Posted in Գրականություն

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մէջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես,
Եւ հոգուս մէջ, հուսահատ , այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս , որ յուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կ’անցնի, կը մարի – բայց երգս կայ, կ’ապրի դեռ:
Կյանքս կ’անցնի, կը մարի, որպէս կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անյոյս:
Երգերիս մէջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապոյտ կարոտը հոգուս:
Յաւիտեան գոց ու անխօս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտէ՝ արդյոք ի՞նչ է կյանքս , ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպէս գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր ,
Քո աչքերի, քո դէմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում – ես երգել եմ սէրը խոր
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
Մոտենում է, քո՛յր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտայ կարօտից.
Ինչպէ՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
Գուցէ՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թուայ իմ հոգուն քո կարոտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛յր իմ, քո՛յր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

1917թ.

Վերլուծություն

Այս տողերով բանաստեղծը հայտնում է իր կյանքում իր հետ շփված շատ մարդկանց մասին ովքեր մահացել են, ում աստղը մարել է և ասում է որ ինքն էլ է մեռնելու մի օր և միայն իր երգերն են մնալու։ Դրա համար էլ Չարենցը իր կյանքի ամեն անարդարություն և բողոք ներկայացնում է իր ստեղծագործություններում։ Գրում է իր հոգու կարոտի մասին, սիրո մասին, որ երբեք նա չհասավ, բայց երգեց՝ հուսալով, որ կյանքի մայրամուտին չանիծվի։ Եվ հեռացած կարոտը սրտում և թևերին և դրա համար ներում հայցելով։

Posted in Գրականություն, Uncategorized

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով —
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս — մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. —
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված — վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար — էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի —
Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի —
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում —
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ…

1919


Վերլուծություն

Իմ կարծիքով սա վերաբերնում է ոչ միայն Չարենցին, այլ աշխարհով մեկ սփռված ողջ վտարանդի հայերին, ովքեր կարոտում են իրենց ծննդավայրը, այնտեղ թողած մարդկանց, կամ իչենց համար հարազատ վայրերը այգիները այգամ քարն ու թուփը։ Դա հասկանում և զգում են միայն այն ժամանակ երբ հեռանում են և հնարավորություն չեն ունենում այլևս վերադառնալու։ Այս բանաստեղծությամբ Չարենցը նկարագրում է իր կարոտը ծննդավայրի նկատմամբ, հիշում է իր տունը, այգին և ափսոսում, որ մարդիկ շատ չար են դաժան և անտարբեր։ Նա տեսնում է, որ աշխարհը ցնծում է, ուրախ է, իսկ իր սիրտը լցված է արճիճով և կապարով։ Միայն ափսոսում է որ հրաժեշտ չի տվել Կարինե Քոթանջյանին և մարդկանց խնդրում է որ անեն դա իր փոխարեն։

Posted in Գրականություն, Uncategorized

Եղիշե Չարենց․ Կենսագրություն, Գրական գործունեություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1915 թվական, խոր աշուն էր։ Ձյուն էր դրել սարերի կատարներին։ Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր(Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ:

Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, ՀՀ կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, Աղբալյանին ներկայացրած բանաստեղծին աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Դրանից հետո 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ․Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը մարմնին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1923 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացված կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։ 1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցությւոններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը և արդյունքում 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին, իսկ 41-ին դեռ 4 ամիս կար։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է․ «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված․ «1927 թվականի հունվար, Ա․Չ»։ անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Posted in English

ՆԱԽԱԳԻԾ

The next outbreak? We’re not ready
Bill Gates
In 2014, the world avoided a global outbreak of Ebola, thanks to thousands of selfless health workers — plus, frankly, some very good luck. In hindsight, we know what we should have done better. So, now’s the time, Bill Gates suggests, to put all our good ideas into practice, from scenario planning to vaccine research to health worker training. As he says, “There’s no need to panic … but we need to get going.”

Հաջորդ բռնկու՞մը։ Մենք պատրաստ չենք Բիլլ Գեյթս

2014 թվականին աշխարհին հաջողվեց խուսափել Էբոլա վիրուսի համաշխարհային բռնկումից շնորհիվ առողջապահկան ոլորտում աշխատող հազարավոր անձնուրաց մարդկանց, բժիշկների, բացահայտ ասած, ի շնորհիվ հաջողության, բախտավորության։ Հետ նայելով մենք գիտենք թե ինչ պետք է լավ անեինք։ Այսպիսով հիմա ճիշտ ժամանակն է։ Բիլ Գեյթսը առաջարկում է բոլոր մեր լավ մտքերը դնել գործածության մեջ, վակցինա ստեղծելու պլանավորումից մինչև բժշկությամ աշխատողներին սովորեցնելը, վերապատրաստելը։ Ինչպես նա ասում է ․ << Խուճապի մատնվել պետք չէ․․․ բայց մենք կարիք ունենք պատրաստվելու, գործելու։>>

Posted in English

hometask

Hometask for 14.03-18.03

Read the explanations of future continuous and future perfect.

