Posted in Հայոց պատմություն

Անհատական առաջադրանք

Թվարկել քրիստոնեության` պետական կրոն հռչակման դրական և բացասական հետևանքները:

Բացասական հետևանքներ

  • Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը Հայաստանում տարածել է հրով և սրով։ Հասարակությունը բաժանվել է 2 մասի և տեղի են ունեցել արյունալի բախումներ։ Այդ ամենը Գրիգորը իրականացրել է հռոմեական զորքի օգնությամբ։ Քաղաքացիական բախումների արդյունքում ամբողջովին վերացվել է քրմական դասը։ Ավիրվել է հին Հայկական մշակույթը, հին աստվածների տաճարմերը, վերացվել են հին հայկական գրերը։
  • Բերդերի և ամրոցների փոխարեն սկսում են եկեղեցիներ կառուցել, զենքերի փոխարեն՝ խաչեր ձուլել։ Հայաստանը թուլանում է և կորցնում երբեմնի հզորությունը։
  • Քրիստոնեության հետևանքով ժողովուրդը գնալով աղքատացել է։ Մեծ քանակով տարածքներ և հարկեր է նվիրաբերվել եկեղեցուն։ Եվ այսպես դարեր շարունակ հարստացել է եկեղեցին, բայց ոչ պետությունը։
  • Եկեղեցին դարեր շարունակ դավաճանել է հայաստանը և այդ դավաճանությունների վառ օրինակ է Անիի վաճառքը։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երեք անգամ Անին վաճառում է Բյուզանդական երեք տարբեր կայսրերին:
  • Եկեղեցու դավաճանության ևս մեկ վառ օրինակ է 1604-1605թթ. Շահ Աբասի կազմակերպած Հայաստանի տեղահանումը, երբ 300 հազար հայ քշվեց Պարսկաստան: Պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ այդ տեղհանաության պատճառը Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներն էին, ովքեր գնացին Շահ Աբասի մոտ, մատնեցին Հայաստանի բոլոր գաղտնիքները, դիրք ունեցող մարդկանց տեղերը, որ նրա միջոցով երրորդ կաթողիկոս Սրապիոնին հեռացնեն։