Posted in Հայոց պատմություն

27.09-02.10

  1. Կազմեք համահայկական պետությունների ժամանակագրությունը;

Վանի թագավորություն 9- րդ դարից 6- րդ դար

Երվադունիների թագավորություն մթա 570 – 72 թթ

Արտաշեսյանների թագավորություն մթա 190 – 72 թթ

  • Վերարտադրեք Բիհիսթունյան արձանագրության բովանդակությունը և մեկնաբանեք;

Ք․ա 522թ․՝ Կամբիզի անսպասելի մահվանից հետո, Աքեմենյան տերությունում սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ 1-ի /Ք․ա 522-486թթ․/ հաղթանակով։ Երբ Դարեհը հաստատվում է գահին, տերության ժողովուրդներն ապստամբում են պարսիկների տիրապետության դեմ։ Դարեհի իշխանության իրավականությունը չի ճանաչվում Հայաստանի կողմից։

  • Ներկայացրեք Հայաստանի Քսենոփոնյան նկարագրությունը;

Աքեմենյան տերությունը Ք. ա. 520 թ. բաժանվում է քսան մեծ վարչական միավորների՝ սատրապությունների: Հայաստանը կազմում է XIII սափրապությունը։ Հայաստանի կառավարիչ–սատրապները Հայկազուն–Երվանդական տոհմի ներկայացուցիչներն էին և շարունակում էին կարևոր դիրք գրավել Աքեմենյան տերության մեջ՝ երբեմն ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքայից արքայի հետ: 

  • Համեմատեք հայոց պետության վերականգնումը մ. թ. ա. IV և մ. թ. ա. II դարերում;


III դարի վերջին նպաստավոր պայմաններ ստեղծվեցին սելևկյանների համար, քանի որ պառակտում եղավ Մեծ և Փոքր Հայքերի միջև և Սելևկյյան արքա՝ Անտիոքոս III զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ Ք․Ա> 201 թ․ արշավեցին Հայաստանի դեմ։ Երվանդ IV վերջինը Ք․Ա․ 220-201թթ․ զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն՝ Բգարանը, որտեղ սպանվեց երկրի գլխավոր քուրմ՝ Երվազը, որը Երվանդ արքայի եղբայրն էր։ Դրանով Ք․Ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

  • Թվարկեք և գնահատեք Արտաշես Բարեպաշտի բարեփոխումները;

Հռոմեացիները հաղթեցին սելևկյան Անտիոքոս III թագավորին Մագնեսիայի ճակատամարտում և Ք․ա 188թ․ ապամեայի հաշտության պայմանագիր կնքեցին, որով փոխեցին ուժերի հարաբերակցությունը։ Ք․ա 189թ․ անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։ Հայկական անկախության կերտողները դարձան Արտաշեսը՝ Մեծ Հայքում և Զարեհը՝ Ծոփքում։

Արտաշեսի օրոք Մեք Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը, որը կարևոր դեր էր խաղում տարածաշրջանի քաղաքական կյանքում։

  • Ներկայացրեք Արտաշես Առաջինի արտաքին քաղաքականությունը;

Արտաշես Առաջինի 189-160 առաջնահերթ խնդիրների էր վերադարձնել Մեծ Հայքից
անջատված տարածքները։ Նա վերամիավորեց Մեծ հայքից անջատված տարածքները։
Հռոմ պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ։

Զարեհի մահվանից հետո Արտաշեսը Ա-ն փորձեց մեծ Հայքին Վերամիավորել նաեւ
Ծոփքը, սակայն ապարդյուն։ Այդ ծրագիրը իրականացրեց նրա թոռ Տիգրան Մեծը։Արտաքինք աղաքականության մեջ եւս Արտաշեսը հասավ մեծ ձեռքբերումների։
Քա. 183- 179 Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր տերություններ պատերազմ էին մղում եւ
որպես հաշտեցնող կողմ Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը
Պոնտոսի հաշվին
Նա վարում էր դեմ քաղաքականություն դեպի Սելեւկյան պետությունը։ երբ Մարաստանի սատրապ: Տիմարքոսը ապստամբեց Սելեւկիայի դեմ եւ իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշեսը անմիջապե օգնեց
նրան զորքով

