Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան, շատ չհամարվի

Կյանքի օրինաչափությունը երբեք թույլ չի տալիս լինել կատարյալ անգոհ, չունենալ որևէ մտածմունքներ։ Երազանքի կատարման, անգամ ամենաուրախ պահին ունենք մի փոքր բաց տեղ, որը թույլ չի տալիս կորցնել ձգտման մոլուցքը։ Այգու մեջ միշտ պակասելու է վարդը, որը բոլորից փարթամ ու ճոխ է աճում։ Իրագործելով որևէ նպատակ, ավելացնում ենք այգու շարքային ծաղիկներից մեկը և վարդը կերպարանափոխվում է մեկ այլ ձգտմամբ։ Վարդը կյանքի ոչ մի ընթացքում այդպես էլ վերջնական չի աճում։ Ծլում է, բողբոջում, բայց չի հասնում իր գերագույն գեղեցկությանը, թույլ չի տալիս վայելես շքեղությունը։ Բայց միևնույն է, չհուսահատվելով ամբողջ կյանքդ ջրում և խնամում ես այդ ծաղիկը, հույս ունենալով, որ մի օր տեսնելու ես տանջանքիդ արդյունքը։ Բայց միակը, ինչը մնում է վայելելու, վարդին հարակից ծաղիկներն են, որոնք առաջ վարդի կերպարանք ունեին։

Posted in Հայոց պատմություն

22-29.11

  • Համեմատեք հայ ժողովրդի երկու հատվածների ազատագրական պայքարի մարտավարությունը, ռազմավարությունը և արդյունքները 20-րդ դարի սկզբին

Հայ ազատագրական պայքարի շարժումը դեմ էրօտար պետությունների կառավարությանը։ Իրականացվել է այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը զրկվել է իր սեփական ինքնիշխան պետականությունից։ 428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ եղել է ընդդեմ Իրանական պետության, հետո էլ՝ արաբական արշավանքներից դեմ և հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։ Մեծ Հայքում՝ Բագրատունյաց պետության, իսկ Կիլիկիայում՝ տեղական Հայկական թագավորության անկումից հետո՝ Հայ ազատագրական շարժումը շարունակվել է ընդդեմ տարբեր օտար նվաճողների՝ նպատակ ունենալով դարձյալ վերականգնել Հայկական անկախ պետականությունը։

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայ – թաթարական ընդհարումների հրահրիչը, ինչպես նաև` ավարտը պարտադրողը, ցարական իշխանություններն էին (քննարկում);
    Ռուսական իշխանությունը 1903-ին բռնագրավել էր առաքելական եկեղեցու ունեցվածքը, որպեսզի եկեղեցին այլևս չկարողանր ապահովեր կրթությունը, և հենց դա էլ եղավ կարևոր պատճառը, որպեսզի հայերը անցնեն գործի: Սակայն հետո Ռուսական կառավարությունը ավարտ հրամայեց, քանի որ 1905-ին եղավ հեղափոխություն, որից կարող էր տարածաշրջաններում մեծ շարժումներ սկսվել, և այն կանխելու համար, Նիկոլայը փորձեց մեղմացնել հայ — թաթարական կռիվը:
  • Կազմեք հայոց պատմության 1901-1918թթ. իրադարձությունների ժամանակագրությունը;

1901 թ. — Սուրբ Առաքելոց վանքի կռիվ:

1903 թ. — առաջին ինքնապաշտպանական պայքարները ռուսական իշխանության դեմ:

1904 թ. Սասունի ինքնապաշտպանություն:

1905 թ. փետրվարի 6-ին սկսվում են հայ — թաթարական բախումները, և Նիկոլ Դումանի ինքնապաշտպանության կազմակերպումը:

1907 թ. Սուլուխի պատերազմը:

1908 թ. Եգիպտոսում Ռամկավար կուսակցության ստեղծումը:

1912 թ. ՀՅԴ-ի ամբողջական խզումը երիտթուրքերի հետ:

1912 թ. հայկական կամավորական բատալիոնի պայքարը օսմանցիների դեմ առաջին Բալկանյան պատերազմում:

1914 թ. առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի մասնակցությունը:

