =
գ) S + H2O =
1) բ, ե, դ 2) բ, ա, դ 3) գ, դ, ե 4) ե, ա, գ
9․ Ջրածին ստանալու համար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում. 1) խիտ H2SO4 2) նոսր H2SO4 3) խիտ HNO3 4) նոսր HNO3
10․ R մետաղը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ, որում մետաղի զանգվածային բաժինը 52,94 % է: Հայտնի է, որ այդ մետաղի իոնում պրոտոնների և էլեկտրոնների թվերի տարբերությունը 3 է: Որքա՞ն է R տարրի կարգաթիվը.
1) 20 3) 13 4) 12
11. Ո՞ր շարքի բոլոր նյութերն են փոխազդում կալիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի
հետ. 1) FeO, CrO3, HClO 3) ZnO, HClO4, MgO
2) KCl, SO2, CO2 4) FeCl3, ZnO, Mn2O7
12. Հետևյալ նյութերից ` HNO3, CaO, CuSO4, Ca(OH)2, P2O5 որո՞նք կփոխազդեն նատրիումի հիդրօքսիդի հետ` առաջացնելով չեզոք աղեր. Ճիշտ պատասխանը` բոլոր հնարավոր ռեակցիաների գործակիցների գումարն է.
1) 20 2) 21 3) 25 4) 26
13. Նշված քանակներով ո՞ր զույգ նյութերի փոխազդեցությունից լուծույթում
միաժամանակ առկա կլինեն երեք տարբեր աղեր.
1) 1մոլ P2O5 և 2,5մոլ NaOH 3) 1մոլ H3PO4 և 2,2 մոլ KOH
2) 1մոլ K2SO3 և 0,5 մոլ HCl 4) 0,2 մոլ NaOH և 0,3 մոլ P2O5
14. Արծաթի նիտրատի, ամոնիումի նիտրատի և կարբոնատի խառնուրդը շիկացրել են և
անջատված գազերը հաջորդաբար անցկացրել նախ ավելցուկով վերցրած կալիումի
հիդրօքսիդի, ապա ծծնբական թթվի լուծույթներով: Որքա՞ն է երկու լուծույթներով
անցկացնելուց հետո չկլանված գազերի մոլային զանգվածների(գ/մոլ) գումարը.
1) 66 2) 44 3) 76 4) 50
15. 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4 գ ջրում: Որքա՞ն է նյութի զանգվածային
բաժինը (%) ստացված լուծույթում.
1) 20 2) 80 3) 25 4) 60
16.Համապատասխանեցրեք քիմիական տարրի նշանը, դրա բարձրագույն օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձևը և հիդրատում տարրի օքսիդացման աստիճանը.
Տարրի քիմիական նշան | Օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձև | Տարրի օքսիդացման աստիճանը |
ա) Cu բ) Li գ) Al դ) S ե) N | 1) ROH 2) R(OH)2 3) H2RO4 4) H3RO3 5) HRO3 | Ա) +3 Բ) +1 Գ) +4 Դ) +2 Ե) +6 Զ) +5 |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
- ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե 3) ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ
2) ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ 4) ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ
17.Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաների ո՞ր տեսակին են համապատասխանում .
1) միացման, տեղակալման, փոխանակման
2) միացման, միացման, փոխանակման
3) փոխանակման, տեղակալման, միացման
4) միացման, փոխանակման, տեղակալման
18. 0,4 մոլ մետաղական նատրիումը փոխազդեցության մեջ են դրել 186,6 մլ ջրի հետ:
Որքա՞ն է հիմքի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում.
- 12,2 2) 8,19 3) 7,39 4) 8,57
19. Կալցիումը փոխազդել է 915,5 մլ ջրի հետ, և առաջացել է ստացված նյութի 2 %
զանգվածային բաժնով լուծույթ: Որքա՞ն է փոխազդած կալցիումի զանգվածը(գ).
