Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան-

<<Մեծ Ցավը>> վերլուծություն։

Հովհաննես Թումանյանի այս հոդվածը  կարդալով` հասկացա, որ այսքան տարիների ընթացքում հայերիս մոտ ոչինչ չի փոխվել, մենք ոչինչ այդպես էլ չենք սովորել մեր անցյալի սխալներից, քանի որ չենք սիրում հայացք գցել անցյալին և նայել ճշմարտության աչքերին։ Երևի ճիշտ է ասել Նժդեհը. <<Բոլոր ազգերում էլ կան տականքներ, բայց հայի տականքն միշտ կմնա անկրկնելի>>։ Այո’, մենք կարող ենք և’ շատ լավը լինել և’ շաաատ վատը։ Մենք չենք սիրում մեզ և դա ցույց ենք տալիս մեր ապրելակերպով , մենք, վաղուց է փաստորեն ,որ կորցրել ենք մեր ազգային գիտակցությունը, սակայն ես մինչ այս հոդվածը կարդալը չգիտեի, որ մենք այն կորցրած ենք եղել դեռ հարյուր տարի առաջ։ Ափսոս, որ Թումանյանը, դա տեսնելով, չի կարողացել հասցնել մեր ժողովրդի լայն հատվածներին, կամ էլ արդեն Սովետական կառավարությունը դա թույլ չի տվել, որպեսզի կարողանա ավելի հեշտ կառավարել անգրագետ ,ազգային երեսը կորցրած ժողովրդին։ Սա պետք է կարդա ամեն դպրոցական, ամեն հայ, որ ուշքի գա և գիտակցի իր ազգի վեհությունը և պահի առաջինը մեր լեզուն, մեր բարքերը, և հետո ուրիշ ազգերից վերցնի միայն լավը այլ ոչ թե հեշտը և անորակը։

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց, 11-1 դասարան

Leave a comment