Posted in Հայոց պատմություն

20-26.09

  • Կազմեք Ուրարտուի ժամանակագրությունը;

մ.թ.ա. 858-585 / Ուրարտու

մ.թ.ա. 835-825 / Սարդուրի Ա

մ.թ.ա. 825-810 / Իշպուինի

մ.թ.ա. 810-785 / Մենուա

մ.թ.ա. 786-764 / Արգիշտի

մ.թ.ա. 764-735 / Սարդուրի Բ

մ.թ.ա. 735-714 / Ռուսա Ա

մ.թ.ա. 714-680 / Արգիշտի Բ

մ.թ.ա. 680-639 / Ռուսա Բ

մ.թ.ա. 639-635 / Սարդուրի Գ

մ.թ.ա. 629-590 / Ռուսա Գ

մ.թ.ա. 615-595 / Սարդուրի Դ

մ.թ.ա. 590-585 / Ռուսա Դ

  • Թվարկեք մ. թ. ա. IX դարում ձևավորված երեք համադաշնությունները;

Ք․ա 830-ական թվականերին նկատելի են մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված են համդաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները։
Ամենամեծը եղել է Արարատյան դաշտում, Սևանա լճի ավազաններում, Սյունիքում և հարակիծ շրջաններում տարածվող Էթիունի համադաշնությունը։
Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջանում հիշատակվում է Դիաուխիի շուրջ կազմավորված համադաշնությունը։
Իսկ երրորդ խոշոր համադաշնությունը Վանա լճի ավազանում գտնվող Նաիրի թագավորության շուրջ էր՝ Նաիրական ցեղերի համդաշնությունը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական պետությունը։

  • Թվարկեք Իշպուինի արքայի բարեփոխումները;

Իշպունի արքան Վանի թագավորության հզորացրեց՝ հասարակ ժողովրդից նախկինում կազմված աշխատազորը փոխարինելով արհեստավարժ՝ զորատեսակի  բաժանված բանակով: Ստեղծվեցին ամրոցներ ու նույնիսկ տեղական սեպագիր ու դա նպաստեց նրան որպեսզի ժողովուրդը համախբվի մեկ կրոնի ու մեկ գրության շուրջ:

  • Շարադրեք Իշպուինի և Մենուա արքաների ռազմական բարեփոխումների պատճառները, բովանդակությունը և հետևանքները;

Եվ Իշխուինին, և Մենաուան ունեցել են շատ հզոր թագավորություն։ նրանք մեծ դեր են ունեցել երկրի հզորեցման հարցում։ Իշպուինին շատ է հզորացրել իր բանակը, իսկ Մենուան չէր կենտրոնացել բանակի վրա և զարգացնում էր իր պետությունը։

  • Ներկայացրեք Ուրարտուի աշխարհակալության ձևավորման ընթացքը;

Սարդուրի Ա-ի ժամանակ Ուրարտուն դարձավ կենտրոնամետ միապետություն, որը նշանակում էր, որ Ուրարտուն ենթակա է պայքարելու Ասորեստանի դեմ: 

  • Ցույց տվեք Բիաինիլիի կրոնի և պետության հզորացման կապը;

Իշպունին ժողովրդին միացնում է ընդհանուր սեպագրով և կրոնով, դա արվում էր նրա համար, որպեսզի երկիրը հարձակումից հետո չքանդվի:  Թագավորությունում շատերը պաշտում էին՝ Խալդին, Թեյշեբային և Շիվինիին, որը դարձնում էր երկիրը Ասորինների համար սարսափելի:

  • Նկարագրեք Ուրարտուի և Ասորեստանի հակամարտության ընթացքը և հետևանքները;

