Posted in Գրականություն

 Պարույր Սևակ «Անլռելի զանգակատուն» վերլուծություն

Պ. Սևակը հռչակվեց «Անլռելի զանգակատուն» պոեմով, որի բերած փառքն ու նրա շուրջ ծագած աղմուկը, սակայն, դյուրավ մարսելի չէր: Նա հայտնվեց գրական կյանքի և պետական աչալուրջ մարմինների ուշադրության կենտրոնում:
Սևակը 1957-58 թթ. Մոսկվայում իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ գրելով «Անլռելի զանգակատուն» պոեմը: Դրանով նա հանդգնել էր իրականացնել պատմական մեծ առաքելություն:
Նախ՝ ընթերցող հանրությանը նա ինքը ներկայացավ որպես կայացած, ինքնատիպ ու հասուն բանաստեղծ՝ իր ուրույն ձայնով ու ասելիքով:
Երկրորդ՝ այդ պոեմն իր նախադեպը չուներ հենց ժանրի առումով և, որպես գեղարվեստական կառույց, շատ էր տարբեր ժանրի ավանդական ըմբռնումներից՝ գրական այդ տեսակի արտացոլման հնարավորություններն ընդլայնելու իմաստով:
Երրորդ՝ այստեղ միավորվել էին գիտնականի ու գեղագետի լայն իմացություններն ու հնարավորությունները. հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դարձան այնպիսի հենք, որի վրա հյուսվեց մեծագույն հայերից մեկի՝ «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:
Բայց դա մի թեկուզ խոշորագույն անհատի կենսագրություն չէր միայն, այլ հայության շուրջ հարյուրամյա պատմության գեղարվեստական տարեգրությունը, որը ցնցեց ժամանակի՝ Դ. Վարուժանի խոսքով ասած՝ «թմրած ողջերին» ու հարկադրեց այլ հայացքով նայել մոտիկ անցյալի ողբերգական իրադարձություններին:
Ամենուր արտասանվող այդ պոեմն իր բոցավառ էջերով դարձավ ոչ միայն Կոմիտասի կյանքի լավագույն գեղարվեստական պատումը, այլև ունեցավ վիթխարի ճանաչողական նշանակություն՝ նոր սերնդի ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունն ու հայրենասիրական ոգին արթնացնելու իմաստով:

Posted in Գրականություն

Համո Սահյան ՙՙՉես ասի ոչ մի բառով՚՚. վերլուծություն

Երեք գույնով նկարագրել «Չես ասի ոչ մի բառով» բանաստեղծությունը:

սև – վիշտ և տխրություն

կարմիր – տագնապ

մոխրագույն – կարոտ


Ի՞նչ անուն կտաս բանաստեղծության մեջ նկարագրվող տագնապին:

Զերը կորցնելու տագնապ. վախ, որ ել չի տեսնի իր սիրած էակին։


Ինչպե՞ս կբացատրես հետևյալ տողերը.
«Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար»

<<Եթե սիրում ես բաց թող>>. Սահյանը գիտակցելով այս խոսքերի իմաստը փորձում էր ցույց չտալ իր վիշտը, բայց հոգու խորքում շատեր տխրում, տանջվում, որ պետք է բաց թողնի իր սիրուն։

Posted in Հայոց պատմություն

Շտեմարան

1.Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.
1) Ք. ա. VI հազարամյակի սկզբին. 3) Ք. ա. IV հազարամյակի վերջին.
2) Ք. ա. VI հազարամյակի վերջին. 4) Ք. ա. V հազարամյակի սկզբին.

2.Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.
1) Ք. ա. XXIII–XX դդ. 3) Ք. ա. XIX–XV դդ.
2) Ք. ա. XX–XVIII դդ. 4) Ք. ա. XVIII–XV դդ.

3.Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.
1) Ք. ա. I հազարամյակի երկրորդ կեսին
2) Ք. ա. II հազարամյակի առաջին կեսին
3) Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին
4) Ք. ա. II հազարամյակի երկրորդ կեսին

4.Մինչև ե՞րբ է հիշատակվում Ուրարտուն ասուրա–բաբելական արձանագրու-
թյուններում.
1) Ք. ա. VI դ. առաջին կեսը 3) Ք. ա. IV դ. երկրորդ կեսը
2) Ք. ա. IV դ. առաջին կեսը 4) Ք. ա. VI դ. երկրորդ կեսը

5.Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս.
1) Ք. ա. XVIII դարում 3) Ք. ա. XXIII դարում
2) Ք. ա. XXI դարում 4) Ք. ա. XXIV դարում

6.Ե՞րբ է գահակալել Սարդուրի I–ը.
1) Ք. ա. մոտ 835–825 թթ. 3) Ք. ա. մոտ 825–810 թթ.
2) Ք. ա. մոտ 859–843 թթ. 4) Ք. ա. մոտ 843–835 թթ.

7.Ե՞րբ է գահակալել Իշպուինին.
1) Ք. ա. մոտ 835–825 թթ. 3) Ք. ա. մոտ 810–786 թթ.
2) Ք. ա. մոտ 786–764 թթ. 4) Ք. ա. մոտ 825–810 թթ.

8.Ե՞րբ է գահակալել Մենուան.
1) Ք. ա. մոտ 764–735 թթ. 3) Ք. ա. մոտ 825–810 թթ.
2) Ք. ա. մոտ 786–764 թթ. 4) Ք. ա. մոտ 810–786 թթ.

