Posted in English

Hometask for 15.04

English File upper-intermediate -page 101, ex. c, e ( from grammar)

c Look at some common word pairs joined with or. What is the second word?

1.right or correct
2. now or presently
3. more or better
4. sooner or first
5. all or everybody
6. once or one time
7. dead or defunct

e) Match the word pair idioms with their meanings.

1) I’m sick and tired of hearing you complain.
2) I didn’t buy much, just a few bits and pieces.
3) I’ve been having headaches now and again.
4) A. What are you making for lunch? B. Wait and see.
5) Every relationship needs a bit of give and take.
6) We’ve had our ups and downs, but now we get on really well.
7) The army were called in to restore law and order.
8) Despite flying through a storm we arrived safe and sound.

A. good times and bad times E. compromise
B. a situation in which the law is obeyed F. occasionally
C. fed up with G. small things
D. without problem or injury H. You’ll soon find out.

1 – C. ; 2 – G. ; 3 – F. ; 4 – H. ; 5 – E. ; 6 – A. ; 7 – B. ; 8 – D.

Posted in Մաթեմատիկա

Տեղափոխություններ

424) Այդ տարրերի որևէ դասավորություն շարքով։

425) ա) 2! = 1 . 2(2 ֆակտորիալ) ; բ) 3! = 1 . 2 . 3(3 ֆակտորիալ) ; գ) 6! = 1 . 2 . 3 . 4 . 5 . 6(6 ֆակտորիալ) ; դ) n! = 1 . 2 . (n-1) . n(n ֆակտորիա)

426) P3 = 3! = 6 1,2,3 ; 1,3,2 ; 2,1,3 ; 2,3,1 ; 3,1,2 ; 3,2,1

427) 3! = 6 2! = 2 հավանականությունը = 2/6 = 1/3

428) ա) 1/6 ; բ) 1/3 ; գ) 1/3 ; գ) 0.

429) P4 = 4! = 24

430) ա)P5 = 120 ; բ) P6 = 720 ; գ) P7 = 5040

431) Այո

Posted in Հայոց լեզու

Համանուն և հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ — <<Ավել>> բառը օգտագործվում է որպես <<շատ>> բառի փոխարինող։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ — <<Ավել>> բառը օգտագործվում է որպես մագրելու գործիք։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ — <<յուղում>> բառը օգտագործվում է որպես դետալների թարմացման եղանակ։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ — <<յուղում>> բառը օգտագործվում է որպես բանջարեղենի պատրաստման միգոց։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ —
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
2. ավել գնել
3. ոչխարի հոտ
4. մետաքսի կտոր
5. Նա ջրում է։
6. Նա գնում է։
7. Խավարում է։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

6.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։


7. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:


8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:


9.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։


10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։


11. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 

Posted in Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ

Բարոյական կշռադատությունը կամ երկընտրանքը դա ընտրության առջև կանգնելն է, երբ մարդուն տրված է երկու ընտրության օբեկտ։ Դա կարող է լինել ամեն ինչ ներառյալ մարդիկ։ Մեր կյանքի ընթացքում մենք դեռ շատ անգամ երկընտրանքի առջև կկանգնենք։ Երբեմն այդ ընտրությունը կարող է շատ դժվար կամ ճակատագրական լինել և փաստի առջև կանգնեցնել մեզ։ Պետք է խուճապի մեջ չընկնել և սառը դատելով ընտրություն կատարել՝ կշռադատելով յուրաքանչյուր ընտրության օբեկտի բացասական և դրական կողմերը, իր թերությունները և առավելությունները։