Սարդուր Ա-ի ժամանկ եղել է առաջին մեծ պատերազմը, երբ Սարդուր Ա-ի բանակը Հայկական Տավրոսի հարավային լանջերին՝ հաջողության պատերազմեց Ասորեստանի արքա Սալմանասար Գ-ի դեմ: Մենուա արքան՝ շարունակելով իր նախնիների վարած նվաճողական քաղաքականությունը սկսում է գրավել Ասորեստանից Առաջավոր ասիայի տարածքները, որի մեջ նաև մտնում էր, Ուրարտուի այն տարածքը, որ ելք էր հանդիսանում՝ դեպի միջերկրական ծով: Վանի և Ասորեստանի միջև սկիզբ առավ եևս մեկ հակամարտություն, երբ Արգիշտի Ա-ն հարձակվեց՝ վասալ Բաբելոնի վրա՝ նվաճելով Բաբելոնի տարածքները՝ շրջապատելով Ասորեստանին տարբեր կողմերից: Մ. Թ. Ա. 743-ին Արգիշտի Ա-ի որդի Սարդուրի Բ-ն մեծ արշավանք սկսեց դեպի Ասորեստան, բայց արքա Թիգլաթպալասար Գ-ն իր բանակով հաջողվեց Սիրիայի անպատաներում հաղթանակ տանել՝ ջաղջախելով Սարդուրիի բանակը: Ասորեստանը վերականգնելով իր ուժերը՝ մ. թ. ա. 735-ին՝ արշավանք սկսեց դեպի Վան քաղաքը՝ փորձելով գրավել, բայց Վանը համաձայնեց ընդունելու նրանց պահանջը և Վան-ասորական սահմանները ունեցան իրենց սկզբնական վիճակը:  Օգտվելով Ուրարտուի թուլացումից՝ մ. թ. ա.  714-ին Սարգոն Բ-ն, հարձակվեց Վանի թագավորության վրա՝ գրավելով Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարը ու կողոպտեց այն: Ռուսա Բ-ին պայմանավորվեց կիմերների հետ և նրանց հետ միասին հարձակվեց Ասորեստանի վրա՝ փոքր տարածք նվաճելով, որնել հասցրեց տնտեսական, ռազմական հարված՝ Ասորեստանին: Մյուս արքաները փորձեցին ինքնապաշտպանությունը կազմակերպել Ասորեստանի դեմ՝ Ռուսա Բ-ից հետո, բայց Ուրարտուն վերջնական կործանվեց, երբ հյուսիս եկոց Սկյուտներն ու Հարավից գրավող Ասորեստանը միասին՝ Վանին հասցրեցին կործանման:

  • Թվարկեք Վանի թագավորության անկման պատճառները;

Մթա 714 թ Ուրարտուի դեմ ավերիչ արշավանք է սկսում Սարգոն 2-ը:  Նա անխնա ավերում ու ասպատակում է Ուրարտուն, ներխուժում է նաև Ուրարտուին հպատակ Մուսսասիր իշխանություն և այստեղ թալանում է ուրարտական Հազդ Աստծո հարուստ ու փառահեղ տաճարը: Սարգոն 2-ի արշավանքը աղետալի եղավ ուրարտուի համար , սկսվեց երկրի անկումը: Այս արշավանքից հետո ընդհատումները դադարում են, որովհետև 7-րդ դարի վերջերին ասորեստանի Ուրարտուի համար հայտնվեցին ընդհանուր թշնամիներ` իդեմս հյուսիսից ներխուժած կիմմերների և սկյութների:  Նրանց հարվածները հատիզեցին թե Ասորեստանի, թե Ուրարտու հզորությունը:

  • Ներկայացրեք Վանի տնտեսությունը որպես աշխարհակալության հիմք;