9.Ե՞րբ է գահակալել Արգիշտի I–ը.
1) Ք. ա. 764–735 թթ. 3) Ք. ա. մոտ 810–786 թթ. 2) Ք. ա. 786–781 թթ. 4) Ք. ա. 786–764 թթ.

10.Ո՞ր թվականին Թիգլաթպալասար III–ը կարողացավ կասեցնել Վանի թագա-
վորության` դեպի Բաբելոն շարժվող զորքերը.
1) Ք. ա. 743 թ. 3) Ք. ա. 716 թ.
2) Ք. ա. 735 թ. 4) Ք. ա. 719 թ.

11.Ե՞րբ է գահակալել Ռուսա I–ը.
1) Ք. ա. 786–764 թթ. 3) Ք. ա. մոտ 685–645 թթ.
2) Ք. ա. 735–մոտ 710–ական թթ. վերջ 4) Ք. ա. 764–735 թթ.

12.Ո՞ր թվականին Ռուսա I–ի հետ բախման արդյունքում Սարգոն II–ը անհաջողու-
թյուն կրեց.
1) Ք. ա. 719 թ. 3) Ք. ա. 735 թ.
2) Ք. ա. 716 թ. 4) Ք. ա. 714 թ.

13.Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը.
1) Ք. ա. IX դարում 3) Ք. ա. VI դարում
2) Ք. ա. VII դարում 4) Ք. ա. VIII դարում

14.Ե՞րբ է Պարույր Նահապետը թագադրվել և ճանաչվել Հայաստանի թագավոր.
1) Ք. ա. 681 թ. 3) Ք. ա. 612 թ.
2) Ք. ա. 621 թ. 4) Ք. ա. 618 թ.

15.Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը ե՞րբ արշավեցին
դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ.
1) Ք. ա. 612 թ. 3) Ք. ա. 605 թ.
2) Ք. ա. 609 թ. 4) Ք. ա. 621 թ.

16.Ե՞րբ է սկսվել Մարաստանի դեմ Կյուրոս Մեծի գլխավորած ապստամբությունը.
1) Ք. ա. 555 թ. 3) Ք. ա. 550 թ.
2) Ք. ա. 535 թ. 4) Ք. ա. 553 թ.

17.Ե՞րբ է Տիգրան Երվանդյանը, դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավել Բաբելոնը.
1) Ք. ա. 553 թ. 3) Ք. ա. 529 թ.
2) Ք. ա. 524 թ. 4) Ք. ա. 539 թ.

18.Ե՞րբ են դաշնակից երկրների զորքերը կործանել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն.
1) Ք. ա. 643 թ. 3) Ք. ա. 590 թ.
2) Ք. ա. 612 թ. 4) Ք. ա. 553 թ.

19.Ե՞րբ է գահակալել Դարեհ I–ը.
1) Ք. ա. 529–522 թթ. 3) Ք. ա. 486–480 թթ.
2) Ք. ա. 522–486 թթ. 4) Ք. ա. 336–331 թթ.

20.Ե՞րբ է Աքեմենյան տերությունը բաժանվել վարչական 20 մեծ շրջանների.
1) Ք. ա. 523 թ. 3) Ք. ա. 520 թ.
2) Ք. ա. 521 թ. 4) Ք. ա. 529 թ.

21.Ե՞րբ է Դարեհ III Կոդոմանոսը դարձել ողջ Աքեմենյան տերության տիրակալ.
1) Ք. ա. 331 թ. 3) Ք. ա. 336 թ.
2) Ք. ա. 334 թ. 4) Ք. ա. 335 թ.

22.Ո՞ր թվականից է գահակալել Արշամ Երվանդականը.
1) Ք. ա. մոտ 260 թ. 3) Ք. ա. մոտ 240 թ.
2) Ք. ա. մոտ 220 թ. 4) Ք. ա. մոտ 201 թ.

23.Ո՞ր թվականներին է իշխել Շամ (Սամոս) Երվանդականը.
1) Ք. ա. մոտ 260–240 թթ. 3) Ք. ա. մոտ 580–570 թթ.
2) Ք. ա. մոտ 240–220 թթ. 4) Ք. ա. մոտ 220–201 թթ.

24.Ե՞րբ է գահակալել Երվանդ Վերջինը.
1) Ք. ա. մոտ 240–220 թթ. 3) Ք. ա. մոտ 580–570 թթ.
2) Ք. ա. մոտ 220–201 թթ. 4) Ք. ա. մոտ 260–240 թթ.

25.Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը ո՞ր թվականին բաժանվեց մի քանի մասերի.
1) Ք. ա. 313 թ. 3) Ք. ա. 201 թ.
2) Ք. ա. 301 թ. 4) Ք. ա. 189 թ.

26.Ե՞րբ են Հայաստանի տարածքում առաջին անգամ հիշատակվում Մեծ և Փոքր
Հայքերը` որպես առանձին վարչական միավորներ.
1) Ք. ա. VII դարում 3) Ք. ա. VI դարում
2) Ք. ա. V դարում 4) Ք. ա. IV դարում

27.Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը.
1) Ք. ա. 190 թ. 2) Ք. ա. 188 թ. 3) Ք. ա. 189 թ. 4) Ք. ա. 179 թ.