1) 8 2) 4 3) 10 4) 20
20. Որոշակի ծավալով ջրում լուծել են 224 գ չհանգած կիր և ստացված սուսպենզիայի մեջ բաց թողել այնքան ածխածնի (lV) օքսիդ, որ համակարգում նստվածք չմնա:
Որքա՞ն է ծախսված ածխածնի (lV) օքսիդի զանգվածը(գ).
1) 352 2) 88 3) 440 4) 608
21. Մետաղի (III) օքսիդի 30,6 գրամում պարունակվում է նույնքան թթվածնի ատոմ, որքան ատոմ պարունակվում է նույն մետաղի 21,3 գ նիտրատում: Ո՞րն է այդ մետաղի կարգաթիվը.
1) 21 2) 27 3) 13 4) 11
22. Բերված օքսիդների զույգերից որո՞նք են փոխազդում միմյանց հետ. 1). Na2O և N2O5,
2). BaO և CO2, 3). Na2O և FeO, 4). Na2O և Al2O3, 5). SiO2 և P2O5, 6). Na2O և CaO
Ճիշտ պատասխանը` փոխազդող զույգերի համարներն են.
1) 2,3 2) 1,2,4 3) 2,5,6 4) 1,2,5,6
23. Հնգավալենտ տարրի օքսիդի և նույն տարրի բրոմիդի մոլային զանգվածների
հարաբերությունը 1 : 3,035 է: Որքա՞ն է պրոտոնների թիվն այդ տարրի ատոմի
միջուկում. 1) 14 2) 7 3) 33 4) 15
24. Ո՞ր պնդումներն են ճիշտ ազոտական թթվի համար.
ա) ջրային լուծույթում դիսոցված է
բ) դրա աղերը կոչվում են նիտրատներ
գ) փոխազդում է հիմքերի հետ
դ) լակմուսը ներկում է կապույտ
ե) փոխազդում է մետաղների հետ առանց ջրածնի անջատման
զ) չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, գ, դ, ե 3) ա, բ, գ, ե 4) գ, դ, ե, զ
25. Որքա՞ն է նստվածքի զանգվածը, որը առաջանում է ածխածնի(IV) օքսիդից և ծծմբի(IV)
օքսիդից բաղկացած 2,8 լ (ն.պ.) խառնուրդը ավելցուկով վերցրած կրաջրի մեջ
անցկացնելիս, եթե խառնուրդում ծծմբի 1 ատոմին բաժին է ընկնում թթվածնի 10 ատոմ.
1) 10 2) 30 3) 13 4) 21
26.Համապատասխանեցրե՛ք թթվի անվանումը, դրանում ֆոսֆորի օքսիդացման աստիճանը և էլեկտրոնային բանաձևը.
Թթվի անվանումը | Ֆոսֆորի օքսիդացման աստիճանը | Ֆոսֆորի ատոմի էլեկտրոնային բանաձևը |
ա) օրթոֆոսֆորական բ) ֆոսֆորային գ) մետաֆոսֆորական դ) երկֆոսֆորական | 1) 0 2) +1 3) +3 4) +5 5) —1 6) -3 | Ա) 1s22s1 Բ) 1s22s22p63s2 Գ) 1s22s22p1 Դ) 1s22s2 Ե) 1s22s22p6 |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա4Բ, բ3Բ, գ4Ե, դ4Դ 3) ա1Ա, բ6Ա, գ4Ե, դ2Դ
2) ա4Ե, բ2Ա, գ1Ա, դ5Գ 4) ա4Ե, բ3Բ, գ4Ե, դ4Ե
27.Կալիումի և պղնձի նիտրատների հավասարամոլային խառնուրդը շիկացրել են մինչև աղերի լրիվ քայքայվելը և ստացված գազային խառնուրդն անցկացրել են ալկալու լուծույթով: Ինչպե՞ս է փոխվել գազային խառնուրդի ծավալը.