Այն ուներ տնեսության մի քանի հիմքեր, դրանցից ամենակարևորը Վանի հզորացման հիմքն էր, որի օրոք արդեն հնարավոր էր մյուս պետություններից ու նահանգներից հավաքել հարկեր՝ զարգացնելով տնեստությունը, նաև Վանը ակտիվ առևտուր է րանում տարբեր փոքր պետությունների ու իշխանությունների հետ:

  • Ցույց տվեք Ուրարտուի բանակի և պետական կառավարման համակարգի փոխազդեցությունը:

Այդ փոխազդեցությունը կայանում էր նրանում, որ Վանը միապետական պետություն էր՝ իր սեփական բանակով ու ի տարբերություն նախկին համադաշնությունների ու ցեղերի, որոնց բանակը բաժանված մի քանի առաջնորդների մեջ, որը խոչընդոտ էր հանդիսանում հայկական տարածքներ նվաճելու մեջ  ու պատշպանություն ստեղծելու դեմ:

Posted in Գրականություն, Uncategorized

Վիլյամ Սարոյան. Բան ունեմ ասելու. Վերլուծություն

Պիեսը, ձմեռ պապիկի “խորամանկության” մասին է, նա երեխաներից հարց ու փորձ անելով իմանում էր նրանց ` անունը, տարիքը որտեղ են ապրում, և ամենակարևորը թե ինչ են ցանկանում սուրբ ծննդյան տոնին։ Երեխաները հերթով բարձրանում էին բեմ զրուցում ձմեռ պապիկի հետ, ասում թե ինչ են ուզում սուրբ ծննդյան տոնին, մեկը ասում է տուն է ուզում, մյուսը զգեստ և մի զույգ չմուշկ, մեկն էլ հեծանիվ, բայց ձմետ պապը չէր տալիս նրանց ուզածը այլ, տալիս էր այն ինչ պատրաստել էին երեխաների համար։ Երրորդ երեխան, որը որ հեծանիվ էր ցանկանում, նրան նույնպես տվեցին տուփը, բայց ի տարբերություն մնացած երեխանորի Ջոն հարցրեց էր թէ ուր է իր հեծանիվը։

Այս պիեսում ասվում է նրա մասին, որ պետք է, հասկանալ, որ հնարավոր չէ մատի մի շարժումով ստանալ այն ինչ ուզում ես, եթե մարդ իրոք ունի դրա կարիքը նա կպայքարի և կփորձի ամեն կերպ ստանալ այն։

Posted in English

Wedding traditions and their origins

Have you ever been a flower girl, a bridesmaid, or caught the bouquet at a friend’s wedding? All of these customs are expected at modern weddings, but these wedding traditions actually date back to ancient times. Since the origin of marriage about 23,000 years ago, different cultures have created their own wedding customs. Many of these customs have stood the test of time and have evolved into the wedding traditions we are familiar with today.

A lot of these traditions began in ancient Egypt, Rome, and Greece. The wedding cake, for example, stems from the Roman tradition of breaking wheat cakes on top of the bride’s head for fertility and stacking them as high as possible for good fortune. We’ve compiled a visual of 16 popular wedding traditions and their origins, so you can learn more about how these common customs came to be.

1. The Origin of Marriage

The origin of marriage dates back to 23,000 years ago when hunter-gatherers became farmers, and gender roles around the household started to form. Males became responsible for gathering food, while females stayed at home to rear children. Thus, marriage soon became necessary as a way to ensure the survival of their offspring.

2. Wedding Veil

This wedding tradition dates back to the origin of arranged marriages. Traditionally, the groom’s family would not allow him to see his bride until the wedding. This is because if he didn’t like her looks, there was a chance that he might not agree to marry her. Therefore, the veil was used to conceal the bride’s appearance up until the very moment in which they were to be married.

3. Tie the Knot

During the Roman age, a common custom was to tie the bride and groom’s hands together during the ceremony. The couple could not be released until the marriage was official. This is a tradition that’s referred to as “handfasting”, and is a common practice amongst various cultures around the world.