Do exercise and go on doing the project.

Write the sentences in the passive.
a) In the past people used salt as payment for work. In the past salt was used by people as payment for work.

b) In France people eat 700 million snails every year. In France 700 million snails is eaten by people every year.

c) People have produced chocolate for 2,000 years. Chocolate was produced by people for 2,000 years.

d) Half the world’s population eats rice. Rice is eaten by half the world’s population.

e) People are throwing away 88,000 kilos of food right now. 88,000 kilos of food are being thrown by people right now.

Complete the sentences with the verbs in the box in the correct tense.
call get keep let pick take
a) It took Neil a long time to keep over his illness. b) I was counting on him, but he really took me down.
c) I’m going to pick up tennis. I need to get fit again. d) I hate it when you leave someone a message and they don’t call you back.
e) I never had formal guitar lessons. I just let it up. f) I’m getting old. I can’t get up with the new fashions.

Posted in English

Hometask

Read the 

test and do the exercises.

Write an essay “Do you agree or disagree with the following statement? There is nothing that young people can teach older people. Use specific reasons and examples to support your position”

I feel like every person has something to learn, even the old ones. There’s a lot old people can learn from younger ones, about technology, and even about life. Everything changed in the last 50 years, so there’s a whole lot of things younger people know that the older ones don’t, and the opposite is also true. I feel like instead of putting an opinion that older people don’t have anything to learn, we could just learn from each other, and take advantage of that particular thing that we are getting.

Posted in էկոլոգիա

Ռասիզմ

Ռասիզմ – մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։

Ռասիզմի գաղափարախոսության հիմքում հաճախ ընկած է այն միտքը, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին հնարավորություններից, և պետք է նրանց բաժանել ստորադաս և վերադաս խմբերի։ Ինստիտուցիոնալ ռասիզմի պատմական օրինակները ներառում են հոլոքոստը, ռասայական բաժանման համակարգը Հարավային Աֆրիկայում, ստրկությունը և սեգրեգացիան Միացյալ Նահանգներում, ստրկությունը Լատինական Ամերիկայում։ Ռասիզմը նաև շատ գաղութային նահանգներում և կայսրություններում հասարակական կազմակերպությունների անբաժան մասն էր։

Մինչդեռ ռասա կամ էթնիկություն հասկացությունները ժամանակակից հասարակական գիտություններում դիտվում են որպես տարբեր, երկու տերմիններն էլ ունեն հավասարարժեքության երկար պատմություն և օգտագործվել են նույն իմաստով ժողովրդի շրջանում և հին հասարակական գիտությունների գրականություններում։ «Էթնիկությունը» հաճախ օգտագործվում է «ռասա» տերմինին մոտ իմաստով` մարդկանց խմբերի առանձնացում՝ կապված խմբի համար էական կամ բնածին որակներով (օրինակ՝ միասնական նախասիրություն կամ ընդհանուր վարքագիծ)։ Հետևաբար, ռասիզմ կամ ռասայական խտրականություն հասկացությունները հաճախ օգտագործվում են նկարագրելու համար խտրականությունը էթնիկական կամ մշակութային հիմքերով։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ չկա տարբերություն ռասայական և էթնիկական խտրականությունների միջև։ Նույն կոնվենցիան հետագայում եզրակացնում է, որ ռասայական տարբերությունների վրա հիմնված գերակայությունը գիտականորեն կեղծ է, բարոյապես դատապարտելի, անարդար և հասարակության համար վտանգավոր։ Այն նաև հայտարարեց, որ տեսականորեն կամ գործնականորեն չկա արդարացում ռասայական խտրականության ցանկացած տեսակին։

Ռասիստական գաղափարախոսությունը կարող է դրսևորվել հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում։ Ռասիզմը կարող է լինել սոցիալական գործընթացներում, քաղաքական համակարգերում, որոնք խթանում են նախապաշարմունքների արտահայտումը կամ հակակրանքը խտրական գործերում և օրենքներում։ Դրա հետ կապված սոցիալական գործընթացների շարքը կարող է ներառել նատիվիզմը, այլատյացությունը, սեգրեգացիան, հիերարխիան, ազգային գերակայությունը և նմանօրինակ ալ սոցիալական երևույթներ։