1) փոքրացել է 5 անգամ 3) փոքրացել է 3 անգամ
2) փոքրացել է 6 անգամ 4) չի փոփոխվել
28. Ծծմբական թթվի 37,5 % զանգվածային բաժնով 400 գ լուծույթից գոլորշացմամբ 100 գ ջուր է հեռացվել: Որքա՞ն է ծծմբական թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում.
1) 50 2) 30 3) 62 4) 75
29. Ի՞նչ զանգվածով (գ) պինդ մնացորդ կստացվի 32,4գ կալցիումի հիդրոկարբոնատը
1000 OC մինչև հաստատուն զանգված շիկացնելիս.
1) 1,12 2) 5,6 3) 11,2 4) 20
30. Համապատասխանեցրեք ռեակցիայի տեսակը, հավասարման ձախ մասի ուրվագիրը
և վերջանյութի կամ վերջանյութերից մեկի բնորոշ հատկանիշը.
Ռեակցիայի տեսակ | Հավասրման ուրվագիր | Վերջանյութի հատկանիշ |
ա) Միացման բ) Քայքայման գ) Տեղակալման դ) Փոխանակման | 1) CuO + HNO3 —> 2) KClO3 MnO2 > 3) CaCO3 + CO2 + H2O—> 4) Cu + AgNO3 —> | Ա) մետաղ Բ) աղ (կապույտ լուծույթ) Գ) գազ Դ) թթվային աղ |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա3Դ, բ2Գ, գ4Ա, դ1Բ 3) ա1Բ, բ3Գ, գ4Բ, դ3Դ
2) ա3Դ, բ2Գ, գ1Ա, դ1Բ 4) ա3Գ, բ2Գ, գ4Ա, դ1Բ
31. Համապատասխանեցրեք օքսիդի և նրա հիդրատի օրթո-ձևի քիմիական բանաձևը.
Օքսիդի բանաձև | Հիդրատի օրթո-ձևի բանաձև |
ա) SiO2 բ) Al2O3 գ) P2O5 | 1) H2SiO3 2) H3AlO3 3) H4SiO4 4) H3PO4 5) HAlO2 6) HPO3 |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1)ա3, բ2, գ4 2) ա3, բ5, գ6 3) ա1, բ5, գ4 4) ա1, բ2, գ6
32. Ֆոսֆորի(V) օքսիդի 21,3 գ նմուշը լուծել են 336,7 մլ տաք ջրում, ստացված լուծույթը
բաժանել են երկու մասի` 1:2 զանգվածային հարաբերությամբ: Ստացված երկու լուծույթներին ավելացրել են 8-ական գրամ չոր նատրիումի հիդրօքսիդ, իսկ փոքր զանգված ունեցող լուծույթին` նաև 7,1 գ P2O5:
32 ա). Որքա՞ն է աղի զանգվածը(գ) փոքր զանգված ունեցող լուծույթում.
1) 48 2) 24 3) 12 4) 36
32 բ) Որքա՞ն է աղի զանգվածային բաժինը (%) մեծ զանգված ունեցող լուծույթում.
1) 10 2) 20 3) 5 4) 30
33. Տրված է հետևյալ Me(NO3)n —› MeO + NO2 + O2ռեակցիայի հավասարման
ուրվագիրը.
33 ա) ո՞ր շարքի մետաղների նիտրատներն են քայքայվում ըստ այդ
ուրվագրի. 1) Na, K, Mg 3) Ca, Ba, Mg
2) Cu, Pb, Zn 4) Au, Hg, Ag
33 բ) որքա՞ն է երկաթի(III) նիտրատի ջերմային քայքայումից ստացվող գազային
խառնուրդ հարաբերական խտությունն ըստ հելիումի.
1) 10,8 2) 22,22 3) 33,33 4) 16,2
34. Կարմիր երկաթաքարը պարունակում է 78 % զանգվածային բաժնով երկաթի օքսիդներից մեկը:
34 ա) Ո՞րն է այդ օքսիդի բանաձևը, եթե նրանում երկաթ տարրի զանգվածային բաժինը 70 % է.