 4. Wedding Ring

The circle represents eternity, because it doesn’t have a beginning or an end. During ancient times, women would wear rings made of papyrus around their wrists and ankles. Romans then began to substitute the material with iron, which ultimately led to the use of gold to make the first betrothal rings. The tradition of a diamond engagement ring was started by Archduke Maximilian of Austria when he proposed to Mary of Burgundy. Like circles, diamonds have long been considered as symbols of eternity because they are the hardest gems on earth. The placement of the ring on the fourth finger came from the Egyptians who believed that it was the finger that contained the vein that connects to the heart.

5. Groomsmen

The tradition of having groomsmen as part of the wedding, comes from the ancient tradition of kidnapping the bride. Before a couple could get married, a man had to employ his fellow friends or warrior companions to help him fight off other warriors and prevent the bride’s family from finding the couple. The groom’s main warrior companion would be the equivalent of the “best man” at a wedding.

6. Something Blue

It is widely believed that the color white represents purity. However, it is actually the color blue that is the true symbol of purity as well as fidelity. The symbolism of the color blue dates back to early Christianity, when the color was associated with the Virgin Mary, who is often depicted wearing a blue robe.

Posted in Հայոց պատմություն

14-20.09  

Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;

Լճեր – Սևանա ներկայիս պահին գտնվում է Հայաստանում

Վանա (ներկայիս պահին գտնվում է Թուրքիայում, հայտնի է տառեխ ձկնատեսակով

Ուրմիա ներկայիս պահին գտնվում է Պարսկաստանում, կենդանակ և բուսական աշխարը բացակայում է լճի աղիության պատճառով

գետեր – Կուր, ճորոխ, Տիգրիս, Եփրատ, Արաքս

Ամենաբարձր գագաթը – Արարատ

  • Ներկայացրեք Հայաստանի պատմավարչական բաժանումները հայկական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում;

Հայաստանի վաղ շրջանի պատմավարչական բաժանումը ք․ ա․ 3-2-րդ հազարամյակներում եղել է մանր պետական կազմավորումներով։ Ք․ ա․ 1-ին հազարամյակի սկզբից մեր երկիրը անցել է համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ընթացքում Վանի թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում ամբողջ հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք․ ա․ 4-րդ դարից հայտնի դարձան 2 հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր հայքի թագավորությունների։ Մեծ Հայքի բաժանվել է 15 խոշար նահանգների՝ աշխարհների։ Ամենախոշոր նահանգն էլ այրարատն էր։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են հայկական պետականությունը։ Բագրատունիների և այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դդ․։ այդ ժամանակ նաև ունեցել են զորեղ պետություն Կիլիկիայում։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է և կորցվել է հողերի մեծագույն մասը։ Ներկայումս ՀՀ-ն ունի շուրջ 30000 քառակուսի կիլոմետր տարածք և բաժանված է մարզերի։

1990-ական թթ․ ստեղծվեց ԼՂՀ-ն, որն ուներ 12․5000 քառակուսի կիլոմետր տարածք։

  • Շարադրեք պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը հայոց պատմության վրա;

Հայաստանի դիրքը շատ բարենսպաստ էր, քանզի հայաստանը լեռնային երկիր էր, հեշտ էր պաշտպանվել թշնամուց, նաև հայաստանը հարուստ էր ջրի պաշարով։ Տարածքում առևուրը շատ ակտիվ էր գործում։

  • Տվեք նախնադարի պարբերացումը;

Մարդկության պատմության ամենավաղ շրջանը կորվում է նախնադար, որը բաժանվում է մի քանի մեծ փուլերի։

Կա 3 հիմնական փուլ՝

Քարի դարը սկել է 3 միլիոն տարի առաջ և ավարտվել Ք․ ա․ 6 հազարամյակի կեսերին։ Այն բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ հին քարի դար / պալեոլիթ /, միջին քարի դար / մեզոլիթ / և նոր քարի դար / նեոլիթ / ։

