Posted in Հայոց պատմություն

14-20.09  

Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;

Լճեր – Սևանա ներկայիս պահին գտնվում է Հայաստանում

Վանա (ներկայիս պահին գտնվում է Թուրքիայում, հայտնի է տառեխ ձկնատեսակով

Ուրմիա ներկայիս պահին գտնվում է Պարսկաստանում, կենդանակ և բուսական աշխարը բացակայում է լճի աղիության պատճառով

գետեր – Կուր, ճորոխ, Տիգրիս, Եփրատ, Արաքս

Ամենաբարձր գագաթը – Արարատ

  • Ներկայացրեք Հայաստանի պատմավարչական բաժանումները հայկական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում;

Հայաստանի վաղ շրջանի պատմավարչական բաժանումը ք․ ա․ 3-2-րդ հազարամյակներում եղել է մանր պետական կազմավորումներով։ Ք․ ա․ 1-ին հազարամյակի սկզբից մեր երկիրը անցել է համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ընթացքում Վանի թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում ամբողջ հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք․ ա․ 4-րդ դարից հայտնի դարձան 2 հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր հայքի թագավորությունների։ Մեծ Հայքի բաժանվել է 15 խոշար նահանգների՝ աշխարհների։ Ամենախոշոր նահանգն էլ այրարատն էր։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են հայկական պետականությունը։ Բագրատունիների և այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դդ․։ այդ ժամանակ նաև ունեցել են զորեղ պետություն Կիլիկիայում։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է և կորցվել է հողերի մեծագույն մասը։ Ներկայումս ՀՀ-ն ունի շուրջ 30000 քառակուսի կիլոմետր տարածք և բաժանված է մարզերի։

1990-ական թթ․ ստեղծվեց ԼՂՀ-ն, որն ուներ 12․5000 քառակուսի կիլոմետր տարածք։

  • Շարադրեք պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը հայոց պատմության վրա;

Հայաստանի դիրքը շատ բարենսպաստ էր, քանզի հայաստանը լեռնային երկիր էր, հեշտ էր պաշտպանվել թշնամուց, նաև հայաստանը հարուստ էր ջրի պաշարով։ Տարածքում առևուրը շատ ակտիվ էր գործում։

  • Տվեք նախնադարի պարբերացումը;

Մարդկության պատմության ամենավաղ շրջանը կորվում է նախնադար, որը բաժանվում է մի քանի մեծ փուլերի։

Կա 3 հիմնական փուլ՝

Քարի դարը սկել է 3 միլիոն տարի առաջ և ավարտվել Ք․ ա․ 6 հազարամյակի կեսերին։ Այն բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ հին քարի դար / պալեոլիթ /, միջին քարի դար / մեզոլիթ / և նոր քարի դար / նեոլիթ / ։

Պղինձի քարի դարը / էնեոլիթ / տևել է Ք․ ա․ 6-րդ հազարակյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբ։

Բրոնզի դարը տևել է Ք․ ա․ 4-րդ հազարամյակի կեսից մինչև 2-րդ հազարամյակի վերջ։

  • Թվարկեք Հայկական լեռնաշխարհի գլխավոր նախնադարյան հնավայրերը;

Հայաստանում հայտնաբերված պալեոլիթյան հնագույն բնակատեղին Գուգարքում է / 1․8 միլիոն տարվա հնություն ունի /։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արփին լեռան վրա, Առզնիյում, Ազոխում և այլ վայրերում։

  • Պատմեք հայոց ծագումնաբանության մասին;

Հայերի ծագունամասին կան շատ առասպելներ, ամենահայտնին այն է , Որ հայկը չցանկանալով ենթարկվել Բելին, բելին մարտի է կանչում և հաղթում։ Նա վերցնում է մի տարածք և մշակում, ստեղծում իր երկիր։ Հայրն էլ Հայկի սերունդներն են։

  • Թվարկեք հայկական վաղ պետական կազմավորումները և նրանց պատմության հիմնական իրադարձությունները;

Հայկական վաղ պետական կազմավորումներն են Արատտան, Հայասան, Միտանը Նաիրին և Ուրարտուն։

Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունն է։ Ք․ա․ 28-27դդ․ Նրա մասին պատմել են շումերների արձանագրությունները։Արատտայի արքան նաև հոգևոր առաջնորդ էր՝ Քրմապետ։ քրմապետը քննարկում էր երկրի հարցերը Ավագների ժողովում։ Շումերները հիշատակում են հզոր բանակի, պարիսպի և սեփական գրի մասին։ Հովանավոր աստվածը Հայկն էր։

  • Պատմեք Միտանի և Հայասա պետությունների մասին;

Միտաննիի հզորության հիմնադիրներ են

Պարատտառնա (մ.թ.ա. 16-րդ դար) և Սաուսսադատտար (մ.թ.ա. 15-րդ դարի առաջին կես)

Ք․ա․ 15-18 դդ․ Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը, որոնք հայերին ազգակից հնդևրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիր կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է հայերի երկիր։ Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպիրներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Բանակը 700 մարտակառքից և 10000-նոց հետևակից։

  • Շարադրեք Նաիրյան երկրների պատմության ժամանակագրությունը;

Ք․ա․ 8-10 դդ․ Ասորեստանի արքաները հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրիյի բազմաթիվ արքաներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյա արձանագրություններում Նաիրին հիշատակվում է << ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր 250 քաղաքներով և զորավոր պարիսպներով>>։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն մեկ միասնական պետություն էր։

  • Բացատրեք «Ուրարտու» անվանումը:

 Այն Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր, որի անվանումը Արարատ անվան Ասորեստանյան տարբերակն է։

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց, 11-1 դասարան

Leave a comment