1) Fe2O3 2) Fe3O4 3) FeO 4) FeO3
34 բ) 96% զանգվածային բաժնով երկաթ պարունակող 5 կգ համաձուլվաձք ստանալու
համար ի՞նչ զանգվածով (կգ) Fe2O3 է անհրաժեշտ.
1) 19,2 2) 6,86 3) 4,8 4) 8,79
35.Նատրիումի և կալիումի հիդրօքսիդների հավասար զանգվածներ պարունակող խառնուրդը լուծել են ջրում և ստացված լուծույթը չեզոքացրել են ազոտական թթվի 30,24 % զանգվածային բաժնով լուծույթով: Չեզոքացումից հետո լուծույթը գոլորշիացրել են և ստացել նիտրատների 22 գ խառնուրդ:
Հաստատե’ք կամ հերքե’ք պնդումների ճշմարտացիությունը խնդրի վերաբերյալ.
- Կալիումի հիդրօքսիդի զանգվածը ելային խառնուրդում 5,6 գ է:
- Նատրիումի հիդրօքսիդի նյութաքանակը փոքր է կալիումի հիդրօքսիդի նյութաքանակից:
- Նատրիում տարրի զանգվածը աղերի խառնուրդում 3,22 գ է:
- Նիտրատների գումարային նյութաքանակը 0,2 մոլ է:
- Ծախսված ազոտական թթվի լուծույթի զանգվածը 50 գ է:
- Նատրիումի նիտրատի զանգվածը կալիումի նիտրատի զանգվածից մեծ է 1,4 գ-ով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
Ճիշտ է | O | O | ||||
սխալ է | O | |||||
չգիտեմ | O | O | O |
36. Սենյակային ջերմաստիճանում սնդիկը միանում է պինդ ագրեգատային վիճակում
գտնվող ոչմետաղի հետ` առաջացնելով ոչմետաղ տարրի 50% մոլային և 13,734% զանգվածային բաժիններով միացություն: Որքա՞ն է միացության հարաբերական մոլեկուլային զանգվածը….
Mr = 233
37. 29 ,4 % զանգվածային բաժնով ֆոսֆորական թթվի լուծույթին ավելացրել են 35,5 գ
ֆոսֆորի (V) օքսիդ: Ստացված լուծույթի 107,1գ նմուշի լրիվ չեզոքացման համար
պահանջվել է 30% զանդվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 128 մլ (ρ=1,25
գ/սմ3) լուծույթ: Քանի՞ գրամ ֆոսֆորական թթվի լուծույթ է վերցվել….
m(լուծ) = 333,3
38. Որքա՞ն է ազոտ տարր պարունակող X1, X2 և X3 նյութերի մոլային զանգվածների (գ/մոլ) գումարը փոխարկումների հետևյալ շղթայում.
Ba(0,21 մոլ) N2(ավելցուկ) ˃ X1 H2O(ավելցուկ) ˃ X2(գազ) 0,42մոլH3PO4 ˃ X3 -???
39. Տաքացման պայմաններում որոշակի զանգվածով ֆոսֆորի(V) օքսիդը լուծել են 612,5 գ
80% զանգվածային բաժնով օրթոֆոսֆորական թթվի լուծույթում և ջուր ավելացնելով
ստացել 9 մոլ օրթոֆոսֆորական թթու պարունակող լուծույթ:
39 ա) Ի՞նչ զանգվածով (գ) ֆոսֆոր պետք է այրել վերցրած զանգվածով ֆոսֆորի(V) օքսիդ
ստանալու համար….
39 բ) Ի՞նչ զանգվածով (գ) նատրիումի հիդրօքսիդ կպահանջվի ստացված թթուն
չեզոքացնելու համար…..
40. Հետևյալ շարքի` NH4HCO3, NH4NO3, Al2O3, ZnCl2, Zn(OH)2 նյութերի մի մասը փոխազդում է և՛ աղաթթվի, և՛ նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի հետ:
40 ա) Որքա՞ն է ընտրված նյութերի մոլային զանգվածների գումարը – 295
40 բ) Որքա՞ն է փոխանակման ռեակցիաների ընթացքում ստացված գազային նյութերի
մեկական մոլեկուլներում կովալենտային կապերի գումարային թիվը….
41. Երկաթի(III) քլորիդի որոշակի զանգվածում քլորի ատոմների թիվը 3,612 · 1022 է:
41 ա) Որքա՞ն է տրված աղի զանգվածը(մգ) – 9750մգ
41 բ) Ի՞նչ զանգվածով (մգ) երկաթի(II) քլորիդ կառաջանա ջրային լուծույթում
երկաթի(III) քլորիդի ավելցուկով վերցրած մետաղական երկաթի
փոխազդեցությունից….
42.Ծծմբական և ազոտական թթուներ պարունակող 945 գ զանգվածով ջրային լուծույթին ավելցուկով բարիումի քլորիդ ավելացնելիս անջատվել է 116,5 գ նստվածք: Նստվածքի անջատումից հետո մնացած լուծույթը չեզոքացնելու համար ծախսվել է 100 գ նատրիումի հիդրօքսիդ:
42 ա) Որքա՞ն է ազոտական թթվի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում….
42 բ) Որքա՞ն է ելային լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ)….
43. Ազոտի (IV) և (II) օքսիդների 16,8 լ (ն.պ.) խառնուրդին որոշակի ծավալով օդ ավելացնելիս ստացվել է 38,8 գ/մոլ միջին մոլային զանգվածով երկու գազի խառնուրդ: Հաստատե’ք կամ հերքե’ք պնդումների ճշմարտացիությունը խնդրի վերաբերյալ.
- Ավելացրած օդի ծավալը 14 լ է:
- Ազոտի(II) օքսիդի մոլային բաժինը օքսիդների ելային խառնուրդում 0,5 մոլ է:
- Նատրիումի հիդրօքսիդի ավելցուկ պարունակող լուծույթի մեջ նոր գազային խառնուրդն անցկացնելիս 11,2 լ գազ չի կլանվել:
- Նատրիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ նոր գազային խառնուրդն անցկացնելիս լուծույթի զանգվածն ավելացել է 34,5 գրամով:
- Օքսիդների ելային խառնուրդում թթվածնի ատոմների թիվը 1,9 անգամ մեծ է ազոտի ատոմների թվից:
- Օքսիդների ելային խառնուրդին 35լ օդ ավելացնելիս և ստացված գազային խառնուրդը բավարար քանակով կալիումի հիդրօքսիդ պարունակող լուծույթի մեջ անցկացնելիս կառաջանա 75,75 գ զանգվածով մեկ նյութ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
Ճիշտ է | O | O | ||||
սխալ է | O | O | ||||
չգիտեմ | O | O |
44. Տարրի RO2 բանաձևով օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 72,73 % է:
44 ա) Որքա՞ն է այդ տարրի կարգաթիվը – 6
44 բ) Որքա՞ն է շիկացած ածխի հետ RO2 օքսիդի լրիվ փոխազդեցությունից գոյացող նյութի
հարաբերական մոլեկուլային զանդվածը – Mr(CO3)60
44 գ) Որքա՞ն է RO2 օքսիդի մեկ մոլի հետ փոխազդած կալիումի հիդրօքսիդի 28 % զանգ-
վածային բաժնով լուծույթի առավելագույն զանգվածը….
45. Ցինկի և ցինկի օքսիդի որոշակի զանգվածով խառնուրդը մշակել են ավելցուկով
վերցրած աղաթթվով: Ստացված լուծույթը գոլորշացնելիս մնացել է 4,08 գ պինդ
մնացորդ: Փոխանակման ռեակցիայում ծախսված քլորաջրածնի քանակը երկու
անգամ մեծ է տեղակալման ռեակցիայում ծախսվածից:
45 ա) Որոշեք ելային խառնուրդի զանգվածը (մգ)…
45 բ) Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.) գազ է անջատվել…
45 գ) Որքա՞ն է ցինկ տարրի մոլային բաժինը (%) ելային խառնուրդում…
46. Որոշակի զանգվածով արծաթի և 50% զանգվածային բաժնով ազոտական թթվի 174,6 գ լուծույթի փոխազդեցությունից անջատվել է 8,96 լ ծավալով երկու օքսիդների 1,875 գ/լ խտությամբ խառնուրդ:
46 ա) Որքա՞ն է ծախսված ազոտական թթվի լուծույթի քանակը (մոլ) – 2,76
46 բ) Որքա՞ն է փոքր մոլային զանգվածով օքսիդի զանգվածը (գ) գազերի խառնուրդում…
46 գ) Որքա՞ն է ստացված արծաթի նիտրատի զանգվածը (գ)…
47. Ծծմբական թթվի 880 գ ջրային լուծույթին, որում թթվի մոլային բաժինը 5 % է, ավելացրել են քանակապես փոխազդելու համար անհրաժեշտ զանգվածով բարիումի
երկհիդրոֆոսֆատի 26,48 % զանգվածային բաժնով լուծույթ: Նստվածքն առանձնացնելուց հետո ստացված լուծույթին ավելացրել են 30 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 800 գ լուծույթ և ստացել նոր լուծույթ:
47 ա) Որքա՞ն է վերցրած լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ)…
47 բ) Որքա՞ն է բարիումի երկհիդրոֆոսֆատի լուծույթի զանգվածը (գ)…
47 գ) Որքա՞ն է վերջնական լուծույթում լուծված նյութերի զանգվածների գումարը….
48. Որոշակի ծավալով ազոտի(II) օքսիդին ավելացրել են այնքան թթվածին, որ դրանց ատոմների թիվը 3 անգամ գերազանցել է ազոտի ատոմների թիվը: Ստացված գազային խառնուրդն անցկացրել են 20% զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 700 գ լուծույթով և ստացել 212,5 գ աղ: Այնուհետև լուծույթին ավելացրել են 165 գ ջուր:
48 ա) Որքա՞ն է ազոտի(II) օքսիդի ծավալը(լ,ն.պ.)….
48 բ) Ավելացրած թթվածնի ո՞ր մասն է (%) ծախսվել…
48 գ) Որքա՞ն է ալկալու զանգվածային բաժինը(%) վերջնական լուծույթում…
49. Պղնձի(II), երկաթի(II) և ալյումինի օքսիդների մեկ մոլ խառնուրդի և անհրաժեշտ
քանակությամբ 36,75% զանգվածային բաժնով ծծմբական թթվի 320 գ լուծույթի
փոխազդեցությունից ստացվել է աղերի խառնուրդ: Այդ խառնուրդի և ավելցուկով
վերցրած 6,5 մոլ/լ կոնցենտրացիայով նատրիումի հիդրօքսիդի լուծույթի (ρ=1,255 գ/մլ) փոխազդեցությունից ստացված լուծույթը նստվածքի հետ միասին օդում թողնելիս կլանել է 2,24 լ (ն.պ.) թթվածին: Հաստատեք կամ հերքեք պնդումների
ճշմարտացիությունը խնդրի վերաբերյալ.
- Օքսիդների ելային խառնուրդի զանգվածը 79 գ է:
- Օքսիդների խառնուրդում պղնձի(II) օքսիդի մոլային բաժինը 50% է:
- Ծախսված նատրիումի հիդրօքսիդի լուծույթի զանգվածը 502 գ է:
- Ալկալու փոխազդեցությունից ստացված նստվածքի զանգվածը 105 գ է:
- Ստացված փոքր մոլային զանգվածով սուլֆատի զանգվածային բաժինը լուծույթում 2% է:
6) Օդի թթվածնով օքսիդացման արգասիքի զանգվածը 42,8 գ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
Ճիշտ է | O | O | O | |||
սխալ է | O | O | ||||
չգիտեմ | O |