Պղինձի քարի դարը / էնեոլիթ / տևել է Ք․ ա․ 6-րդ հազարակյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբ։

Բրոնզի դարը տևել է Ք․ ա․ 4-րդ հազարամյակի կեսից մինչև 2-րդ հազարամյակի վերջ։

  • Թվարկեք Հայկական լեռնաշխարհի գլխավոր նախնադարյան հնավայրերը;

Հայաստանում հայտնաբերված պալեոլիթյան հնագույն բնակատեղին Գուգարքում է / 1․8 միլիոն տարվա հնություն ունի /։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արփին լեռան վրա, Առզնիյում, Ազոխում և այլ վայրերում։

  • Պատմեք հայոց ծագումնաբանության մասին;

Հայերի ծագունամասին կան շատ առասպելներ, ամենահայտնին այն է , Որ հայկը չցանկանալով ենթարկվել Բելին, բելին մարտի է կանչում և հաղթում։ Նա վերցնում է մի տարածք և մշակում, ստեղծում իր երկիր։ Հայրն էլ Հայկի սերունդներն են։

  • Թվարկեք հայկական վաղ պետական կազմավորումները և նրանց պատմության հիմնական իրադարձությունները;

Հայկական վաղ պետական կազմավորումներն են Արատտան, Հայասան, Միտանը Նաիրին և Ուրարտուն։

Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունն է։ Ք․ա․ 28-27դդ․ Նրա մասին պատմել են շումերների արձանագրությունները։Արատտայի արքան նաև հոգևոր առաջնորդ էր՝ Քրմապետ։ քրմապետը քննարկում էր երկրի հարցերը Ավագների ժողովում։ Շումերները հիշատակում են հզոր բանակի, պարիսպի և սեփական գրի մասին։ Հովանավոր աստվածը Հայկն էր։

  • Պատմեք Միտանի և Հայասա պետությունների մասին;

Միտաննիի հզորության հիմնադիրներ են

Պարատտառնա (մ.թ.ա. 16-րդ դար) և Սաուսսադատտար (մ.թ.ա. 15-րդ դարի առաջին կես)

Ք․ա․ 15-18 դդ․ Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը, որոնք հայերին ազգակից հնդևրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիր կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է հայերի երկիր։ Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպիրներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Բանակը 700 մարտակառքից և 10000-նոց հետևակից։

  • Շարադրեք Նաիրյան երկրների պատմության ժամանակագրությունը;

Ք․ա․ 8-10 դդ․ Ասորեստանի արքաները հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրիյի բազմաթիվ արքաներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյա արձանագրություններում Նաիրին հիշատակվում է << ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր 250 քաղաքներով և զորավոր պարիսպներով>>։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն մեկ միասնական պետություն էր։

  • Բացատրեք «Ուրարտու» անվանումը:

 Այն Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր, որի անվանումը Արարատ անվան Ասորեստանյան տարբերակն է։

Posted in Գրականություն

Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքի վերլուծություն

Պատմվածքում նկարագրվում է անտառի բնությունը, ծառը, ծաղիկը, թուփը և այլն: Կար անտառապահ՝ ում անունը Պանին էր, նա որսորդ էր և ուներ վեց շուն: Ավին էլ էր որսորդ: Մի անգամ Ավին, երբ փայտ գողանալուց էր եղել, բռնվել էր, Պանինը նրան տեսել էր: Պանինը դրա դիմաց ուզեց քսան ռուբլի վճարել իրեն, կամ դրա տեղը Մթնաձորից 1 արջ որսալ: Հետո Ավին փախավ ու ճանապարհին մի արջ դուրս եկավ նրա դիմաց և ընկավ նրա հետևից: Ավին կրակեց, բայց նրան դա չօգնեց, արջին ոչինչ չպատահեց, ու այդ պահին արջը հասավ ու բռնեց Ավիյին: Հենց այդ պահին Պանինը հասավ օգնության ու փրկեց Ավիյին, նա սպանեց արջին:

