Posted in Հայոց լեզու

Գոյական անդամի լրացումներ

Գոյականական անդամի լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը և
բացահայտիչը։
Որոշիչը ցույց է տալիս գոյականական անդամի հատկանիշը։ Հատկանիշները կարող են տարբեր լինել՝ քանակ, երկարություն, բաղկացածություն և այլն,
օրինակ. Նկարիչ Գևորգը պարգևատրվեց։ Հին գորգը պատռվեց։ Մետաղյա
դարպասը ներկեցին։ Ոսկերիչը գեղեցիկ նախշեր փորագրեց։ Որոշիչն արտահայտվում է որակական և հարաբերական ածականներով (օրինակ՝ Խանութից
կարճ և երկար մետաղաձողեր գնեցինք։ Փորձառու վարպետը աշխատում էր։),
գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովաձևերով (օրինակ՝ Նկարիչ Արշակն աշխատում էր։ Խանութում պատի ժամացույցներ էին
վաճառում, իսկ ձեռքի ժամացույց չկար։ Գյուղի ծայրին կար քարից մի տուն։
Խանութում մսով կարկանդակ էր վաճառվում) թվականներով (օրինակ՝ Նա
արդեն հինգ տուն է կառուցել։ Աշոտը սովորում է երկրորդ կուրսում), դերանուններով (Այդ մարդը այդպիսի նկար դեռ չէր տեսել։), անկախ դերբայներով
(Վազող տղան կանգ առավ։ Քնած երեխան արթնացավ), կապական կառույցներով (Առյուծի նման մի զինվոր պայքարեց մինչև հաղթանակ)։

Հատկացուցիչը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, օրինակ՝
Ծառի տերևները դեղնել էին։ Աշակերտի պայուսակը գեղեցիկ էր։ Դռան բռնակը
նախշազարդ էր։ Հատկացուցիչն արտահայտվում է միայն սեռական հոլովով և
պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ինչերի՞) հարցերին։

Բացահայտիչը բացահայտում է գոյականի կամ գոյականական դերանվան
էությունը, ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Վարպետը՝ Ռուբենը, շատ հմուտ է։ Նա՝
քանդակագործը, լուռ աշխատում էր։ Ջրի ափին քայլում էին այդ վայրում
ամենատարածված թռչունները՝ արագիլները։ Առանձնացվում է բացահայտչի
երեք տեսակ՝ բուն, մասնավորող և մասնական։ Բուն բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Ընկերս՝ Արամը, եկավ։
Մասնավորող բացահայտիչը մասնավորում կոնկրետացնում է տեղը, ժամանակը,
օրինակ՝ Արհեստանոցում՝ դարակի վրա, շարված էին գործիքները։ Ուրբաթ օրը՝
դասերից հետո, կգնանք պատկերասրահ։ Մասնական բացահայտիչը ձևավորվում է որպես, իբրև կապերով և մասնավորող, կոնկրետացնող գործառույթ է կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե
կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե բացահայտյալը հատկացուցիչ է. Ընկերոջս՝ Արմենի հաղթանակը ուրախացրեց
մեզ. դ) եթե բացահայտյալը կապի խնդիր է. Կուրսի ավագից՝ Անահիտից հետո
բեմ ելավ Նունեն. ե) եթե բացահայտչին հաջորդում է բացահայտյալին եղանակավորող սաստկական վերաբերական. Նրա մտերիմ ընկերուհին՝ Աննան անգամ
չէր տեսել նրա նոր կտավը. զ) եթե բացահայտյալը անկախ դերբայի լրացում է, և
այդ դերբայը հաջորդում է բացահայտչին (անմիջապես կամ լրացումներով).
Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան տանող ճանապարհը անցնում էր գեղատեսիլ
վայրերով. է) եթե ոճական նպատակով բացահայտիչը հարկադրական եղանակի
բայաձևերի բաղադրիչների միջև է դրվել. Համերգին պետք է կուրսի ավագը՝ Լուսինեն մասնակցեր, բայց մեկնել էր գործուղման։
Մասնական բացահայտիչը կարող է լինել նախադասության սկզբում. այդ
դեպքում նրանից հետո դրվում է բութ, ինչպես՝ Որպես կուրսի ավագ՝ Հարությունը մասնակցեց խորհրդակցությանը։