1915 թ. ապրիլի 24-ին սկսվում մեծ եղեռնի ընթացքը:

1916 թ. Հայկական լեգեոնի ստեղծումը Ֆրանսիայում:

1917 թ. Հայկական Ազգային Խորհրդի ստեղծումը:

1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Զանգեզուրի ազատագրումը և Հայաստանի անկախացումը:

  •  Թվարկեք հայկական հարցի վերաբացման պատճառները և հետևանքները;

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում (այժմ՝ Եշիլքյոյ՝ Ստամբուլի թաղամաս) կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: 

  • Ներկայացրեք հայերի մասնակցությունն առաջին աշխարհամարտին;

1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը:

  • Կազմեք Հայոց ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը;

Օսմանյան Կայսրության նոր իշխանության հակահայկական քաղաքականության շարունակությունը…

ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների հարաբերությունների խզումը երիտթուրքերի հետ…

Անտանտայի դիվանագիտական աջակցությունը հայերին…

Օսմանյան Կայսրության թուլացումը առաջին Բալկանյան պատերազմից հետո…

  • Նկարագրեք մայիսյան հերոսամարտերի ընթացքը:

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Posted in Քիմիա, ուսումնահետազոտական աշխատանք

Անհատական-հետազոտական աշխատանք

«Ինչու՞  է  նավթը  համարում «սև  ոսկի»

Նավթը կարևոր հանքանյութ է։ Այն նստվածքային ծագում ունի և արդյունահանվում է ամբողջ աշխարհում։ Դրա վրա՝ բառիս բուն իմաստով ապահովում է ողջ համաշխարհային տնտեսությունը։

Նավթը տարբեր ածխաջրածինների հեղուկ բնական խառնուրդ է՝ փոքր քանակությամբ այլ օրգանական միացությունների հետ; արժեքավոր հանքանյութ, որը հաճախ հանդիպում է գազային ածխաջրածինների հետ միասին. յուղոտ, դյուրավառ հեղուկ՝ բնորոշ հոտով, սովորաբար Բրաունկանաչավուն կամ այլ երանգով, երբեմն՝ գրեթե սև, շատ հազվադեպ՝ անգույն։

Նավթը քար է: Այն ավազների, կավերի, կրաքարերի հետ միասին պատկանում է նստվածքային ապարների խմբին, ռոք աղև այլն: Մենք սովոր ենք հավատալ, որ ժայռը պինդ նյութ է, որից Երկրի ընդերքըև Երկրի ավելի խորը ինտերիեր: Պարզվում է, որ կան հեղուկ ապարներ, այն էլ՝ գազային։

Կազմը և քիմիական տարրերը նավթի միացություններով

նավթի բաղադրության մասին `տարբեր ածխաջրածինների բարդ խառնուրդ մոլեկուլային քաշը, հիմնականում հեղուկ (դրանց մեջ լուծված են պինդ և գազային ածխաջրածիններ)։

Կախված հանքավայրից՝ նավթն ունի տարբեր որակական և քանակական բաղադրություն։ Յուղը հիմնականում բաղկացած է.

Ածխածին – 84%

Ջրածին – 14%

Ծծումբ – 1-3% (որպես սուլֆիդներ, դիսուլֆիդներ, ջրածնի սուլֆիդ և ծծումբ ինքնին)

Ազոտ – 1% -ից պակաս

թթվածին – 1% -ից պակաս

Մետաղներ՝ 1%-ից պակաս (երկաթ, նիկել, վանադիում, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն և այլն)

Աղեր – 1% -ից պակաս (կալցիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի քլորիդ և այլն

Posted in Քիմիա, ուսումնահետազոտական աշխատանք

Անհատական-հետազոտական աշխատանքներ

«Քիմիական  ռեակցիաների մեխանիզմները.

Օրգանական նյութերի քիմիական ռեակցիաները ընթանում են 2 տեսակի մեխանիզմներով՝ ռադիկալային և իոնական:

Ռադիկալային մեխանիզմով ընդանում են մեթանի և քլորի տեղակալման ռեակցիաները:

  1. Cl2 = 2Cl.
  2. CH4 + Cl. = CH3. + HCl
  3. CH3. + Cl2 = CH3Cl + Cl.
  4. CH3Cl + Cl. = CH2Cl. + HCl
  5. CH2Cl. + Cl2 = CH2Cl2 + Cl.
  6. CH2Cl2 + Cl. = CHCl2. + HCl
  7. CHCl2. + Cl2 = CHCl3 + Cl.
  8. CHCl3 + Cl. = CCl3. + HCl
  9. CCl3. + Cl2 = CCl4 + Cl.

Իոնական մեխանիզմով ընթանում են ալկեններին հետ հալոգենների, հալոգենաջրախինների և ջրի միացման ռեակցիաները:

CH2=CH2 + HBr = CH3-CH2-Br

H-Br ը բևեռային մոլեկուլ է, հետևաբար H-ի ատոմը կորցրել է իր ելեկտրոնը և ունի թափուր օրբիտալ որով կապում է C=C կապի զույգ էլեկտրոնին և դոնորակցեպտորային մեխանիզմով միանում C-i ատոմներից մեկին: Մյուս C-ն կորցնելով 1 էլեկտրոն լիցքավորվում է դրական լիցքով և Br ի հետ միանում իոնական կապով:

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան — Պարտուսի գերին

«Պարտուսի գերին» պատմվածքը Հենդոյի մասին է, ով չէր կարողանում լավ սովորել։ Տարիներ շարունակ նա անընդհատ մնում էր նույն դասարանում, ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։ Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում է և հեռանում դպրոցից։

Իմ կարծիքով Սիրադեղյանը գրելով այս պատմվածքը ցույց է տալիս, որ շատ հաճախ շրջապատի մարդիկ չեն գնահատում մարդկանց արածը և դրանով կոտրում նրանց։

Posted in Գրականություն

ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն: 
Իսկ ես չունե՞մ

Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում» 
(Փող ունենամ՝ 
Կհասկանամ 
Առանց և այդ լամպագրի)…

… Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա~տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև… տգեղ տղամարդու…

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե՞մ

… Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում…
… Բաց եմ անում
Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել Է դարեդար…

… Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ 
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ, 
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ, 
Բայց լեմ ասի նաև այսօր, 
Այսօ՛ր, 
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն…
… Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա~տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարվում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի~նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել…

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե~մ…



ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ…

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ 
Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ 
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս, 
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան

Պտտեցնում եմ մատլս և… փոխարեն թելի
Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :
Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,
Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ…

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում…

Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ, 
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ, 
Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով…

Ու ես մտածում եմ, որ հիրավի 
Ժամացույցից պիտի շինել շաքար 
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում 
Իբրև անքնություն փարատող դեղ
Եվ հայելուց… պիտի կոշի~կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է
Ինձ Հայելի պետք չէ
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան, 
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն…



Նամակ 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս էլ չգիտեմ. 
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու… 
Ձմե՛ռ ու ամա՜ռ, 
Աշո՛ւն ու գարո՜ւն… 
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը…” 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս ել չգիտեմ. 
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ 
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, 
Որով անցել ես ամռան օրերին, 
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով 
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` 
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, 
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` 
Ճանկռում են դեմքդ, 
Աչքիդ սպառնում: 
Ես քայլում էի աղջամուղջի մեջ, 
Ու քայլում էի նաև … մտացիր: 
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- 
Մի՞թե նույնը չէ: 
Ու ես հասկացա, 
Որ երբ հուզված ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, 
Երբ անվստահ ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. 
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը 
Գուցե ամոթի՞ց 
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) 
Գուցե կարոտի՞ց 
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): 
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար 
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ 
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն 
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” … 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- 
Ինքս էլ չգիտեմ. 
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, 
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա, 
Ամառը անցավ` ես քեզ չտեսա, 
Աշունը անցավ` չտեսա ես քեզ, 
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ… 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …


Լավագույնը


Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը 
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի կամանեում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը`
Վատ խաղացվածը:

Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է:

Լավագույն կապիկն աշխարհում 
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ 
Ներեցեք… ես եմ…

Posted in English

Ներսես Շնորհալի հանելուկների թարգմանություն

Is born and grows up
He died on the same day.
Then came to life again
Wears bright clothes.

(Sun)

Staying at home all day
Sleeping on a pillow
As soon as he sees a mouse suddenly,
Hunts like a hawk.

(cat)

The soil enters, dies,
Then comes to life again
Eyes fixed on the sky,
Spreads, multiplies.

(wheat)

It has four legs, but it is not a dog.
It is laying, not a bird.
Eats grass like a cow
It has a case, but no house.

(Tortoise)

The house is white, spacious,
Black chickens perched in it,
They talk and have a conversation.
Spoken like a human.

(book)

He doesn’t sleep all day
He has no home in the wide fields,
A flower flies from flower to flower,
It has a beehive, but it doesn’t have an egg.

(bee)

They have no king, but they are fast
They form a great, formidable army,
As soon as they enter the field,
They harvest the crop without a knife.

(grasshopper)
Posted in English

Վանո Սիրադեղյան

Vano Smbati Siradeghyan. Armenian state, party figure, writer, public speaker. In the first decade of Armenia’s independence, he held key positions in the state of Armenia. In the 1990s, he was one of the leaders of the Armenian National Movement that came to power in Armenia.

Vano Siradeghyan entered the history of Armenia as a controversial character. for some, he was a person who committed various crimes, for others, a brilliant political analyst and the best novelist of Armenia. His name is associated with a number of political murders, persecutions, misappropriation of state funds, abuse of official position. Before his death, he was wanted internationally.

In 1966-1969, Vano Siradeghyan served in the army of the USSR. He graduated from Yerevan State University in 1974. He worked in a number of periodicals. In 1982, he became a prize winner of “Druzhba Narodov” magazine. Since 1988, he has been a member of the newly created Armenian Nationwide Movement (HMH) party. In the same year, he became a member of the “Karabakh Committee”, gradually becoming an active member of Levon Ter-Petrosyan’s team. In December of the same year, he was arrested by the Soviet law enforcement agencies along with a number of members of the committee and imprisoned until May 1989. In 1990-1991, he worked as the head of the Forestry Department of Armenia, almost at the same time, in 1990-1992, he was a deputy of the Supreme Council of Armenia from constituency No. 13. In 1991-1992, he worked as an advisor to the President of Armenia on internal policy and social issues. In 1992-1997 he was the Minister of Internal Affairs of Armenia, in 1997-1998 he was the mayor of Yerevan, almost at the same time, in 1997-1999, he was elected a deputy of the National Assembly of Armenia from constituency No. 13. On May 30, 1999, he was re-elected as a member of the National Assembly of Armenia already from constituency No. 75. He was a member of the Standing Committee on State and Legal Affairs of the National Assembly of Armenia.

Vano Siradeghyan was a member of the Republican Party of Armenia. In 1990-1992 and 1997-2000 he headed the party department.

The person of Vano Siradeghyan is connected with the organization and execution of many criminal crimes, for which reason the law enforcement bodies of Armenia have announced an international search for him.

According to information provided by Vano Siradeghyan’s family, he died on October 15, 2021.

Posted in Գրականություն, Uncategorized

Վանո Սիրադեղյան «Ափսոս էր երեխան» վերլուծություն

Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» ստեղծագործությունն ընթերցելիս ամեն նախադասությունը պետք է վերլուծել, որպեսզի հասկանալ, թե ինչպես են իրար հետ կապված, և ինչ միտք ունեն: Ստեղծագործության ամեն հատվածի մասին կարելի է հատ առ հառ խոսել, քանի-որ այդ հատվածներից յուրաքանչյուրը կյանքի մասին մի գաղաբար է արահայտում: Ընթերցելուց հետո կհասկանաք, որ հեղինակը երեխային խղճում է այն պատճառով, որ երեխան սովորում է մեծերից, իսկ մեծերը հաճախ չեն սովորում իրենց սխալից, և այն փաստը, որ նրանք ել իրենցից մեծերից են սովորել, արդեներեխայի կյանքն ավելի է բարդացնում: Ես այդպես չեմ կարծում, սակայն հեղինակը գրում է այն, ինչ ինքն է կարծում: Ստեղծագործության վերջում նա գրում է, որ մարդիկ երբեք չեն նկատում կյանքի ավարտը: Նա ասում է «կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը»: Վերջին պահը գիտակցելու համար պետք է նաև գիտակցել նախավերջինը, և ապրած կյանքի համար դա ոչինչ է: Դադարը չեն զգում, այլ զգում են այն, ինչ պատահում է դադարից հետո: Մահից և կորուստից հետո էլ մարդիկ սկսում են լիովին գիտակցել այն, ինչ կար դրանից առաջ:

Posted in Հայոց լեզու

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։
Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգման միջոցով
վերագրվում է որևէ հատկանիշ։ Ենթական դրվում է ուղղական հոլովով, օրինակ՝
Արևը շողում է։ Ես կարդացի գիրքը։ Ծառերն օրորվում էին քամուց։ Առանձնացվում է նաև մասնական ենթակա, որն արտահայտվում է բացառական
հոլովով։ Այդպիսի ենթակաները ցույց են տալիս, որ ստորոգմամբ վերագրված
հատկանիշը նրանց վերաբերում է մասնակիորեն, օրինակ՝ Վաճառվում են
Թումանյանի գրքերից։ Հաղորդվեցին կոմպոզիտորի երգերից։ Խանութում կա
այդ ներկից։ Ենթական արտահայտվում է գոյականով (օրինակ՝ Երեխան նկարում է), առարկայանիշ դերանուններով (օրինակ՝ Նա գնաց։ Ո՞վ է եկել) և
գոյականաբար գործածված բառերով (օրինակ՝ Կարմիր ծաղիկները դրված էին
ծաղկամանում, իսկ դեղինները՝ սեղանի վրա։ Հինգ վարպետ գնացել էր նորոգելու խողովակը. երեքը վերադարձան։ Քնածը արթնացավ)։Անորոշ դերբայը ևս՝
որպես գործողության ընդհանուր անվանում, կարող է դառնալ ենթակա, օրինակ՝
Նկարելը նրա ամենօրյա զբաղմունքն է։ Ենթական պատասխանում է ո՞վ
(ովքե՞ր), ի՞նչ (ինչե՞ր) հարցերին։
Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը ստորոգման միջոցով
որևէ հատկանիշ է վերագրում ենթակային։ Ստորոգյալն ունի երկու տեսակ՝ պարզ
և բաղադրյալ։ Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է միայն դիմավոր
բայով, օրինակ՝ Նա երգում է։ Ուսանողը կգրի։ Աշակերտը պետք է գրի։ Երեխան
ծափ է տալիս։ Բաղադրյալ ստորոգյալը կազմվում է որևէ խոսքի մասով և
հանգույցով, օրինակ՝ Նա աշակերտ է։ Տունը գեղեցիկ է։ Նրանք հինգն են։
Ավագը նա է։ Նա լավ վազող է։ Նրա համաձայնելը արտաքուստ էր։ Խոսքը նրա
մասին է։ Բերված օրինակներում բաղադրյալ ստորոգյալը կազմվել է գոյականով,
ածականով, թվականով, դերանունով, անկախ դերբայով, մակբայով, կապով ու
նրա խնդրով, որոնց միացել է օժանդակ բայը։ Բաղադրյալ ստորոգյալի այդ բաղադրիչը կոչվում է ստորոգելի. բերված օրինակներում ստորոգելիներ են՝ աշակերտ, գեղեցիկ, հինգ, նա, վազող, արտաքուստ, նրա մասին։ Հանգույցը հիմնականում արտահայտվում է օժանդակ բայով, ինչպես վերը բերված օրինակներում։
Կան մի շարք բայեր, որոնք ընդհանուր, վերացական իմաստ ունեն և կոչվում են
վերացական բայեր, օրինակ՝ լինել, դառնալ, թվալ, երևալ, համարվել, կոչվել։
Այսպիսի բայերը նույնպես կարող են հանդես գալ որպես հանգույց։ Օրինակ՝ մեծ
է դարձել բաղադրյալ ստորոգյալը կազմված է մեծ ստորոգելիից և է դարձել
հանգույցից։