Իմ կարծիքով Պանինը՝ անտառապահը ճիշտ էր վարվում, որ բոլորի հետ խիստ էր վարվում և բոլոր անտառապահներն էլ այդպես պետք է անեն: Իրականում Պանինը լավ մարդ էր, ուղղակի գոռոզ էր և խիստ: Ինչից հասկացա, որ Պանինը լավ մարդ էր, որովհետև պատմվածքի վերջում նա օգնեց Ավիին, սակայն Ավին իր օրենքներին չէր ենթարկվել և նրան հասնում էր մտրակներով ծեծ: Պանինը նույնիսկ չծեծեց Ավիին մտրակներով:

Ես այս պատմվածքից հասկացա, որ մարդն ինչքան խիստ է լինում, նրան բոլորը ասում են վատ մարդ: Բայց վատ մարդիկ իրականում ավելի բարի և ուժեղ հոգի ունեն, քան բարիները:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Նախադասություն

Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Բարդ-Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:

Բարդ-Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:

Բարդ-Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:

Պարզ-Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:

Պարզ-Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Նախադասության անդամների կապակցման եղանակները

1․ Գտնե՛լ համաձայնության սխալները։

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
2. Այդ գործում(գործին) նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի(ն) հետ։
4. Նկարը փակցրեց պատից։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից(կատարվածով)։



2
․ Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

3․ Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից (ով):
Նրանք ապրում էին սարի գագաթում (ին)։
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից (ն), ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ (ինձ) պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ (ինձ) հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին (ը):

Posted in Գրականություն

Խոնարհ Աղջիկը Վերլուծություն


Այս պատմությունը դաժան սիրո պատմություն էր, որը սկզբում նման չէ սիրո պատմության։ 17-18 տարեկան երիտասարդն ով բանտից նոր էր ազատվել Ձորագյուղ էր տեղափոխվել իր ընկերոջ հետ, գյուղում ապրում էին Խոնարհը և իր ընտանիքը։ Որպես ուսուցիչ երիտասարդը սկսեց աշխատել տեղի դպրոցում։. Խոնարհն ու տղան առաջին անգամ հանդիպեցին անտառում։ Ապա երիտասարդը պարզեց, որ Խոնարհի քույրը սովորում է իր դասարանում և այդ պահից սկսած փոխեց իր վերաբերմունքը Խոնարհի քրոջ հանդեպ։ Մի օր Խոնարհի ծնողները նրան հրավիրեցին ընթրիքի, սակայն երիտասարդը ինչ-ինչ պատճառներով մերժեց որի համար հետո շատ փոշմանեց ։ Ընտանիքը վիրավորվեց մերժումից և էլ նրան երկրորդ հնարավորություն չտվեց։ Նա պատրվակ էր փնտրում Խոնարհի հետ հանդիպելու և կազմակերպեց տարեվերջյան հանդես որի ժամանակ պետք է ներկա գտնվեին աշակերտների բոլոր հարազատները: Ներկա էր նաև Խոնահրը: Ուսուցիչը մոտեցավ Խոնարհին բռնեց նրա ձեռքը բայց Խոնարհը ձեռքը քաշելով ասաց, որ թողնի։. Նա այլևս Խոնարհի հետ չխոսեց, իսկ գյուղից հեռանալուց վերջին անգամ նա աղջկան տեսավ արտում քաղհան անելիս: Տարիներ հետո Խոնարհի կյանքը լավ չէր դասավորվել, նրա ամուսինը մահացել էր թողնելով երեք երեխաներին, իսկ նրանց միակ կովը սատկել էր ժանտախտից: Երիտասարդը ճանաչեց Խոնարհին թեպետ նրա աչքերը այլևս չէին փայլում: Իմ կարծիքով եթե ուսուցիչը չմերժեր աղջկա հոր հրավերը ապա միգուցե նրանց կյանքը այլ կերպ դասավորվեր: